Որքան ցեմենտ է ներմուծվել Հայաստան վերջին տարիներին. ցեմենտի ներմուծման արգելքն ուժի մեջ մտավ

2019 թ. Հայաստան ցեմենտ է ներմուծել 179 ընկերություն, իսկ 2020-ին՝ 155: «Հայկական ժամանակ»-ի գրավոր հարցմանն ի պատասխան այս մասին հայտնեցին ՀՀ պետական եկամուտների կոմիտեից:

ՀՀ կառավարության հունվարի 27-ի որոշմամբ՝ 2 ամսով արգելք է կիրառվել երրորդ երկրներից Հայաստան ցեմենտի ներմուծման վրա, որի նպատակը հայկական ցեմենտի արտադրության հետագա զարգացումն ապահովելն է: Որոշումը ուժի մեջ է մտել փետրվարի 9-ից եւ որոշակի խնդիրների առաջ է կանգնեցրել ներմուծողներին:

ՀԺ-ն ՊԵԿ-ից հետաքրքրվել էր նաեւ, թե 2019 - 2020 թթ. որքան ցեմենտ է ներմուծվել եւ դրանցից որքանն է 3-րդ երկրից ներմուծվել: Կոմիտեից հայտնել են, որ 2019-ին ՀՀ է ներմուծվել 309 հազար 903.9 տոննա ցեմենտ, իսկ 2020-ին՝ 230 հազար 729.9 տոննա: Կարելի է ասել՝ ներմուծված ցեմենտը գրեթե ամբողջությամբ 3-րդ երկրներից է եղել: Հայաստանում ցեմենտի արտադրությամբ զբաղվող 2 գործարան կա՝ ամենախոշորը ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ»-ն է, իսկ երկրորդ գործարանը «Հրազդան ցեմենտ»-ն է:

Հայաստան երրորդ երկրից՝ մասնավորապես Իրանից ցեմենտ ներմուծող «Անգոր-շին» շինարարական ընկերության հիմնադիր եւ սեփականատեր Հայկ Իվանյանը մեր զրույցում ասաց, որ Իրանից ներմուծած ցեմենտն ավելի որակյալ է, քան հայկական արտադրանքը, եւ դա է հիմնական պատճառը, որ այնտեղից են ներմուծում:

«Բացի այդ, ավելի էժան է: Եթե արգելք է դրվել եւ ուզում են տեղական արտադրանքը զարգացնել, դժգոհ չեմ, ինձ համար ավելի լավ է երկիրը այս վիճակից դուրս գա, եթե իհարկե՛, դա կնպաստի երկրի բարելավմանը: Բայց պետք է մի քիչ որակով արտադրեն»,- ասաց նա:

Հարցին՝ գնային առումով որքա՞ն է տուժելու, եթե տեղական արտադրանքից օգտվի, Իվանյանը պատասխանեց. «1 տոննայի մեջ մոտ 7-8 հազար դրամ կտուժենք»: Նա հայտնեց, որ տարեկան շատ ցեմենտ չէր ներմուծում՝ 200-300 տոննայի չափով. «Հիմնականում օգտագործում էինք շինարարության համար»:

Անդրադառնալով հարցին, թե անցնելո՞ւ են տեղական արտադրանքի ցեմենտին, Իվանյանն ասաց, որ բնականաբար, քանի որ շինարարության մեջ առանց ցեմենտ հնարավոր չէ. «Տեղականից կօգտվենք, որը մի քիչ ավելի թանկ կնստի»: Գործարարը նշեց, որ սա կբերի շինարարական աշխատանքի գների բարձրացման:

Շինարարությամբ զբաղվող «Նեմալ» ընկերության տնօրեն Հայկ Առաքելյանն էլ մեր զրույցում ասաց. «Տեղականի գինը բարձր է, որակական խնդիր էլ կա»:

Նրա խոսքով՝ եթե վերջնական որոշվի արգելք դնել երրորդ երկրներից ցեմենտի ներմուծման վրա, ապա կսկսեն օգտվել տեղական արտադրանքից:

Թեմայի վերաբերյալ ՀԺ-ի հարցերին է պատասխանել նաեւ տնտեսագետ Ատոմ Մարգարյանը:

- Պարո՛ն Մարգարյան, ժամանակավոր արգելքը ինչպե՞ս կանդրադառնա ՀՀ տնտեսության վրա, այս միջոցով հայ արտադրողին պաշտպանելն արդարացվա՞ծ է:

- Ընդհանրապես ներքին արտադրողին պաշտպանելը ընդունված պրակտիկա է, հատկապես այն երկրների համար, որոնք տեխնոլոգիական զարգացման մակարդակով եւ մրցունակ աշխատատեղերի առկայության առումով լուծում են, կարելի է ասել՝ նախնական ստարտային խնդիրներ: ԵԱՏՄ պայմանագրահենքը թույլ է տալիս նման որոշում կայացնել եւ այդպիսի պրակտիկա կա՝ 3-րդ երկրներից ներմուծման բարձր մաքսատուրք սահմանելու կամ ընդհանրապես ներմուծումն արգելելու առումով: Բելառուսը եւ Ղազախստանը եւս նման արգելք են կիրառել ցեմենտի ներմուծման: Հայաստանը ժամանակին տարածաշրջանի ցեմենտի արտադրության խոշորագույն կենտրոններից մեկն էր եւ հիմա բարդ իրավիճակում է հայտնվել:

Շրջափակումները բերել են շուկաների կորստի: Այն, որ ժամանակին «Արարատցեմենտ»-ը եւ «Հրազդան ցեմենտ»-ը կարող էին արտահանել ասենք ադրբեջանական երկաթգծով դեպի Ռուսաստան կամ Ղարս-Գյումրի երկաթգծով դեպի Թուրքիա եւ այլ երկրներ, հնարավորություն էր տալիս լինել մշտապես մրցունակ՝ վաճառքի ծավալները մաքսիմալացնելու եւ տեխնոլոգիաները փոխելու հետեւանքով: Այդ խնդիրները ծագեցին հենց շրջափակումների հետեւանքով: Այն, որ այսօր մեր ներքին արտադրողների համար հիմնական խնդիրը ստեղծում է իրանական էժան ցեմենտը եւ ինչու չէ, նաեւ ռուսական ցեմենտը, գաղտնիք չէ: Երբ բարձր մաքսատուրք սահմանվեց ցեմենտի ներմուծման համար, դա եւս լավ օրից չէր ու այն հնարավորություն տվեց շուկան որոշակիորեն կայունացնել: Բայց հատկապես վերջին տարվա ընթացքում՝ կորոնավիրուսի պայմաններում շինարարության տեմպերը նվազել են, սպառման ծավալը կրճատվել է եւ մեր ներքին արտադրողը դարձել է ոչ մրցունակ: Այս տեսանկյունից երեւի թե հիմնավորված է այսպիսի ժամանակավոր՝ կոշտ սահմանափակումների կիրառությունը:

- Որքանո՞վ է անհրաժեշտ նման մեթոդի դիմելով՝ պաշտպանել արտադրողին, ներմուծողի համար խնդիր ստեղծելով:

- Ընդհանրապես խնդրին պետք է նայել բոլոր խաղացողների շահերի տեսանկյունից՝ ե՛ւ ներկրողների, ե՛ւ արտադրողների, ե՛ւ ներքին սպառողների, շինարարության կոմպլեքսի: Սպառողին հետաքրքրում է ցածր գինը եւ բարձր որակը ու այս տեսանկյունից նրա համար միեւնույն է՝ այն ներմուծված է, թե տեղական: Ազգային արտադրող ունենալը ունի ռազմավարական մեծ նշանակություն՝ հատկապես մեր իրողություններով, երբ կա ճանապարհաշինական, ենթակառուցվածքների հարցեր, որի հիմնական կոմպոնենտներից մեկը նաեւ երկաթբետոնն է՝ հետեւաբար նաեւ ցեմենտը: Մենք տեսանք, թե մեր ներկրման երկրները՝ հատկապես Իրանը ինչպես պահեց իրեն պատերազմի ընթացքում՝ զգուշավոր, չեզոք, այնպես որ այս իրավիճակում ռազմավարական տեսակետից արդարացված է այսպիսի որոշումը:

Անդրադառնամ ներմուծողների հարցին. ընդհանրապես ներմուծման բիզնեսը միշտ եղել է դոմինանտ, իրականությունը այդպիսին է եղել տասնամյակներ... Եթե դու կարողանում ես էժան աղբյուրից ցեմենտ ներմուծել, ոչ թե տոկոսներով, այլ անգամներով ես շահում, եթե մրցակցում ես մի շուկայում, որտեղ քո մրցակիցը՝ արտադրողը, ոչ շահեկան վիճակում է: Նույնիսկ այդ ցեմենտը կարող ես վերարտահանել Վրաստան: Այս բոլոր գործոնները համադրելով է կարծում եմ այս որոշումը կայացվել՝ հաշվի առնելով ընթացիկ իրավիճակը, ռազմաքաղաքական իրավիճակը: Նաեւ չմոռանանք, որ մենք, ցավոք, այս պատերազմի ընթացքում 500-600 կմ նոր սահմաններ ենք ստացել, եւ պաշտպանական ամրություններ կառուցելու հիմնական ռեսուրսներից մեկը ցեմենտն է:

- Ներմուծողներն ասում են, որ տեղական արտադրանքը ե՛ւ որակական, ե՛ւ գնային առումով զիջում է իրանական ցեմենտին, այս որոշումով սպառողին այլընտրանք չե՞նք թողնում:

- Ներմուծողին ես հասկանում եմ, բայց պատերազմական կամ հետպատերազմական իրավիճակում այդպիսի փաստարկներին գումարվում է հնարավոր սահմանները փակվելու եւ տեղափոխությունների դժվարության գործոնը: Բացի այդ, Հյուսիս-հարավ ճանապարհը պետք է սրընթաց տեմպերով կառուցել: Չեմ բացառում, որ իրավիճակը նորից սրվի եւ խնդիրներ առաջանան նաեւ մատակարարումների հետ կապված: Մեծ հաշվով, երբ երկիրը այսպիսի իրավիճակում է, նման ռեսուրսի նկատմամբ այդպիսի որոշումը հիմնավորված է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5320 դիտում

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ

Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ

Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին

«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել

Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով