Երևան
12 °C
Մատենադարանի աշխատողների արհմիության ֆեյսբուքյան էջում տեղեկացնում են, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Մատենադարանի արհմիության բողոքարկման դիմումը:
Հիշեցնենք՝ Մատենադարանի աշխատողների արհեստակցական կազմակերպության նախագահությունը, իրականացնելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված լիազորությունները, բացահայտել է «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի կառավարման մարմինների ձևավորման որոշ հանգամանքներ, որոնց մասին ձեռք բերված տեղեկատվության վրա հիմնվելով՝ պարզել է, որ գործ ունենք թույլ տրված չարաշահումների և չի բացառվում՝ առերևույթ հանցագործության հետ:
2018 թ. հունվար (19) և մարտ (6) ամիսներին տեղի ունեցած կառավարման մարմինների ընտրությունների արդյունքում Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Լևոն Ազատի Սարգսյանը, տնօրեն՝ Վահան Տեր-Ղևոնդյանը: Ցավոք, ընտրություններն ուղեկցվել են Օրենքի և Կանոնադրության պահանջների խախտմամբ: Համաձայն արձանագրությունների՝ երկու դեպքում էլ Հոգաբարձուների խորհուրդը միաձայն՝ 19 կողմ ձայնով, ընտրել է թե՛ Խորհրդի նախագահին, թե՛ տնօրենին: Վերոնշյալ նիստերի արձանագրությունները, սակայն, ստորագրել են միայն Խորհրդի նախագահը և քարտուղարը: Հիմնադրամների մասին օրենքի 28-րդ հոդվածի 1-ին կետի և Կանոնադրության 41-րդ հոդվածի համաձայն՝ Խորհրդի նիստերի արձանագրությունները ենթակա են ստորագրման Խորհրդի նախագահի և տվյալ նիստին մասնակցող Խորհրդի բոլոր անդամների կողմից:
Հարցման արդյունքում տրամադրված մյուս արձանագրության պատճենը վերաբերում է 2018 թվականի հուլիսի 27-ին հրավիրված Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստին: Հիշյալ նիստին, ըստ արձանագրության, մասնակցել են Խորհրդի թվով 13 անդամներ: Խորհուրդը, նկատի ունենալով երկրում տեղի ունեցող քաղաքական փոփոխությունները և հայտնի իրադարձություններով պայմանավորված Խորհրդի նախագահի բացակայությունը, որոշել է իրականացնել Կանոնադրության փոփոխություն:
Կանոնադրության փոփոխություն հնարավոր է իրականացնել Խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների որակյալ մեծամասնությամբ՝ 2/3-ով: Նկատի ունենալով, որ հիշյալ նիստին, ըստ արձանագրության, մասնակցել են 19-ից միայն 13 անդամ, Կանոնադրությունում հնարավոր կլիներ փոփոխություն մտցնել, եթե մասնակից բոլոր 13 անդամները քվեարկեին դրա օգտին: Նիստի արձանագրության պատճենից ակնհայտ է, որ 13-ի փոխարեն արձանագրությունը ստորագրել են միայն 10-ը: Սակայն այսքանով հանդերձ՝ Կանոնադրությունում կատարվել է փոփոխություն:
Կանոնադրության վերոնշյալ փոփոխությունը գրանցվել է ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում, որի համար Մատենադարանի տնօրինության կողմից ներկայացվել են «համապատասխան» փաստաթղթեր: Նշված փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Կանոնադրությունում փոփոխություն կատարելու հիմք հանդիսացել է ոչ թե Հոգաբարձուների խորհրդի 2018 թվականի հուլիսի 27-ի արտահերթ նիստի արձանագրությունը, այլ դրանից կատարված քաղվածքը, որը ստորագրվել է Մատենադարանի տնօրենի կողմից: Հիշյալ քաղվածքի համաձայն՝ Հոգաբարձուների խորհրդի վերոնշյալ արտահերթ նիստի արձանագրությունը ստորագրել են նիստին մասնակցած բոլոր 13 անդամները:
Դեռևս 2019 թ. Մատենադարանի արհմիությունը բարձրացրել էր Կանոնադրության փոփոխության հարցը: Հարցը դեռևս ընթացքի մեջ է և չի հանգուցալուծվել: Մատենադարանի Հոգաբարձուների խորհուրդը մինչ օրս գործում է փակ, ոչ մասնակցային, ոչ դեմոկրատական սկզբունքներով։ Հոգաբարձուների խորհրդի Մատենադարանից ներկայացված անդամները Խորհրդում են հայտնվել «տնօրինության որոշմամբ»։ Կանոնադրությունը չի կարգավորում ինստիտուտի աշխատակիցների մասնակցությունը Խորհրդի կազմի ընտրությանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT