Անտառահատումների դեպքերն ավելացել են 45%-ով. Լոռու մարզի դատախազը դիմել է ոստիկանություն

Լոռու մարզի դատախազությունում ուսումնասիրվել և ամփոփվել է 2020թ.-ի ընթացքում նույն մարզի վարչական տարածքում արձանագրված ապօրինի ծառահատումների, ինչպես նաև՝ դրանց կապակցությամբ ձեռնարկված միջոցառումների իրականացման գործընթացում օրինականության պահպանման վիճակը:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 2020թ.-ի ընթացքում արձանագրվել է ապօրինի ծառահատման 263 դեպք, որոնցից 138 դեպքով հարուցվել են քրեական գործեր: Ապօրինի անտառահատումներին առնչվող 7 քրեական գործ հարուցվել է անտառների պահպանության համար պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից տարաբնույթ առերևույթ կոռուպցիոն հանցավոր արարքների կապակցությամբ:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը:

Քրեական այդ գործերով պատճառված վնասի ընդհանուր չափը կազմել է 453 մլն ՀՀ դրամ: Դրանից վերականգնվել է 1.387.780 ՀՀ դրամը, մնացած մասի վերականգնման ուղղությամբ ձեռնարկվում են համապատասխան միջոցներ:

Հարուցված քրեական գործերից 26-ով նախաքննությունը շարունակվում է, իսկ 29 քրեական գործ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

«Ուսումնասիրությունը վկայում է, որ 2019թ.-ի համեմատ ապօրինի անտառահատումների դեպքերն ավելացել են 45%-ով: Չնայած վերջինս վկայում է ՀՀ ոստիկանության Լոռու մարզային ստորաբաժանումների և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից ծառերի ապօրինի հատումների արձանագրման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների մասին, սակայն ինքնին հատումների քանակական աճը վկայում է նաև անտառագոտիների նկատմամբ իրականացվող վերահսկողության, կանխարգելիչ միջոցառումների և հանցավոր հատումներ կատարողների բացահայտման գործընթացում թերությունների առկայությունը, որը մասամբ, հատկապես կապված օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման հետ, կարող է պայմանավորված լինել նաև արցախյան պատերազմում ռազմական գործողություններին մարզի ոստիկանության մեծ թվով ծառայողների մասնակցությամբ և այդ ընթացքում իրենց աշխատանքային պարտականությունները ժամանակավորապես կատարելու հնարավորությունից զրկված լինելու հանգամանքով:

Խնդիրների առկայության մասին է վկայում հատկապես ապօրինի հանցավոր հատումները կատարած անձանց ի հայտ չբերելու պատճառով վարույթը կասեցված գործերի համեմատաբար մեծ քանակը, որը կազմում է տարվա ընթացքում հարուցված քրեական գործերի ավելի քան 45 %-ը: Ընդ որում՝ միայն վարույթը կասեցված չբացահայտված քրեական գործերով արձանագրվել է ապօրինի հատված 3890  ծառ, իսկ պատճառված վնասը կազմել է 250.443.270 ՀՀ դրամ:

Այս բնույթի քրեական գործերի նյութերի ուսումնասիրությունը փաստում է, որ որոշ դեպքեր տեղի են ունեցել ակներևության պայմաններում և կրել են տևական ու շարունակական բնույթ և չնայած դրան՝ ակնհայտորեն դուրս են մնացել անտառների պահպանության համար պատասխանատու պետական մարմինների տեսադաշտից:

Ելնելով ուսումնասիրությամբ պարզված վերոնշյալ հանգամանքներից և հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ նման բացասական միտումները դրսևորվել են ապօրինի ծառահատումների դեմ արդյունավետ պայքար մղելու ուղղությամբ արդյունավետ, գործուն միջոցներ ձեռնարկելու նպատակով մարզի դատախազության կողմից նախընթաց շրջանում իրավասու օղակներին հղված բազմաթիվ միջնորդագրերի պայմաններում՝ Լոռու մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը դիմել է ՀՀ Ոստիկանության պետի տեղակալին՝ ոստիկանության իրավասություններից բխող գործառույթների կտրուկ ակտիվացման հարցով:

Մասնավորապես, գրությամբ հրատապ անհրաժեշտություն է համարվել  Լոռու մարզի վարչական տարածքի անտառամերձ ճանապարհահատվածներում ամենօրյա հսկողության սահմանումը, անտառամերձ բնակավայրերի ամենագնաց և թափքի առկայությամբ ավտոմեքենաների շարժի,  նշված բնակավայրերում և հարակից տա­րածք­նե­րում գոր­ծող փայ­տամ­շակ­ման ար­տադ­րա­մա­սե­րի, փայ­տա­գոր­ծութ­յամբ զբաղ­վող ան­հատ ձեռ­նար­կա­տե­րե­րի ար­հես­տա­նոց­նե­րի գործունեության նկատմամբ հսկողության, ստուգումների ավելացումը, անտառային տարածքներ ունեցող բնակավայրերից, Լոռվա մարզի վարչական տարածքներից ելք կատարվող ճանապարհներին ամենօրյա և 24 ժամյա ուժեղացված ծառայության սահմանումը:

Հատուկ կարևորություն է տվել  ապօրինի ծառահատումների դեմ արդյունավետ պայքար մղելու նպատակով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի՝ Լոռու մարզի վարչական տարածքը սպասարկող մասնաճյուղերի և ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի աշխատակիցների հետ Ոստիկանության համապատասխան ծառայությունների ակտիվ համագործակցությանը և հատկապես օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների ձեռնարկմանը՝ անտառահատման չբացահայտված հանցավոր դեպքերը, դրանք կատարող անձանց, ինչպես նաև դրանց նպաստող՝ պաշտոնատար անձանց ներգրավմամբ հնարավոր կոռուպցիոն գործարքները բացահայտելու համար»,-ասված է դատախազության տարածած հաղորդագրության մեջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1533 դիտում

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է