ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտը համագործակցության հուշագրեր է կնքել Հայաստանի խոշորագույն դեղագործական ընկերությունների հետ

10/02/2021 schedule18:34

ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի և «Ազադ ֆարմասյութիքլզ» ՍՊԸ-ի, «Արփիմեդ» ՍՊԸ ու «Լիկվոր» ՓԲԸ դեղագործական ընկերությունների, ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ-ի և ՀՀ ԳԱԱ «Օրգանական և դեղագործական քիմիայի» գիտատեխնոլոգիական կենտրոնի միջև այսօր համագործակցության պայմանագրեր են կնքվել։ Այս մասին հայտնում է ԵՊՀ լրատվական ծառայությունը։

Հանդիպման սկզբում հյուրերն այցելել են «14/19-CIF» դրամաշնորհային ծրագրի շրջանակում կառուցվող «Դեղապատրաստուկների որակի հսկման և մոնիտորինգի գիտաուսումնական» կենտրոն:

ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Աշոտ Սաղյանն ասել է, որ իրենց գլխավոր նպատակը գիտաուսումնական կենտրոնի ստեղծումն է, որը ներառում է վերլուծական լաբորատորիայի ստեղծում: Վերջինս արդեն կիսով չափ հագեցած է համապատասխան սարքավորումներով, Համաշխարհային բանկի և ԵՊՀ ֆինանսական աջակցությամբ ձեռք է բերվել 6 սարքավորում. «Այս կենտրոնի լաբորատորիայի ստեղծումը հենց դեղագործական ընկերությունների առաջարկն է, մեր գլխավոր առաքելությունը դեղագետ-վերլուծաբան մասնագետների պատրաստումն է, որոնք կկարողանան աշխատել սարքավորումների հետ, նոր դեղերի, դեղանյութերի, ներկրվող դեղերի վերլուծական աշխատանքներ կկատարեն, իսկ հետագայում նպատակ ունենք զբաղվելու նաև ձեռնարկատիրական գործունեությամբ»:

Ֆարմացիայի ինստիտուտի տնօրենն ընդգծել է, որ իրենց խնդիրը մեթոդաբանության հիմքերը դնելն է, մեթոդներին լավ տիրապետելը. «Այս խնդիրը ծագել է մոտ 5-6 տարի առաջ, երբ դիպլոմային աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանության ժամանակ հրավիրյալ մասնագետները տեսնում էին, որ մեր ուսանողների աշխատանքներում հիմնարար մասը բավականին խորացված է՝ ի տարբերություն այլ բուհերի ուսանողների, և խորհուրդ էին տալիս ժամանակակից դեղագետ-վերլուծաբաններ, վերլուծաբան-քիմիկոսներ պատրաստել, քանի որ այսօր դեղագործությունն ու դեղագիտությունը դժվար է պատկերացնել առանց վերլուծական մեթոդների»:

Սաղյանը ներկայացրել է «Ֆարմացիա» մագիստրոսական ծրագիրը՝ նշելով, որ այն ունենալու է 4 ուղղություն՝ «Դեղատնային դեղագիտություն», «Գործարանային դեղագիտություն», «Կլինիկական դեղագիտություն» և «Դեղերի որակի վերահսկում». «Այս 4 ուղղություններով մենք պատրաստելու ենք մասնագետներ, որոնք իսկապես կարևոր են Հայաստանի ֆարմինդուստրիայի զարգացման համար»:

«Լիկվոր» ՓԲԸ դեղագործական ընկերության տնօրեն Սերգեյ Մաթևոսյանն ասել է, որ իրենց առաքելությունն է համագործակցել ուսումնական հաստատությունների հետ և որակյալ մասնագետներ պատրաստել. «Մենք ունենք լրջագույն դեղարտադրություն Հայաստանում, որի արտադրության կեսից ավելին արտահանվում է շուրջ 14 երկիր: Այսօր դեղարտադրող կազմակերպությունների առջև դրվող նշաձողը բավականին բարձր է, ուստի մեզ պետք են բարձրորակ մասնագետներ՝ միջազգային չափանիշներին համապատասխանելու համար»:

«Ազադ ֆարմասյութիքլզ» ՍՊԸ-ն շվեյցարական ընկերություն է, որի տնօրեն Տիգրան Հախվերդյանը, խոսելով Ֆարմացիայի ինստիտուտի հետ համագործակցության մասին, նշել է, որ իրենց ընկերությունը ներկայումս ունի քիմիկոսների մոտ 30 հոգուց կազմված խումբ, որոնք հիմնականում ինստիտուտի շրջանավարտներն են. «Մեր օրգանական կապը համալսարանի հետ անխզելի է, քանի որ մենք անընդհատ ունենում ենք մասնագետներ համալսարանից և զարգացող համագործակցության մեջ ենք: Մեր ընկերության շահերից է բխում, որ համալսարանը պատրաստի որակյալ կադրեր, որոնք միանգամից կմտնեն կիրառական գիտության և գիտաարտադրական գործունեության մեջ»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1674 դիտում

Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է

Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ

Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի

«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է

Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում

Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը

Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև

Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը

Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել

ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը

Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար

ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան

Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու