Երևան
12 °C
Երեւանի Կ․Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում այս տարվա առաջին պրեմիերան է սպասվում։
Նոր ներկայացման բեմադրիչ ռեժիսորն է Նորա Գրիգորյանը, այն Գարսիա Մարկեսի «Ես եկել եմ միայն զանգահարելու» պատմվածքի հիման վրա է։ Առաջնախաղը կլինի մարտի 20-21-ին։ Ներկայացման վերնագիրը աշխատանքային փուլում կոչվում է «Вызов отменен»:
Ռեժիսոր Նորա Գրիգորյանը «Հայկական ժամանկի» հետ զրույցում հայտնեց, որ պիեսը հոգեբանական դրամա է։ «Առանցքում մի կնոջ պատմություն է, որը հանգամանքների բերումով հայտնվում է կանանց հոգեբուժարանում։ Այնտեղ հանդիպում է խեղված ճակատագրեր ունեցող կանանց ու․․․ Կարեւորի մասին չեմ պատմի, պետք է գալ եւ տեսնել»,- նկատեց ռեժիսորը՝ չցանկանալով պրեմիերայից առաջ սյուժեն ամբողջությամբ բացահայտել։
Նորա Գրիգորյանի խոսքով՝ Մարկեսի պիեսի ընտրությունը այս օրերին պատահական չէր․ «Պատճառը՝ համատարած սիրո պակասն է։ Ամեն դեպքում, ես այդպես եմ նկատում։ Հետպատերազմյան այս դժվարին վիճակում, ու առհասարակ, մեր առօրյայում սիրո պակաս կա։ Կարդում էի այդ պատմվածքը, որն այժմ դարձել է պիես, եւ այն ինձ շատ էր հուզել»։

Ռեժիսորի նաեւ նշեց, որ ներկայացման վրա շատ հետաքրքիր կազմով են աշխատում։ Ներգրավված են ինչպես թատրոնի երիտասարդ դերասանները, այնպես էլ փորձառու արտիստներ՝ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Բալանդինան, թատրոն վերջերս վերադարձած Արմեն Արնաուտովը։
«Աշխատանքային պրոցեսը բավականին գերհագեցած է, ու հետաքրքիր ընթացք ունի։ Տեւական դադարից հետո, սա կարծես նոր կյանքի սկիզբ լինի։ Ամեն բան քննարկում ենք միասին, վերլուծում ու անցնում գործի։ Փորձերից հետո էլ հաճախ մնում ենք թատրոնում ու զրուցում ներկայացման շուրջ, եւ պետք է ասեմ, որ սա ռեժիսորի համար փոքրիկ հաղթանակ է»,-ասաց Գրիգորյանը։

Ներկայացման գլխավոր դերերում են Լիլիա Մուկուչյանը, Գոռ Համբարձումյանն ու Մանվել Սարգսյանը։ Բեմադրման պլաստիկ լուծումները վստահված է Արա Ասատուրյանին։ Նորա Գրիգորյանի խոսքով՝ Ասատուրյանի հետ սա արդեն չորորդ համատեղ աշխատանքն է։
«Նրա հետ աշխատելն այնքան հաճելի է, մենք նույն ալիքի վրա ենք։ Բեմանկարչությունն ու զգեստները՝ Վիկտորիա Ռիյեդո-Հովհաննիսյանինն են, որի աշխատանքներով եւս միշտ հիացել եմ, ու այս անգամ բախտ վիճակվեց աշխատել նրա հետ։ Հետաքրքիր բեմական լուծումներ ենք ստանալու։ Հանդիսատեսը հաճելիորեն զարմանալու է»,- վստահեցրեց ռեժիսորը։

Լուսանկարները տրամադրել է Նորա Գրիգորյանը
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT