Երևան
12 °C
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր վաղ առավոտյան Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Խաչատուր Աբովյանի անվան համար 1 ավագ դպրոցի անձնակազմը կրկին բողոքի ցույց էր անում ընդդեմ նորանշանակ տնօրեն Քարմիլե Առաքելյանի:
Նրանց պայքարը շարունակվում է արդեն բավական երկար ժամանակ՝ այն բանից հետո, երբ հունվարի 22-ին կայացել էր տնօրենի թափուր պաշտոնի մրցույթը, որի արդյունքում երկու թեկնածուներն էլ հավասար ձայներ էին հավաքվել, իսկ հաղթող չլինելու պարագայում ընտրությունը կատարել էր ԿԳՄՍ նախարարը եւ դպրոցի տնօրենի պաշտոնում նշանակել էր ոչ թե նույն դպրոցի ուսուցչական անձնակազմի եւ աշակերտների նախընտրած թեկնածու, նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանին, այլ Քարմիլե Առաքելյանին, որը մեկ այլ դպրոցից է եկել ու չի ընդունվում։
«Հայկական Ժամանակը» փորձեց ԿԳՄՍ նախարարությունից պարզել, թե խնդրի ինչպիսի հանգուցալուծում են այստեղ տեսնում։ Նախարարի մամուլի խոսնակ Գեղամ Մելիքբեկյանը պատասխանեց․ «ԿԳՄՍՆ-ն գործել է իր լիազորությունների շրջանակում եւ ճիշտ չի համարում ուսուցչական կոլեկտիվի նմանօրինակ գործողությունները, որոնք ի վնաս մատաղ սերնդի են»։ Այդուհանդերձ, հավելեց, որ այդ հարցը նախարարության ուշադրության կետրոնում է եւ քննարկվում է։
Կոտայքի մարզպետն ու մարզպետարանը եւս հետեւում են զարգացումներին։ Այս մասին ասաց մարզպետարանի տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչության պետ Քրիստինե Պողոսյանը։ «ԿԳՄՍ նախարարության մեր գործընկերների հետ մարզպետարանը, մարզպետը փորձում է այնպես անել, որ կողմերը կարողանան գալ ընդհանուր հայտարարարի, նստեն կլոր սեղանի շուրջ և բանակցեն խնդրի վերաբերյալ: Նաև փորձում ենք ոստիկանության հետ համագործակցելով լուծել խնդիրը: Քանի որ, բոլորիս նպատակը միայն այն է, որ դպրոցում սովորող երեխաների կրթությունը չտուժի, նրանք կարողանան դասերը նորմալ շարունակել, բայց դպրոցի ամբողջական լիազորությունը պատկանում է նախարարությանը, որովհետև դպրոցը ԿԳՄՍՆ ենթակայության տակ է և վերջնական լուծումը պետք է նախարարությունից լինի»,- ասաց նա:
Նորանշանակ տնօրենի դեմ բողոքի ցույցն այսօր էլ ավելի սուր դրսեւորումներ էր ստացել։ Աշակերտները շրջափակել էին նրա աշխատասանյակի մուտքը՝ թույլ չտալու դուրս գալ։ Ավելի վաղ էլ խոչընդոտվում էր նրա մուտքը դպրոց։
Իրավիճակը փորձում էին հանդարտեցնել ոստիկանները։
Ավելի ուշ տեղեկացանք, որ Աբովյանի այս դպրոցի նախկին տնօրենը, փոխտնօրենը եւ հինգ ուսուցիներ հրավիրվել են ոստիկանություն՝ բացատրություն տալու։ Տեղեկությունը հաստատեց պատմության ուսուցիչ Հայկ Փայտյանը՝ նշելով, որ ինքը եւս ոստիկանություն հրավիրվածներից է եղել ու որ բողոքը ներկայացրել է Քարմիլե Առաքելյանը՝ պնդելով, որ իր դեմ բողոքի ցույցերը կազմակերպում են նշված անձինք։
Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վրաերթ Արմավիրի մարզում. տուժածը մահացել է
Մեր աշխատանքը չի ավարտվում միայն ընտրության օրով, շարունակում ենք աշխատել, կլինեն նոր բացահայտումներ․ Սարգսյան
Սահմանապահները թույլ չեն տվել, որ Նարեկ Կարապետյանը հատի ՀՀ սահմանը
«FLYONE ARMENIA» ավիաընկերությունը մեկնարկել է Երևան-Ալմաթի-Երևան երթուղով չվերթերը
Ով է 12-ամյա երեխային թմրամիջոց տվել․ ՆԳ նախարարը մանրամասներ է հայտնել դեպքից
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին
Հայաստանի Հանրապետությունում տեղի են ունեցել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ. Սարգսյան
Չենք մոռանում վերցնել ՀԴՄ-ն. վարչապետ
Հերթով գնալու եք բանտ՝ ընտրակաշառք տալու և վերցնելու համար, 1% չկասկածեք. թավիշը պրծել է. Սիմոնյան
ԿԸՀ-ն հայտարարություն է տարածել
Սահմանազատումից հետո կկարողանանք ավելի խորն ուսումնասիրել Շիկահողի արգելոցի սահմանամերձ հատվածի վնասները
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
Բացահայտվել է մեքենայից գողության հերթական դեպքը. երիտասարդը կալանավորվել է
Խոտ-Որոտան ճանապարհին, որտեղ փլուզման, ջրի որոշ խնդիրներ կային, աշխատանքն ամբողջությամբ ավարտել ենք. Խուդաթյան
Երևանում մարդատար ավտոմեքենաների համար սահմանափակումներ են մտցվելու. Ավինյան
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ-ն հերքել է տարածվող լուրերը
Ներքևում Իջևանն է, իսկ այստեղ՝ ես իմ հեծանիվով. Նիկոլ Փաշինյան
Ընտրակաշառքի գործով ձերբակալված 4 անձանցից 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը
Հիստերիա էին բարձրացրել, թե 20:00-ից հետո քվեարկել են, հիմա նորից հիստերիա է, թե ձայները գողացել են. Չախոյան
Ապարանի ջրամբարը լցված է 100%-ով, Սևանա լճի մակարդակը բարձրացել է 2 սմ-ով. Ազիզյանը՝ հորդառատ անձրևների մասին
Պուտինը պարտվեց նրանց․ Սաակաշվիլին հրապարակել է Զելենսկիի, Ալիևի, Սանդուի, Փաշինյանի, Մագյարի լուսանկարները
Իլոն Մասկը համաշխարհային պատմության մեջ դարձել է առաջին դոլարային տրիլիոնատերը
Էլեկտրաէներգիայի մինչև 6-ժամյա անջատումներ կլինեն Երևանի և բոլոր մարզերի բազմաթիվ հասցեներում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կգտնվի մեկօրյա արձակուրդում
Արեգնազ Մանուկյանի բնակարանը խուզարկել են. հայտնի է՝ ինչու
Խիստ անհասկանալի են զինվորների քվեարկության առնչությամբ ընդդիմության հիստերիան և դրանից բխած ԿԸՀ որոշումները
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀԱՊՀ հիմնադրամի Երևանի ԳՏՃԱՄ հիմնական դպրոցի տարեվերջյան միջոցառմանը
Մեքսիկայում մեկնարկել է ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությունը․ տեսանյութ
Սյունիքի մարզի 35/65 ընտրական տեղամասի ընտրական արդյունքներն անվավեր են ճանաչվել
Անվավեր են ճանաչվել Երևանի 10/51 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները. ԿԸՀ նախագահ
Աշխատանքներ են տարվում կայծակից կամրջի փլուզման հետևանքների վերացման ուղղությամբ․ տուժածներ չկան
Չեղարկել եմ Իրանում նախատեսված հարվածները, ռմբակոծությունները․ Թրամփը բանակցություններից մանրամասներ է հայտնել
Բուլղարիայում ափամերձ գոտում հայտնաբերված ԱԹՍ-ի մնացորդներ են ոչնչացվել
Անձրև․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ուժեղ կարկուտ Գավառում․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Սուսուփուս մանդատները վերցնելու են, գնան ԱԺ. դրսից գալ ընտրել գնալը անբարոյականություն է. տեսանյութ
Կայծակի հարվածից Երևան-Սևան ճանապարհին կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
Նարեկ Կարենովի՞չ, ուզում եք արդարացնե՞լ ձեր մանդատ վերցնելը․ Ալեն Սիմոնյանը տեսանյութ է հրապարակել
Փորձում են յուրայիններին հավատացնել՝ իբր պայքարում են, թե բա՝ դիմել ենք ԿԸՀ, որ չեղյալ հայտարարեն արդյունքները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT