11-րդ դասարանի աշակերտները 12 օր ռազմամարզական ճամբարի կմասնակցեն. նախագիծ

Հայաստանում հանրակրթական դպրոցների 11-րդ դասարաններում սովորող պատանիների ու աղջիկների համար նախատեսվում է կազմակերպել ռազմամարզական ճամբար: Համապատասխան նախագիծը մշակել եւ հանրային քննարկման է ներկայացրել կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունը, որը եթե ընդունվի, ապա այդ ճամբարը լինելու է նախնական զինվորական պատրաստություն առարկայի 8-րդ, 9-րդ, 10-րդ եւ 11-րդ դասարանների առարկայական ծրագրի գործնական ու կիրառական մասը:

Ճամբարի կառուցվածքը կլինի Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բանակի գնդի հաշվարկով: Ճամբարային կյանքն էլ կլինի ինչպես բանակում: Ճամբարը կունենա գնդի հրամանատար, կազմված կլինի երեք ստորաբաժանումներից՝ երկու գումարտակ, մեկ դիվիզիոն: Յուրաքանչյուր գումարտակում եւ դիվիզիոնում կլինի 100 աշակերտ: Գումարտակն էլ իր հերթին կազմված կլինի 25-ական աշակերտով չորս վաշտից եւ այլն:

Ճամբարում գործելու են ներքին կարգապահական կանոններ, որոնք պարտադիր կլինեն ճամբարի բոլոր մասնակիցների համար, եւ այդ կանոնները խախտողները կենթարկվեն կարգապահական տույժերի, ընդհուպ՝ մինչեւ ճամբարից հեռացում: Ճամբարի կարգապահական կանոնները հաստատելու է ճամբարի պետը՝ օգտվելով բանակում գործող կանոնագրքերից:

Ռազմամարզական ճամբարի տեւողությունը 12 օր է լինելու: Այդ ընթացքում աշակերտներին պետք է ուսուցանեն ինչպես ռազմարվեստի պատմություն, այնպես էլ՝ մարտավարություն: Ասենք, օրինակ, «Զինվորի տեղաշարժը մարտում՝ հարձակման ժամանակ», «Զինվորը պաշտպանությունում», «Մարտավարական հնարքներ, ռազմական խորամանկություն, գաղտնապահություն», «Քողարկում», «Գիշերային մարտ: Մարտը եղանակային վատ պայմաններում», «Հակառակորդի դիպուկահարների և դիվերսիոն-հետախուզական խմբերի դեմ պայքարը», «Պայքար հակառակորդի տանկերի և զրահամեքենաների դեմ»:

Ռազմամարզական ճամբարի մասին նախագծում նշվում է, որ ճամբարի կազմակերպման նպատակներից է «Սովորողների ֆիզիկական եւ բարոյահոգեբանական հատկանիշների բարձրացումը, տոկունության, դժվարին պայմաններում առաջադրանքների կատարման վճռականության ձեւավորումը», «Զինվորական մասնագիտության նկատմամբ հետաքրքրության ձեւավորումը», «անցանկալի եւ արատավոր դրսեւորումների նվազեցումը միջանձնային հարաբերություններում», «Կարգապահության եւ պարտականությունների կատարման պատասխանատվության գիտակցման բարձրացումը»:

«Հայկական ժամանակը» հարցումների միջոցով փորձեց պարզել՝ Երեւանի տարբեր դպրոցներում սովորող աշակերտների համար ինչքանով է հետաքրքիր «Նախնական զինվորական պատրաստություն» առարկան, փոխվե՞լ է առարկայի նկատմամբ նրանց վերաբերմունքը պատերազմից հետո: Հետաքրքիր է, որ նրանցից շատերը առանց նախագծի մասին տեղյակ լինելու կարեւոր էին համարում, որ գործնական պարապմունքները շատ լինեն:

Սուրեն Սպանդարյանի անվան թիվ 24 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտներից մեկը մեզ հետ զրույցում ասաց՝ մինչ պատերազմը առարկային անլուրջ էր վերաբերվում, հիմա սկսել է մեծ ուշադրություն դարձնել. «Ռազմագիտությունը նոր ենք սկսել անցնել, չնայած միշտ կարևորել ու ուսումնասիրել եմ, բայց, կարելի է ասել, պատերազմից հետո առարկային ավելի ուշադրություն դարձրեցի ու արդեն ակտիվ մասնակցություն եմ ցուցաբերում դասերին: Իսկ դասերին կրակային պատրաստություն ենք անցնում, դասագրքի մեջ գրված դասերն ենք քննարկում, ուսուցիչն էլ ավելի մանրամասն է բացատրում դասագրքում ներառվածը»:

Առարկայի հանդեպ վերաբերմունքը պատերազմից հետո փոխվել է նաև Մուշեղ Իշխանի անվան համար 5 հիմնական դպրոցի 10-րդ դասարանի՝ մեզ հետ զրուցած աշակերտի մոտ: Սկզբում, ինչպես ինքն է ասում, չնայած ուսուցիչը ավագ լեյտենանտ է և լավ է բացատրում առարկան, բայց առարկայի հանդեպ հետաքրքրություն չկար, հիմա ամեն ինչ փոխվել է. «Պատերազմից հետո սկսեցի առարկային այլ կերպ վերաբերվել: Կարծում եմ՝ հիմա ցանկացած դպրոցահասակ տղայի մոտ էդպես է. ավելի են սկսել կարևորություն տալ առարկային: Ուսուցիչն էլ հիմա խորհուրդներ է տալիս մեզ, հատկապես՝ տղաներին, համեմատականներ ենք անցկացնում տարբեր տարիների Արցախյան պատերազմների միջև, ընդհանուր նախապատրաստական առարկա է»:

Ասում է՝ կցանկանար առարկան ավելի պատկերավոր անցներ՝ «Կուզեի ավելի ցածր դասարանից անցնեինք ու պատկերավոր, այսինքն՝ մեր անցածը կիրառեինք, թեկուզ դպրոցից դուրս սովորեինք, ու արդեն պատրաստված՝ համապատասխան գիտելիքներով տղաները գնան բանակ»:

Երևանի Տարաս Շեվչենկոյի թիվ 42 ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտներից մեկն էլ մեզ հետ զրույցում անկեղծանում է՝ ճիշտ է, ռազմագիտության ուսուցիչը փոխգնդապետ է և դասերը արդյունավետ է անցկացնում, բայց իր համար առարկան անհետաքրքիր է, պատերազմից հետ էլ ոչինչ չի փոխվել, ասում է՝ «Բանակում ռազմական ինքնապատրաստություն ենք անցնելու, ինձ ամենից շատ դա է հետաքրքրում, կուզեի՝ դպրոցում հենց դա անցնեինք, գնայինք ինչ-որ տեղ, որտեղ պատկերավոր կկիրառեինք դասագրքի մեջ գրածը»:

Մեկ այլ աշակերտ էլ հավելում է՝ «Կուզեի գրքերն արդեն ժամանակակից լինեն, նոր տեխնոլոգիաների մասին, օրինակ՝ ԱԹՍ-ների մասին գրված լիներ, բացատրվեր՝ ինչպես պաշտպանվենք, ինչ անենք, իսկ առարկան պատերազմից առաջ չէր հետաքրքրում, հիմա ինչ-որ բան փոխվել է»:

Չնայած ռազմագիտությունը հիմնական առարկան չէ, բայց Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիրի սաները մեզ հետ զրույցում նշում են՝ պատերազմից առաջ առարկան անհետաքրքիր էր, հիմա կուզեին՝ ռազմագիտություն առարկային ավելի շատ դասաժամ հատկացվեր: «Պատերազմից առաջ անլուրջ էի վերաբերվում, բայց դասի մեջ փոփոխություն չկար, այսինքն՝ ուսուցիչը լավ էր բացատրում, ուղղակի ինձ չէր հետաքրքրում: Հիմա կուզեի դասաժամերը ավելանային, ու ավելի պատկերավոր անցնեինք: Օրինակ, որ կրակային պատրաստություն ենք անցնում, կուզեի՝ դա ավելի պատկերավոր լիներ, օրինակ՝ ինչ-որ դաշտերում մարտական գործողություններ անեինք»,- ասաց աշակերտներից մեկը:

Ռազմագիտություն առարկան տղաներին ավելի շատ է պետք. այսպես է մտածում Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջի 1-ին կուրսի ուսանողուհին: Ասում է՝ «Ճիշտ է, մեր քոլեջում հիմնական առարկա չէ, բայց ինձ թվում է՝ կարելի է, որ հիմնական անցնենք, խորացված: Դպրոցից էս առարկան հետաքրքիր է ինձ համար, հիմա էլ քոլեջում ուսուցիչն է արդյունավետ բացատրում, քննարկում ենք»:

Քոլեջի մեկ այլ՝ 3-րդ կուրսի ուսանողի կարծիքով էլ՝ ռազմագիտություն առարկայի մեջ փոփոխություններ են անհրաժեշտ՝ «Առարկան թե՛ պատերազմից հետո, թե՛ պատերազմից առաջ կարևոր է եղել ինձ համար, բայց մի քիչ փոփոխություն է պետք: Ավելի շատ տեխնիկաների մասին լինի, սովորեցնեն, թե ԱԹՍ-ից ինչպես պետք է պաշտպանվես»:

Մերի Խաչատրյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3013 դիտում

«Եվրատեսիլ 2025» մրցույթում հաղթեց Ավստրիայի պատվիրակը. Հայաստանը զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը

Վարդան Սարգսյանն առաջին անգամ հետեւորդներին ցուցադրել է որդու լուսանկարը

Իսրայելցի մեկնաբանը ներողություն է խնդրել Հայաստանի մասնակցի ելույթից հետո հնչեցրած մեկնաբանության համար

Մերձավանի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնակատարը դեռ ազատված չէ աշխատանքից. հայտնի է պատճառը

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վանաձորի նախաձեռնող խմբի նիստը

Գևորգ Պապոյանը այցելել է կարկուտից տուժած բնակավայրեր

Մտցրել են զուգարան, փոշին լցրել բերանը. թմրանյութերի խնդիրը դպրոցներում ահագնանում է. ինչ է ծրագրվում

Անկարան ջանքեր կգործադրի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները շարունակելու համար. Էրդողան

Հայտնի է՝ ով կհայտարարի «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում Հայաստանի ժյուրիի միավորները. լուսանկար

Լավրովն ու Մարկո Ռուբիոն քննարկել են Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքները

«Հանգիստ գրեք, կինս գիտի». աքրոստիկոսներ ձոնող աղջիկն ու Կարոյի մեխակը՝ «ստարտ». գյումրեցի գծանկարիչը՝ KarVar

Պուտինը հրամանագիր է ստորագրել ՌԴ քաղաքացիություն տրամադրելու դյուրացման մասին. ովքեր կարող են օգտվել

Արթիկում 2022-2024 թթ. այնքան աշխատանք է կատարվել, որքան չէր արվել նախորդ 20-25 տարիներին. Հարությունյան

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Դեսին-Շարպիոյի քաղաքապետ Լորանս Ֆոտրայի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Կենսաբազմազանության միջազգային օրվան ընդառաջ

Արմեն Գրիգորյանն ու Աբբաս Արաղչին քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր

Միրզոյանը` Եվրոպական քաղաքական համայնքի մասին

Հայաստանի սեփականության իրավունքը գրանցվեց հեռուստաաշտարակին հարող տարածքի 1,6 հա մակերեսով հողամասի նկատմամբ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով

Ժաննա Անդրեասյանն այցելել է սկանդալների կենտրոնում հայտնված՝ Մերձավանի և Մխչյանի դպրոցներ

Զելենսկու և Պուտինի հանդիպումը հնարավոր է. Պեսկովն ասել է՝ ինչ պայմանի դեպքում

Հայաստան կժամանի Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունը

Ոտից գլուխ խնդալու ու խղճուկ «մատերիալ» եք. մի շաբաթ է ապացուցում եք, որ ալբանացի չեք. Սիմոնյան

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Անիտա Անանդին` Կանադայի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ

Հարբած վարորդը «Զվարթնոցի» ճանապարհին վթարվել է․ գնում էր կանխելու ընկերուհու մեկնումը

«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին քվեարկեք Հայաստանի օգտին. Արայիկ Հարությունյան

29-ամյա երիտասարդի սպանությունը բացահայտվել է. կան ձերբակալվածներ

Հրամանատարական առաջնորդությունն ընտրություն է, որը համարձակություն է պահանջում. Աննա Վարդապետյան

Պատգամավորներն այցելել են Վանաձոր՝ ծանոթացել սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվող աշխատանքներին

Զելենսկին հաղթաթուղթ չունի Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Թրամփ

Միրզոյանը շնորհավորել է Ժոլիին` նոր պաշտոնի անցնելու կապակցությամբ

Ինչպե՞ս կարող են քվեարկել «Եվրատեսիլ» մրցույթին չմասնակցող երկրները

«BMW X6»-ը մոտ 2 մետր բարձրությունից ընկել ու կողաշրջվել է․ դրա միջից թափվել են կասկածելի փաթեթներ

Այսօր տեղի կունենա «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլը․ Պարգը ելույթ կունենա 18 համարի ներքո

Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Առողջ, կրթված, կամքով ամուր այս սերունդը մեր ուժեղ պետության հիմքն է․ Ավանեսյանը՝ ռազմական վարժարանի սաներին

Բելգիայի վարչապետն ու Փաշինյանը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության ամրապնդման քայլերը

Պատրաստվում ենք Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը. Ումերով

Թիվ 23 համարի երթուղու վթարից տուժածները դուրս են գրվել. հոսպիտալացված է մնում անչափահասը

Փաշինյանն ու Չեխիայի վարչապետն անդրադարձել են Հայաստան-ԵՄ գործընկերությանը վերաբերող հարցերի