Մխիթարյանի գործակալը հանդիպելու է «Ռոմայի» ղեկավարության հետ՝ Մխիթարյանի ապագայի հարցով

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը «Ռոմայի» հետ ավարտվելու է ընթացիկ մրցաշրջանից հետո, և իտալական ակումբի ղեկավարությունը մտադիր է պահել թիմում իր առաջատարներից մեկին։ 

Ինչպես հաղորդում է Corriere dello Sport-ը, մոտ օրերս ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան և «Ռոմայի» ղեկավարությունը հանդիպելու են՝ քննարկելու Մխիթարյանի ապագան հռոմեական ակումբում։ 

Ավելի վաղ նշվում էր, որ կողմերի միջև կնքված համաձայնագրում կա մի կետ՝ համաձայն որի, եթե Մխիթարյանը 2020/21 մրցաշրջանի ընթացքում 25 պաշտոնական հանդիպում անցկացնի «Ռոմայի» կազմում, պայմանագիրը ավտոմատ կերպով կերկարաձգվի ևս մեկ տարով։ Աղբյուրի համաձայն՝ «Ռոմայի» ղեկավարությունն արդեն օգտվել է այդ հնարավորությունից․ նոր պայմանագրով Մխիթարյանը պետք է ստանա 2021/22 մրցաշրջանի համար 3 մլն եվրո՝ գումարած բոնուսները։ Սակայն պայմանագրով նաև նախատեսված է, որ ֆուտբոլիստը հնարավորություն ունի մինչև հունիսի 30-ը հրաժարվել այդ կետից և հեռանալ ակումբից՝ առանց փոխհատուցման։

Այժմ «Ռոմայում» հույս ունեն, կկարողանան համաձայնության հասնել Ռայոլայի հետ և երաշխիքներ ունենալ, որ Մխիթարյանի ապագան կապված կլինի Իտալիայի մայրաքաղաքի հետ։

Միևնույն ժամանակ, իտալական մամուլը հաղորդում է, որ Մխիթարյանի ծառայություններով է հետաքրքրված վերջին 9 տարիների Իտալիայի անփոփոխ չեմպիոն Թուրինի «Յուվենտուսը»։ 

Calciomercatonews-ը հաղորդում է, որ փետրվարի 6-ին տեղի ունեցած «Յուվենտուս» - «Ռոմա» հանդիպման ժամանակ թուրինյան ակումբի ներկայացուցիչները հետևել են Մխիթարյանի խաղին։ Թեև «Ռոման» պարտվել է 0-2 հաշվով, սակայն Մխիթարյանն թիմի կազմում առանձնացել է իր խաղով։ Նշվում է, որ եթե Մխիթարյանը համաձայնության չգա հռոմեական ակումբի հետ, «Յուվենտուսը» կարող է օգտվել առիթից և պայմանագիր առաջարկել հայ ֆուտբոլիստին։ Միևնույն ժամանակ նույն աղբյուրը նաև նշում է, որ Մխիթարյանը ցանկանում է կարիերան շարունակել «Ռոմայում», և հռոմեացիները լավ շանսեր ունեն ֆուտբոլիստին թիմում պահելու համար։

Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը հանդիսանում է «Ռոմայի» լավագույն ռմբարկուն՝ խփած 9 գոլերով, իսկ կատարած 8 գոլային փոխանցումներով նա «Միլանի» թուրք կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուի հետ միասին լավագույնն է առաջնությունում։ «Գոլ+գոլային փոխանցում» համակարգով Մխիթարյանը 17 միավորով երկրորդն է՝ զիջելով միայն «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին (18)։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1838 դիտում

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն

Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը

ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը

Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան

Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը

Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը

Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող

«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան

Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան

Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում

Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները

Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան

Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի

Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն

Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը

Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել

DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին

Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր

Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ

Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է

0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ

ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում

Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին

Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը

Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք

Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը

Կապանը ճանաչվել է 2026 թ.-ի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք