Երևան
12 °C
ՔՏՀԱ տեսչական մարմինը հրապարակել է էներգետիկայի և էներգասպառման բնագավառում իրականացված ստուգումների արդյունքները:
էներգետիկայի և էներգասպառման բնագավառում Տեսչական մարմնի 2020 թվականի գործունեության տարեկան ծրագրով նախատեսված էր կատարել ստուգումներ տնտեսավարող սուբյեկտների 277 օբյեկտներում: Սակայն պայմանավորված երկրում ստեղծված իրավիճակով (կորոնավիրուսի համավարակ, պատերազմ)՝ ստուգումները Տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրով կասեցվել են։ Այդպիսով՝ 277 օբյեկտներում նախատեսված ստուգումներից ավարտվել են 102-ը (նախատեսված ընդհանուր քանակի 36.82%-ը), ի թիվս արվածի՝ իրականացվել է 5 վերստուգում։
Տեսչական մարմինը ստուգումների արդյունքում արձանագրել է 974 խախտում, որոնք, ըստ մարզերի, ունեն հետևյալ բաշխվածությունը․ 16-ական Երևանում և Կոտայքի մարզում, 13-ը՝ Սյունիքի մարզում, 11-ը՝ Շիրակի մարզում, 10-ական՝ Արարատի և Արմավիրի մարզերում, 9-ը՝ Արագածոտնում, 7-ական՝ Լոռու և Տավուշի, 5-ը՝ Վայոց ձորի մարզում, 3-ն էլ՝ Գեղարքունիքում։
Ստուգումները կատարվել են հետևյալ ոլորտներում՝
Տեխնիկական ստուգումների ընթացքում տնտեսավարող սուբյեկտների 95 օբյեկտներում (կամ դրանց մասնաճյուղերում) բացահայտվել է 434 խախտում։ Դա բացահայտված բոլոր 974 խախտումների 44,5%-ն է։
Հիմնական խախտումները վերաբերել են կազմակերպության գազի տնտեսությունները շահագործող ինժեներատեխնիկական անձնակազմի (ԻՏԱ), գազավտանգավոր աշխատանքներ իրականացնող ԻՏԱ, գազամատակարարման օբյեկտների շինարարությունն իրականացնող շինմոնտաժային կազմակերպությունների ԻՏԱ գիտելիքների ստուգման կազմակերպմանը՝ 43-ական դեպք, գազավտանգավոր աշխատանքներ իրականացնող աշխատակիցների, այդ թվում՝ նաև եռակցողների, գիտելիքների ստուգման կազմակերպմանը՝ 41 դեպք, գազի տնտեսության շահագործման, սպասարկման և վերանորոգման հատուկ հրահանգների առկայությանը՝ 30 դեպք, գազատար խողովակների համապատասխանությանը ազգային ստանդարտներին կամ տեխնիկական պայմաններին՝ 25 դեպք:
Գազաբաշխման և գազասպառման միջին և բարձր ճնշման 51 էներգատեղակայանքներում բացահայտվել է 435 խախտում, ինչը բացահայտված բոլոր խախտումների 44,7%-ն է։
Հիմնական խախտումներն են գազատարների տեխնիկական սպասարկման աշխատանքների կատարման անվտանգ մեթոդների հրահանգների բացակայությունը՝ 34 դեպք, գազատարների տեխնիկական սպասարկման աշխատանքների արտադրական տեխնոլոգիական հրահանգների բացակայությունը, գազատարների տեխնիկական սպասարկման աշխատանքների հրդեհային անվտանգության հրահանգների բացակայությունը, գազատարի տեխնիկական շահագործման՝ շրջայցային կամ տեխնիկական սպասարկման չկատարելը, գազատարի տեխնիկական շահագործման՝ պրոֆիլակտիկ պլանային վերանորոգման չկատարելը․ բոլոր այդ դեպքերում՝ 32-ական խախտում։
Նշված ժամանակահատվածում ստուգվել է գազի համակարգի՝ գազափոխադրման բարձր ճնշման 2 սուբյեկտ, բացահայտվել է 5 խախտում: 110 կվ և բարձր լարման էլեկտրատեղակայանքներում՝ էլեկտրահաղորդման օդային գծերի 3 տեխնիկական ստուգմների ընթացքում բացահայտվել է 26 խախտում:
Ստուգվել են 8 110 կվ և բարձր լարման էլեկտրատեղակայանքներ՝ ենթակայաններ (ԵԿ) և բաշխիչ սարքվածքներ (ԲՍ): Ստուգումների ընթացքում բացահայտվել է 74 խախտում,
Հիմնական խախտումներն են․ բաշխիչ սարքվածքի - տարածքի բնահողի հաղորդականության մասին տվյալների բացակայությունը՝ 6 հատ, բաշխիչ սարքվածքի և ՑԼՍ-ի (ցածրավոլտ լրակազմ սարք) բոլոր մետաղական մասերի հակաքայքայիչ ծածկույթի բացակայությունը՝ 4 հատ, (ենթակայանի) ԵԿ-ի հիմնական և օժանդակ սարքավորումների նորոգման հեռանկարային տարեկան և ամսական ժամանակարի բացակայության վերաբերյալ տրվել է 11 տեղեկանք, որից 8-ը ստուգումների և 3-ը վերստուգումների արդյունքում։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԵրևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Մերսեդես»-ը
Խոշոր ավտովթար Երևանում. թիվ 23 երթուղու ավտոբուսը բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա 9 վիրավոր
Սեյրան Օհանյանը Լևոն Քոչարյանի ԱԺ-ում հայհոյանք տալը զայրույթի դրսևորում է համարում. նա մանդատը վայր չի դնի
Չափորոշիչները խիստ են, բայց հաղթահարելի. ՆԳ նախարարը հետևել է ապագա պարեկների ընդունելության գործընթացին
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը. լուսանկարներ
Սարսափելի է. կհեռացվեն բոլոր անձինք, որոնք տեղյակ են եղել. նախարարը՝ Մխչյանի դպրոցում թմրանյութի դեպքի մասին
Քարտդ այսուհետև կարող ես ակտիվացնել AMIO Mobile-ում
Ի՞նչ են քննարկել ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի նախագահը Տիրանայում. լուսանկարներ
«ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ի «ներհոս ջրի խորքային պոմպի» ձեռքբերման համար հրավիրվում են հայտեր
Փոխվարչապետն ու ԵՄ դեսպանն անդրադարձել են համագործակցության ընդլայնման հնարավորություններին
Արարատի մարզում մեքենաներ են բախվել. վիրավորը ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող է
Ստամբուլում սկսված բանակցությունները բացում են 2 ճանապարհ. մեկը՝ դեպի խաղաղություն, մյուսը՝ կործանում. Ֆիդան
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով. ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25% idcoin՝ բոլոր ավիաընկերություններից տոմս գնելիս․ IDBank
Հողագործական աշխատանքների ժամանակ ինչպե՞ս օգտագործել թունաքիմիկատներ և խուսափել թունավորումներից
«Անձնազոհություն չանեինք Թուրքիան մեզ կհոշոտեր» թեզը պաշտպանողների հոգևոր հայրը հայտնվեց. Իոաննիսյան
Ucom-ի աջակցությամբ տեղի ունեցավ Silicon Mountains 2025 Լոռի տեխնոլոգիական ֆորումը
ՔՊ-ից հեռացված Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը Էդմոն Մարուքյանին վարչապետի թեկնածու են առաջադրել
Տիրանայում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը. տեսանյութ
Ստամբուլում ավարտվել են Թուրքիա-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ բանակցությունները
Դիանա Գասպարյանը հրաժեշտ է տվել աշխատակազմին. լուսանկարներ
Ադրբեջանն ու Հայաստանը շատ մոտ են խաղաղության համաձայնագիրը ստորագրելուն. Կայա Կալլաս
«Հետ եկեք, կատակ էի անում». Շահրամանյանի հայտարարությունը կարդացի, մտածեցի՝ ֆեյք լուր է. Հակոբյան. տեսանյութ
Անվտանգ երթևեկություն՝ հանուն երեխաների ու համայնքի բարօրության․ ՆԳՆ-ն միացել է ՄԱԿ-ի իրազեկման արշավին
Ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 16-ին
Երկրաշարժ Հայաստանում
Մեկնարկել են ԱՄՆ-ի, Թուրքիայի, Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները. ովքեր են մասնակցում
Հայաստանի և Վրաստանի միջև գիտակրթական ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր են քննարկվել
Մաղթում եմ, որ վստահ առաջ գնաք ձեր ընտրած ճանապարհով՝ չվախենալով սխալվել և սայթաքել. ԿԳՄՍ նախարարի ուղերձը
Կողմերի մտահոգությունները հողի վրա այլևս փարատված կլինեն, եթե ստորագրենք խաղաղության պայմանագիրը. Հովհաննիսյան
Ստամբուլում երկու եռակողմ հանդիպում տեղի կունենա, երկուսն էլ նույն վայրում
Որ հայերեն գրեմ, 2-3 տառասխալ եմ անելու. Տարոն Չախոյանը Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել
Ի՞նչ գույքեր ունի Ռոբերտ Քոչարյանի հարսը՝ Զարուհի Բադալյանը. Բաբաջանյանը հրապարակել է ԱԱԾ-ի 2018-ի տվյալները
Ինչո՞ւ է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը թողնում պաշտոնը. Արթուր Հովհաննիսյանի արձագանքը
Նոր Գեղիում «Զիլ»-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Տոյոտա»-ին
«Բարսելոնա» - «Էսպանյոլ» խաղից առաջ մեքենան մխրճվել է երկրպագուների խմբի մեջ. կան վիրավորներ. տեսանյութ
Համալսարանական կրթությունը պետք է ծառայի անհատի վերլուծական կարողությունների ձևավորմանը. Աննա Վարդապետյան
Ավարտվել է ծեծի հետևանքով սպանված անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը. 2 անձ կալանավորվել է
Ընթացքի մեջ են Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածի կառուցման աշխատանքները. լուսանկարներ
ՌԴ պատվիրակությունը Ստամբուլ է ժամանել բանակցությունների առանց նախապայմանների. Մեդինսկի
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT