Երևան
12 °C
Հայաստանի առաջնությունը շուտով կվերսկսվի, և թիմերը շարունակում են ակտիվորեն տարբերակներ փնտրել իրենց կազմերի թույլ տեղերն ուժեղացնելու համար:
Ինչպես նախորդ շաբաթներում, այս անգամ ևս տրանսֆերային շուկայում բավականին ակտիվ էր «Փյունիկը»։ Թիմը մի շարք ձեռքբերումներ ունեցավ Հարավային Ամերիկայից, որոնք պետք է ուժեղացնեն թիմի խաղն առջևի գծում՝ Իգոր Լեյտե (Բրազիլիա), Ռոմել Իբառա (Վենեսուելա), Խոսե Լիսկանո (Վենեսուելա)։ Թիմից հեռացավ կենտրոնական պաշտպան Սոլոմոն Նիրիսարիկեն, փոխարենը ժամանել է Անտոն Բրատկովը՝ Ուկրաինայից։ Ցավալի էր Արթուր Նադիրսյանի՝ կարիերան ավարտելու մասին լուրը։ Երիտասարդ կիսապաշտպանը «Փյունիկի» տաղանդավոր սաներից էր, բայց վնասվածքները խանգարեցին նրան զարգացնելու իր տաղանդը, և 22-ամյա ֆուտբոլիստը ստիպված ավարտեց կարիերան։
Սպասելի էր, որ նոր տրանսֆերների մասին կհայտարարի «Վանը»։ Կոնստանտին Զայցևի՝ մարզչի պաշտոնում նշանակվելուց հետո «Վանը» հայտարարեց Ալեքսանդր Մաքսիմենկոյի, Վլադիսլավ Վասիլևի, Մաքսիմ Ժեստարևի, Ռուստամ Իսաևի և դարպասապահ Դավիթ Պապիկյանի տրանսֆերների մասին։ Բոլորն էլ Ռուսաստանի առաջին դիվիզիոնում հանդես գալու փորձ ունեն և, հավանաբար, բացի Պապիկյանից, միանգամից կընդգրկվեն թիմի հիմնական կազմում։ «Վան» է վերադարձել Դեու Դոսան, թիմը համալրվել է փորձառու հարձակվող Վիուլեն Այվազյանով և «Գանձասարի» նախկին պաշտպան Ալեքսանդր Հովհաննիսյանով։ Երեքն էլ կարող են մեծ օգուտ տալ առաջնության նորեկին։
Վերջապես նոր ձեռքբերումների մասին հայտարարեց «Ալաշկերտը»։ Թիմը նորից համալրվել է ֆուտբոլիստներով Սերբիայից և Մոնտենեգրոյից։ Այս շաբաթ հայտարարվեց սերբ պաշտպան Միհայլո Յովանովիչի և չեռնագորցի ձախ պաշտպան Դեյան Բոլևիչի տրանսֆերների մասին։ Լուրջ ձեռքբերում էր Հայաստանի առաջնությանը քաջ ծանոթ Դիդյե Բորիս Կադյոյի ժամանումը։ Փորձառու պաշտպանը վերադարձել է Ֆինլանդիայից, նախկինում հանդես է եկել «Շիրակում» և «Փյունիկում», վերջինիս 2018թ․-ին մեծապես օգնել է հաղթահարել Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլը։ Բացի այդ, հերթական անգամ «Ալաշկերտ» է վերադարձել հարձակվող Միհրան Մանասյանը։ Իհարկե, Մանասյանը հիմա այդքան շատ գոլ չի խփում, ինչպես 4-5 տարի առաջ, բայց իր փորձով մեծապես կարող է օգտակար լինել Աբրահամ Խաշմանյանի թիմին։
Շաբաթվա ընթացքում առանց տրանսֆերային լուրերի մնացին «Նոան», «Արարատը», «Ուրարտուն» և «Շիրակը»։ Թիմերը կարծես ավարտել են կազմի համալրումը և այժմ կենտրոնացել են ստուգողական խաղերի շնորհիվ դրա խաղակցվածությունը մեծացնելու վրա:
«Արարատ-Արմենիան» վերջապես հայտարարեց հարձակվող Ալեքսանդր Կարապետյանի տրանսֆերի մասին։ Կարապետյանը վաղուց մարզվում էր թիմի հետ, այժմ արդեն բոլոր հարցերը լուծված են, և, կարելի է ասել, որ չեմպիոնը չափազանց լուրջ համալրում ստացավ առջևի գծում։ Հարցը միայն այն չէ, որ Կարապետյանը ազգային հավաքականի հիմնական կազմի խաղացող է: Ամեն օր չէ, որ հայկական ակումբը Ռուսաստանի առաջնությունում արդյունավետ խաղ ցուցադրող հարձակվողի է ձեռք բերում: Վստահ կարելի է ասել, որ եթե Կարապետյանն ավելի երիտասարդ լիներ, մեծ պահանջարկ կունենար Ռուսաստանում: Բայց այն, որ ֆուտբոլիստը 33 տարեկան է, դեռ ոչինչ չի նշանակում: Կարապետյանը դեռ մեծ ծարավ ունի խաղի նկատմամբ, ինչը բազմիցս ապացուցել է թե՛ Հայաստանի հավաքականում, թե՛ «Տամբովում» ունեցած իր ելույթներով: Մնում է հուսալ, որ Հայաստանի առաջնությունում այդ ծարավը չի պակասի, քանի որ Կարապետյանի խաղը մեծ նշանակություն ունի նաև Հայաստանի հավաքականի համար:
Ինչ մնում է «Լոռիին», ապա վանաձորյան ակումբը դեռ իրավունք չունի նոր ֆուտբոլիստներ գրանցել: Ակումբը հերքում է այն տեղեկությունը, որ Բրունո Ֆերեյրայի աշխատավարձը չվճարելու պատճառով արգելք է դրվել նոր տրանսֆերների վրա, սակայն ՖԻՖԱ-ն նման որոշում է կայացրել նաև Դարկո Ենոքի աշխատավարձը չվճարելու պատճառով, իսկ դրա մասին վանաձորյան ակումբը լռում է: Եթե մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը այդ հարցը չլուծվի, Ալբերտ Սոլոմոնովը մրցաշրջանի երկրորդ հատվածում, միգուցե, ստիպված լինի թիմի հայտացուցակում ընդգրկել ակումբի պատանենեկան թիմի ֆուտբոլիստների:
Առաջնության վերսկսմանը մնացել է ուղիղ մեկ շաբաթ, այնպես որ թիմերը աստիճանաբար ավարտում են կազմի համալրումը: Նոր տրանսֆերները աստիճանաբար քչանում են, թեև, եթե տրանսֆերային շուկան հետաքրքիր տարբերակներ առաջարկի, ակումբների մեծ մասը պատրաստ կլինի օգտվել դրանցից:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT