Եվրադատարանը Թուրքիային մեղավոր է ճանաչել 3 դատական գործով

10/02/2021 schedule11:25

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) միանգամից երեք դատական գործով մեղավոր է ճանաչել Թուրքիային՝ պարտավորեցնելով խոշոր փոխհատուցում վճարել բողոք ներկայացրած անձանց։

Դատական գործերից առաջինի շրջանակներում Թուրքիան մեղավոր է ճանաչվել հայցվորի դեմ անմարդկային վերաբերմունքի և անձնական կյանքի գաղտնիության իրավունքի ոտնահարման համար։

2003 թ․ Ն․ Չ․-ն դիմել է թուրքական դատարան՝ պնդելով, որ 12 տարեկանում երկու կանայք իրեն ստիպել են մարմնավաճառությամբ զբաղվել։ Գործի շրջանակներում 27 անձ է ձերբակալվել, բայց ավելի ուշ նրանց մի մասն ազատ է արձակվել, մի մասն էլ ամենամեղմ պատիժներ է ստացել։ Տուժողին ստիպել են մանրամասներ պատմել իրեն հարկադրված գործողությունների մասին, ինչպես նաև՝ 10 անգամ դատաբժշկական փորձաքննության են ենթարկել։ ՄԻԵԴ-ը վճռել է, որ այդ ամենը ծայրաստիճան տրավմատիկ է եղել տուժողի համար և գործի քննության տեսակետից՝ ոչ պարտադիր։ Բացի այդ՝ դատավարությունը տևել է 2003-2011 թթ․, ինչը, ըստ ՄԻԵԴ-ի, չափազանց երկար ժամկետ է։

Ըստ Ermenihaber-ի՝ հաշվի առնելով բոլոր այս հանգամանքները՝ ՄԻԵԴ-ը Թուրքիային մեղավոր է ճանաչել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ և 8-րդ հոդվածները խախտելու մեջ և պարտավորեցրել բողոքաբերին վճարել 5000 եվրո բարոյական փոխհատուցում և 3000 եվրո՝ որպես դատավարական ծախսերի փոխհատուցում։

Երկրորդ դատական գործը վերաբերում է ծովակալ Քադիր Սաղդաչի՝ «անձնական կյանքի գաղտնիության իրավունքի» խախտմանը։ Թուրք ծովակալի դեմ 2009 թ․ Թուրքիայում դատական գործ է հարուցված եղել։ Տեղական մամուլը Սաղդաչի վերաբերյալ որոշ գաղտնի տվյալներ է հրապարակել՝ խախտելով նրա անձնական կյանքի գաղտնիության իրավունքը։ Սաղդաչը «Taraf» և «Şafak» թերթերի դեմ դատական հայց է ներկայացրել, բայց տեղական դատարանները այդ հայցերը մերժել են։ Իսկ երկրի Սահմանադրական դատարանը վճռել է, որ ոչ մի իրավունքի ոտնահարում էլ տեղի չի ունեցել։ Մինչդեռ ՄԻԵԴ-ը սահմանել է, որ լրագրողները թուրք ծովակալի վերաբերյալ իրենց հոդվածներում հիմնվել են չստուգված տեղեկությունների վրա, իսկ որոշ փաստերի հրապարակմամբ էլ խախտել են քննության գաղտնիության սկզբունքը։ Ելնելով վերոնշյալից՝ ՄԻԵԴ-ը պահանջել է Քադիր Սաղդաչին վճարել 2000 եվրո բարոյական փոխհատուցում և ևս 2000 եվրո՝ որպես դատական ծախսերի փոխհատուցում։

Երրորդ գործը վերաբերում է փաստաբան Ռամազան Դեմիրի՝ տեղեկություններ ստանալու իրավունքի խախտմանը։ Թուրք փաստաբանը 2016 թ․ գտնվել է Սիլիվրիի բանտում և ցանկացել է մուտք գործել ՄԻԵԴ-ի, Թուրքիայի Սահմանադրական դատարանի և պետական պաշտոնաթերթի կայքեր՝ սեփական պաշտպանությունը կազմելու, ինչպես նաև՝ իր պաշտպանյալների գործերին հետևելու համար։ Սակայն նրան նման հնարավորություն չի տրվել։ ՄԻԵԴ-ը վճռել է, որ թեև բանտերում ինտերնետի հասանելիության սահմանափակումը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտում չէ, բայց հաշվի առնելով, որ նշված կայքերում միայն իրավաբանական տեղեկություններ են, որոնք այլ ճանապարհով ձեռք բերել հնարավոր չէ, ուստի դրանց հասանելիության սահմանափակումը տեղեկացված լինելու իրավունքի խախտում է։

Այս գործի շրջանակներում ՄԻԵԴ-ը Թուրքիային պարտավորեցրել է փաստաբան Ռամազան Դեմիրին վճարել 1500 եվրո բարոյական փոխհատուցում և ևս 2000 եվրո՝ որպես դատական ծախսերի փոխհատուցում։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1488 դիտում

Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի

Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ

«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ

Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք

Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին

Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի

Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ

Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ

ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ

Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից

Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ

Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով

Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը

Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները

Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն

1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում

Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել

Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է

Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին

Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ

COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի

Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը

Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ

ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ

Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները