Փորձենք միասին ճանաչել ինքներս մեզ՝ ծիծաղելով, թախծելով ու խորհելով․ կլինի «Հայն ու հայը» ներկայացման պրեմիերան

Երեւանի կամերային թատրոնի դերասան, ռեժիսոր Դավիթ Աբրահամյանն ու Թատերական ինստիտուտի ուսանող Սարգիս Շողունցը նոր դուետ ներկայացում ունեն։ Ներկայացումը կոչվում է «Հայն ու հայը»։

Պրեմիերան նախատեսված է փետրվարի 17-ին Կամերային թատրոնում։ Ներկայացումն ընդգրվել է նաեւ թատրոնի խաղացանկում։ Մեկ ժամ տեւողությամբ ներկայացման ժանրը՝ լավատեսական կատակերգություն։ Մտահղացման եւ բեմադրության հեղինակ Դավիթ Աբրահամյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց։ Ռեժիսորը շեշտեց՝ ինչպես վերնագրից կարելի է ենթադրել՝ ներկայացումը հայերի մասին է։

Լուսանկարում՝ ձեխից առաձինը Դավիթ Աբրահամյան, աջից՝ Սարգիս Շողունց

«Ցանկություն առաջացավ անդրադառնալու այս թեմային, որովհետեւ երկար ժամանակ մեր մեջ խմորումներ էին՝ հարցեր, թե ո՞վ է հայը»,- ասաց Դավիթ Աբրահամյանը։

«Հայն ու հայը» ներկայացման մեջ հանդիսատը ակնատեսը կլինի երկու երիտասարդների, որոնք մանկությունից սկսած մինչեւ մեր օրեր, հանդիպելով տարբեր պատմությունների, առնչվելով զարմանալի հայերի հետ փորձում են հասկանալ, թե ինչպիսին է հայը, ինչ տեսակի է ու ինչ առանձնահատկություններ ունի։

Ռեժիսորի խոսքով՝ հիմնականում անդրադարձել են հայի լավ կողմերին, իհարկե՝ կան նաեւ սուր քննադատական հատվածներ, իսկ ամբողջ ներկայացումը հիմանկանում հայի լավ կերպարի մասին է։ Հետաքրքրվեցինք, թե իսկ ո՞րն է հայի լավ կերպարն ըստ իրենց բնորոշումների․ «Ըստ մեզ՝ այն կերպարն է, որը ճանաչում է ինքն իրեն՝ գիտի, թե ինչ անցյալ ունի, ինչ ներկայում է ապրում եւ ուր է գնում։ Ներկայացման մեջ որոնումներն ենք ցույց տալու, որից հետո յուրաքանչյուր հանդիսատես իր հետեւությունները կանի ու կստեղծի իր համար առավել հարազատ հայի կերպարը»։

Դավիթ Աբրահամյանի խոսքով՝ ներկայացումը ինչ-որ տեղ նաեւ ինտերակտիվ բնույթ ունի․ հանդիսատեսի հետ անմիջական կոնտակտի մեջ են լինելու։ «Ազատ, բաց, անկեղծ խոսակցությունների միջոցով ընթացող ներկայացում է»,- ասաց նա։ Խոսելով ներկայացումը պատրաստելու աշխատանքների մասին ռեժիսորը հայտնեց, որ այն ավարտվել էր մինչեւ պատերազմը։ Ներկայացումը հասցրել էին երկու անգամ խաղալ ուսանողական թատրոնի բեմում, բայց Կամերային թատրոնում հանդես են գալու առաջին անգամ։ Ընդառաջել են ռեժիսորի ցանկությանն ու ընդգրկել խացացանկային ներկայացումների ցանկում։

Դավթի համոզմամբ՝ «Հայն ու հայը» դուր է գալու Կամերայինի հանդիսատեսին։ «Եկեք փորձենք միասին ճանաչել ինքներս մեզ՝ ծիծաղելով, ժպտալով, թախծելով ու խորհելով»,- այսպես է հեղինակը հրավիրում ներկայացումը դիտելու։

Հեղինակի խոսքով՝ բեմադրելուց հետո, ամիսներ անց՝ այս իրավիճակում հասցրել են ներկայացումը մի փոքր այլ դիտանկյունից ուսումնասիրել. «Պատերազմից հետո մեր կյանքը 180 աստիճանով փոխվել է, ու չէր կարող որեւէ ազդեցություն չունենալ մեր ներկայացման վրա։ Շատ դժվար է ինքդ քեզ վերագտնելն ու արվեստի միջոցով մարդկանց ինչ- որ բաներ հաղորդելը։ Պատերազմից ու այդ խայտառակ պայմանագրից հետո անցավ մոտավորապես երկու ամիս եւ թատերական կյանքը նո՜ր սկսեց ինչ- որ կերպ բացել իր դռնելը, հեշտ չէր․ բոլորիս ժամանակ էր պետք մարսելու այդ ամենը»։

Դավիթ Աբրահամյանի խոսքով՝ կամաց-կամաց փորձում են վերագտնել իրենց՝ ոչ միայն այն պատճառով, որ հարկավոր է ապրել, այլ նաեւ՝ որ իրենց կատարած գործի մեջ որոշակի առաքելություն են տեսնում։ Ըստ ռեժիսորի՝ մշակույթն այն դեղամիջոցն է, որը կարող է մարդկանց օգնել վերագտնելու կյանքը։

«Մշակույթը, արվեստը՝ իր վրա մեծ բեռ է վերցրել, եւ գոնե հուսով եմ, որ մարդիկ կուզենան որոշ ժամանակով իրականությունից կտրվել ու մեկ այլ իրականության մեջ գտնել որոշ հարցերի պատասխաններ, մտորել, հասկանալ երեւույթների բացատրություններ, ու միեւնույն ժամանակ խուսափել ուտոպիստական մտքերից։ Այսիքն պետք է այդ ամենի հետ մեկտեղ այնպես անել, որ մարդիկ դուրս չմնանան այն իրավիճակից, որի մեջ հայտնվել ենք։ Կարծում եմ՝ շատ դժվար պարտականություն է դրված մշակութային գործիչների, մշակութային հաստատությունների ուսերին, որը պիտի պատվով իրականացնենք»,- եզրափակեց Դավիթ Աբրահամյանը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
39294 դիտում

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել