Առաջիկայում գնաճը որոշակի կավելանա, ապա աստիճանաբար նվազելով՝ կանխատեսվող հորիզոնում կկայունանա․ Կենտրոնական բանկ

Հայաստանում առաջիկայում գնաճը որոշակի կավելանա, ապա աստիճանաբար նվազելով՝ կանխատեսվող հորիզոնում կկայունանա։ 2021 թվականի փետրվարի 2-ին տեղի է ունեցել ՀՀ ԿԲ խորհրդի նիստ։

ԿԲ-ն տեղեկացնում է, որ նիստին մասնակցել են  ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, ՀՀ ԿԲ նախագահի տեղակալներ Ներսե Երիցյանը, Վախթանգ Աբրահամյանը, խորհրդի անդամներ Հասմիկ Ղահրամանյանը, Արթուր Ստեփանյանը, Օլեգ Աղասյանը, Հովհաննես Խաչատրյանը, Դավիթ Նահապետյանը:

Խորհրդի նիստը սկսվել է փետրվարի 2-ի դրությամբ Իրավիճակային հաշվետվության ներկայացմամբ: 

Քննարկվել են գնաճի, արտաքին միջավայրի, իրական, հարկաբյուջետային, ֆինանսական և  դրամավարկային հատվածների զարգացումները` աշխարհում դեռևս պահպանվող համավարակի և տնտեսական հեռանկարների հետ կապված առկա անորոշությունների ազդեցության համատեքստում: 

Արձանագրվել է, որ 2020 թվականի դեկտեմբերին գրանցվել է 3.4% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 1.3%-ի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճն էականորեն ավելացել է և տարեվերջին կազմել 3.7%՝ առավելագույնս մոտենալով նպատակային ցուցանիշին: Ամսվա գնաճը պայմանավորվել է հիմնականում  «Սննդամթերք և ոչ ալկոհոլային խմիչք» ապրանքախմբի գների 7.2% աճով, որի կառուցվածքում առավել արագ աճել են ներմուծված պարենային ապրանքների գները: Դեկտեմբերին ոչ պարենային ապրանքների գներն աճել են 2.3%, իսկ ծառայությունների սակագները՝ 0.3%-ով: Ընդհանուր գնաճին զուգահեռ ավելացել է նաև 12-ամսյա բնականոն գնաճը, որը դեկտեմբերի վերջին կազմել է 3.6%։

Ներկայացվել են 2021 թվականի հունվարին արտաքին հատվածի զարգացումները և արձանագրվել, որ դրանք հիմնականում ընթացել են ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության 2020 թվականի չորրորդ եռամսյակի ծրագրում նախանշված սցենարին համահունչ, որի համաձայն դիտվում են համաշխարհային տնտեսական ակտիվության և պահանջարկի վերականգնման միտումներ: Դա ՀՀ հիմնական գործընկեր երկրներից արտահայտվել է ԱՄՆ-ում և Ռուսաստանում, իսկ Եվրոգոտում վերականգնումն ընթանում է սպասվածից դանդաղ տեմպերով՝ պայմանավորված համավարակի հաղթահարման նպատակով կիրառվող սահմանափակումների երկարաձգմամբ: Միաժամանակ, ապրանքահումքային հիմնական շուկաներում շարունակվել են գնաճային միտումները՝  արձագանքելով համաշխարհային պահանջարկի վերականգնման սպասումներին և դրսևորված մի շարք առաջարկի գործոններին։ Նման միտումները փոխանցվել և արտահայտվել են նաև գործընկեր երկրներում սպասվածից բարձր գնաճային միջավայրի ձևավորմամբ: Այնուամենայնիվ, քանի որ ԱՄՆ-ում և Եվրոգոտում գնաճը դեռևս պահպանվում է նպատակային ցուցանիշից ցածր, այդ երկրների ԿԲ-ները կշարունակեն վարել խթանող դրամավարկային քաղաքականություն, իսկ Ռուսաստանի ԿԲ-ն գնաճի արագացումից ածանցվող գնաճային սպասումները զսպելու նպատակով, ըստ ՀՀ ԿԲ գնահատականների, տարվա ընթացքում կփոքրացնի դրամավարկային քաղաքականության խթանման չափը:

ՀՀ տնտեսական իրավիճակի մասով քննարկվել են չորրորդ եռամսյակի զարգացումները և ամփոփվել են տնտեսական ակտիվության տարեկան արդյունքները: Արձանագրվել է, որ համավարակի բռնկված նոր ալիքի, ՀՀ-ում հայտարարված ռազմական դրության և դրանց ներքո՝ տնտեսական զարգացման հեռանկարների հետ կապված անորոշությունների ավելացման հետևանքով չորրորդ եռամսյակում արձանագրվել է սպասվածից ցածր տնտեսական ակտիվություն և պահպանվել թույլ ներքին պահանջարկ:

Արդյունքում, 2020 թվականին տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 7.5%-ով՝ հիմնականում պայմանավորված տարվա ընթացքում ծառայությունների ոլորտի և շինարարության ճյուղի մեծ անկումներով: Ներքին թույլ պահանջարկի ձևավորման վրա առավելապես ազդել է մասնավոր սպառման զգալի նվազումը, որն էլ իր հերթին պայմանավորվել է առկա մեծ անորոշությունների պարագայում հասարակության նախազգուշական վարքագծով, ինչպես նաև հատկապես վերջին ամիսներին արձանագրվող վարկավորման աճի տեմպերի դանդաղմամբ: Մշտադիտարկման արդյունքում գնահատվում էր, որ պահպանվող անորոշությունների և ռիսկերի պայմաններում 2021 թվականի սկզբին նշված միտումները կշարունակվեն և բացասական ազդեցություն կունենան ներքին պահանջարկի վրա։

Միաժամանակ, չորրորդ եռամսյակում Կառավարությունը շարունակել է իրականացնել խթանող հարկաբյուջետային քաղաքականություն, իսկ արտերկրից ստացված դրամական փոխանցումները սպասվածից ավելի շատ են եղել, որոնք որոշ չափով մեղմել են վերոնշյալ գործոնների բացասական ազդեցությունը։ Արձանագրվել է, որ ստեղծված իրավիճակում ձևավորվել են զգալի ռիսկեր տնտեսության երկարաժամկետ ներուժային աճի հնարավորությունների տեսանկյունից, ուստի, այս համատեքստում, Խորհուրդը կարևորում էր հարկաբյուջետային քաղաքականության համապատասխան ծախսային ռազմավարության որդեգրումը, որը, Կառավարության կողմից ձեռնարկվելիք այլ կառուցվածքային բարեփոխումների հետ միասին, ուղղված կլինի տնտեսական ներուժի վերականգնմանը:

Խորհուրդը նաև անդրադարձել է չորրորդ եռամսյակում և առաջիկայում ՀՀ տնտեսությունում գնաճային սպասումների հնարավոր զարգացումներին։ Նշվել է, որ բարձր գնաճը հիմնականում պայմանավորվել է առաջարկի գործոններով՝ մասնավորապես ներմուծվող մի շարք պարենային ապրանքների գների աճով: Միաժամանակ, գնաճին զուգահեռ որոշակի ավելացող գնաճային սպասումները գնահատվում են կառավարելիության տիրույթում և հիմնականում խարսխված են:

Խորհուրդը քննարկել է հունվարին ՀՀ ֆինանսական շուկայում ձևավորված իրավիճակը և արձանագրել, որ շուկայական կարճաժամկետ տոկոսադրույքները համապատասխանորեն արձագանքել են նախորդ տարվա վերջին ԿԲ կողմից քաղաքականության տոկոսադրույքի բարձրացմանը՝ ձևավորվելով հիմնականում դրա  շուրջ: Տոկոսադրույքների բարձրացում է դիտվել նաև պետական պարտատոմսերի շուկայում, որտեղ եկամտաբերություններն աճել են կորի ողջ երկայնքով: 

Միաժամանակ, որպես դրական արդյունք արձանագրվել է միջազգային ֆինանսական շուկաներում երկրի ռիսկի հավելավճարի նվազումը, ինչի մասին է վկայում նաև հունվարին տեղաբաշխված ՀՀ եվրոպարտատոմսերի ձևավորված բավականին ցածր եկամտաբերությունը: Քննարկումը փաստեց, որ, չթերագնահատելով շուկայի համընդհանուր բարենպաստ միջավայրի գործոնի առկայությունը, ցածր եկամտաբերությունը արտացոլում է նաև միջազգային ներդրողների վստահությունը երկրի մակրոտնտեսական կայունության և այն ապահովող ինստիտուտների նկատմամբ՝ որպես երկարաժամկետ հիմնարար գործոն։

Ուստի գնահատվում է, որ ռիսկի հավելավճարի նվազումը հիմնականում չի կրի կարճաժամկետ բնույթ: Արձանագրվել է նաև, որ չորրորդ եռամսյակում բանկային համակարգում վարկերի և ավանդների տոկոսադրույքները դեռևս չեն արձագանքել միջբանկային ու արժեթղթերի շուկաներում տոկոսադրույքների փոփոխությանը՝ ցուցաբերելով հիմնականում կայուն վարքագիծ, իսկ  բանկային համակարգի կողմից տնտեսության վարկավորման աճի տեմպերը որոշ չափով դանդաղել են՝ պայմանավորված առավելապես սպառողական վարկերի նվազմամբ։

Իրավիճակային հաշվետվության և արտաքին ու ներքին մակրոտնտեսական զարգացումների վերաբերյալ քննարկումից հետո Խորհուրդն անցել է դրամավարկային քաղաքականության ուղղությունների քննարկմանն ու քաղաքականության տոկոսադրույքի որոշման կայացմանը: Հաշվի առնելով մի կողմից արտաքին հատվածից փոխանցվող գնաճային ազդեցություններն ու ՀՀ տնտեսությունում գնաճային սպասումների որոշ չափով արագացումը, իսկ մյուս կողմից թույլ պահանջարկի պահպանումն ու միջազգային շուկաներում երկրի ռիսկի հավելավճարի նվազումը՝ Խորհրդի քննարկմանն է ներկայացվել վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ թողնելու առաջարկ:

Խորհրդի բոլոր անդամներն էլ ընդունել են, որ վերը թվարկված գործոններն առկա են, սակայն տարակարծիք են եղել դրանց հետագա զարգացումների և գնաճի վրա ազդեցության չափի հարցում: Խորհրդի անդամների մի խումբ գտնում էր, որ, չնայած պահպանվող թույլ պահանջարկին և առաջարկի գործոններով պայմանավորված բարձր գնաճին, գնաճային սպասումները որոշ չափով արագանում են, ինչի ուղղությամբ ԿԲ-ն պետք է արտահայտի իր դիրքորոշումը՝ տոկոսադրույքի փոքր քայլով բարձրացմամբ: Իսկ Խորհրդի առանձին անդամներ առաջարկել են տոկոսադրույքի ավելի մեծ քայլով բարձրացում, որը հիմնավորվել է արտաքին հատվածից առաջիկա տարում պարենային ապրանքների գների սպասվող աճի և դրանց ազդեցությամբ ՀՀ-ում գնաճային սպասումների արագացման, միջազգային շուկայում երկրի ռիսկի հավելավճարի նվազման կարճաժամկետ բնույթի և ՀՀ տնտեսության ներուժային մակարդակի էական կրճատման վերաբերյալ դատողություններով:

Արդյունքում, ԿԲ խորհուրդը ձայների մեծամասնությամբ ընդունել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով բարձրացնելու որոշում, ինչպես նաև ամրագրել է, որ հետևողական կլինի համարժեք գործողություններով գնաճային սպասումների ապախարսխման ցանկացած ռիսկ չեզոքացնելու գործում: Նման պայմաններում, ըստ ԿԲ գնահատականների, առաջիկայում գնաճը որոշակի կավելանա, ապա աստիճանաբար նվազելով՝ կանխատեսվող հորիզոնում կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ:

Միաժամանակ, ԿԲ Խորհուրդն արձանագրել է, որ տնտեսական հեռանկարների բարձր անորոշության ներքո կանխատեսված միջնաժամկետ ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հավասարակշռված են, իսկ դրանց դրսևորման պարագայում պատրաստ է համապատասխանորեն արձագանքել՝ ապահովելով գների կայունության նպատակի իրագործումը:

Խորհուրդը հաստատել է ԿԲ գործիքների տոկոսադրույքների վերաբերյալ որոշումը և առաջարկվող մամուլի հաղորդագրությունը, որոնք կցվում են:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1577 դիտում

Թրամփն ու Պուտինը կհանդիպեն Ալյասկայում. օրը հայտնի է

Դոնալդ Թրամփը հյուրընկալել է ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարներին. Սպիտակ տունը լուսանկար և գրառում է հրապարակել

Վարչապետը հրապարակել է Վաշինգտոնում ստորագրված Հռչակագրի տեքստը

Վաշինգտոնյան համաձայնագրերով ամրապնդեցինք ՀՀ ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը. ԱԽ քարտուղար

Փոխադարձության սկզբունքը ենթադրում է, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը օգտագործելու են միմյանց ճանապարհները. Հովհաննիսյան

Ապագան այսօր է. փառք նահատակներին, և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը. Նիկոլ Փաշինյան

Ապագա կա Հայաստանում, և ստորագրված փաստաթղթերն այդ ապագան դարձնում են կանխատեսելի, խաղաղ, անվտանգ. Ղազարյան

Դու արեցիր այն, ինչը մյուսները չկարողացան, չուզեցան, չփորձեցին, վախեցան. Ալեքսանյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Գուցե վարչապետ Փաշինյանի հետ պայմանավորվենք և Թրամփին Խաղաղության Նոբելյան մրցանակի համար առաջադրենք. Ալիև

Ինչ փաստաթղթեր են ստորագրել Հայաստանի և Միացյալ Նահանգների կառավարությունները

Սա լրջագույն գործարք է, որ կնքեցինք, սա հաջողություն է մեր երկրների, տարածաշրջանի և աշխարհի համար. վարչապետ

Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը կբացի նոր դարաշրջան. Նիկոլ Փաշինյան

Հայաստանն ու Ադրբեջանը հանձն են առնում հավերժ դադարեցնել ցանկացած կռիվ. Թրամփ

Հայաստանը ունենալու է նոր ատոմակայան, և ԱՄՆ-ն մեզ օգնելու է այդ հարցում. Իոաննիսյան

Թրամփ-Փաշինյան հանդիպմանը 3 կարևոր փաստաթուղթ է ստորագրվել. Խանդանյանը մանրամասնել է

Կհարգվի ՀՀ տարածքային ամբողջականությունը, նախագիծը կիրականացվի ՀՀ օրենսդրության շրջանակում

Գիտե՞ք՝ ինչ օր է Օգոստոսի 8-ը՝ «միջանցք»-ի վրա գերեզմանաքար դնելու օր. Հակոբյան

Վաշինգտոնում ամրագրվեց տարածաշրջանի պատմական շրջադարձի ելակետը. Բաբաջանյան

Փաշինյան-Թրամփ հանդիպումն ավարտվել է. տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրում

Նրանք ասելու են, որ «Միջանցք» են տվել, որպեսզի ձեր մեջ զայրույթ առաջացնեն. էդպես հեշտ է կառավարել. Մինասյան

Սպիտակ տանը մեկնարկեց վարչապետ Փաշինյանի և նախագահ Թրամփի հանդիպումը

Նիկոլ Փաշինյանը ժամանեց Սպիտակ տուն. տեսանյութ

Անդրադարձ է եղել նաև ամերիկյան նոր խոշոր տեխնոլոգիական ընկերությունների մուտքը ՀՀ հնարավոր դարձնել. նախարար

«Թրամփի ուղու» նույնականացումը Նոյեմբերի 9-ի 9-րդ դրույթի հետ անհեթեթ է. Գայանե Աբրահամյան

Ամեն օր մեր պետությունն է՛լ ավելի անկախ և ինքնիշխան է լինելու. կեցցե խաղաղությունը. Ալեն Սիմոնյան

Հիմա. Արայիկ Հարությունյանը լուսանկար է հրապարակել Սպիտակ տնից

Րոպեներ անց ՀՀ վարչապետը կժամանի Սպիտակ տուն. տեղի կունենա երկկողմ հանդիպում ԱՄՆ նախագահի հետ

Հայաստանի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի դրոշները տեղափոխվում են Սպիտակ տուն․ պատրաստվում են հանդիպումներին. տեսանյութ

Ալագյազ-Արթիկ ճանապարհին մեքենա է կողաշրջվել. 4 վիրավորներից մեկը անչափահաս է

Սպիտակ տունը հայտնել է՝ Ադրբեջանը և Հայաստանը կնախաստորագրեն խաղաղության համաձայնագիր. Reuters

Աղվան Արշակյանի խափանման միջոցը փոխվել է

Չգնալ լողափ, մնալ ապահով վայրում. Սոչիում ԱԹՍ-ների հարձակման սպառնալիք է հայտարարվել, փակվել է օդանավակայանը

Յունիբանկը՝ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի ոսկե հովանավոր

Տիգրան Խաչատրյանը մասնակցել է Շինարարի օրվան նվիրված միջոցառմանը. լուսանկարներ

Լուկաշենկոն հաստատել է Պուտին-Թրամփ-Զելենսկի բանակցությունները Մինսկում կազմակերպելու իր պատրաստակամությունը

5% քեշբեք՝ արտերկրում կատարած վճարումների համար

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. փրկարարները տարհանել են 50 քաղաքացու

Արաբկիր վարչական շրջանի ղեկավարն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Այսօր Հայաստանի Հանրապետությունը մոտ է խաղաղությանը, քան երբևէ. Չախոյան

Ռուսաստանը ծախել է մեզ. Պուտինից պետք է սպասենք նոր ահաբեկչության. ինչ սպասել Թրամփից. Ստեփանյան. տեսանյութ