Երևան
12 °C
Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը վերջին անգամ նորոգվել էր շուրջ 20 տարի առաջ: 2019 թվականից համայնքի ենթակայությամբ գործող դրամատիկականում, չդադարող փորձերին զուգահեռ, շինարարական աշխատանքներ էին։ Անցնող տարում էլ, երբ շինարարությունն արդեն ավարտվում էր, ու թվում էր, թե ոչինչ չի խանգարելու ժամանակակից լուծումներով ու վերազինված թատրոնում նորամուտը նշելուն՝ համավարակով պայմանավորված սահմանափակումները եղան։
Թատրոնի գործունեության, դերասանների ստեղծագործական աշխատանքների ու տիրող տրամադրության մասին Հայկական ժամանակը զրուցել է Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի փոխտնօրեն, դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Մխիթարյանի հետ։
- Արտաշես, համավարակի պատճառով թատրոններում տեւական դադար էր, բայց դուք կարծես թե ստեղծագործական դադար ոչ էլ ունեցաք, շարունակում էիք աշխատել…
- Այո, չնայած սահմանափակումներին, մեր թատրոնում շարունակել ենք մասնակի աշխատանքները։ Թատրոնը վերանորոգման մեջ էր, իսկ ես, որպես փոխտնօրեն, պատասխանատվություն ունեի։ Բացի դա՝ մենք քիչ մարդկանցով, հակահամաճարակային կանոնները պահելով շարունակել ենք թատրոնի փորձերը։ Այսիքն թատրոնը լոքդաուն չի եղել, աշխատել է։
- Իսկ ձեր գործունեությունը որպես դերասան, որքան գիտեմ, շարունակում էիք՝ նկարահանվելով սերիալներում:
- Թատրոնի աշխատանքներին զուգահեռ նաեւ հեռուստասերիալում եմ նկարահանվել, աշխատել եմ։ Այսինքն, որպես այդպիսին ավելի շատ համավարակի ճնշվածությունն է եղել, իսկ աշխատանքս երկու կողմում էլ (թատրոն, կինո՝ հեղ․) արդյունավետ ընթացել է։
- Ի՞նչ նոր պրոյեկտում եք ներգրավված՝ ներկայացում, ֆիլմ: Առաջիկայում ի՞նչ նորության սպասի հանդիսատեսը։
- Դեռ շարունակում եմ նկարահանվել նույն՝ «Սարի աղջիկ» հեռուստասերիալում։ Դե իսկ թատրոնը փետրվարից վերաբացվեց, արդեն 4 ներկայացում ենք հասցրել խաղալ։ Գնում ենք առաջ։ Առաջիկայում պրեմիերա էլ ունենք՝ Հրաչյա Հարությունյանն է բեմադրում, ես այդտեղ զբաղված չեմ, բայց հաջորդիվ լինելու է Ալֆրեդ Դե Մյուսեի գործերից մեկը՝ բեմադրությունը Արմեն Խանդիկյանի, կարծում եմ՝ այդտեղ զբաղված կլինեմ ու հանդիսատեսը կտեսնի։ Ամեն դեպքում աշխատանքները նոր-նոր են սկսվում, երեւի կներկայացնենք հաջորդ տարվա սկզբին։ Որպես դերասան այս տարի նոր ներկայացմամբ չեմ ներկայանա։
- Դրամատիկականանում նախորդ տարի ակտիվ վերանորոգման աշխատանքներ էին։ Վերանորգումից եւ վերազինումից հետո ի՞նչ դրական փոփոխություններ եղան ստեղծագործական ու տեխնիկական առումով։ Թե՞ իրավիճակով պայմանավորված չկարողացաք լիարժեք ձեւով մեկնարկը տալ, վայելել նորամուտը։
- Համավարակն իր հերթին, պատերզամը եւս խանգարեց։ Ամեն դեպքում մենք շարունակելու ենք աշխատել նույն ինտենսիվությամբ։ Երբ փետրվարից հանդիսատեսը սկսեց հաճախել թատրոն՝ Դրամատիկականը տեսավ նորովի, գեղեցիկ ու ժամանակակից լուծումներով։ Նախամուտքից սկսած մինչեւ դահլիճ ամեն ինչ թարմ է՝ իհարկե՝ թատրոնի շունչը պահած, պատրաստ է հանդիսատեսին նորից ընդունելու։ Ուրախալի փաստ էր հանդիսատեսի մեծ արձագանքը, երբ իմացան, որ սկսում ենք կիսատ թողած թատերաշրջանը։ Մի խոսքով՝ ամեն ինչ կարծես թե կամաց-կամաց ընկնում է իր հունի մեջ։ Պետք է շարունակել ապրել ու աշխատել։ Պետք է փորձենք ամեն մեկս անել մեր աշխատանքը բարձր մակարդակով ու բծախնդրորեն։
- Կարելի է ասել ձեր թատրոնը փորձում է շրջանցել նեգատիվն ու զերծ է որեւէ տեսակի արտաքին ազդակներից, կլինեն ներքաղաքական զարգացումները, թե այլ։ Իսկ որքանո՞վ է դա ստացվում։
- Մենք շարունակում ենք մեր աշխատանքը։ Եթե կարողացել ենք համավարակի ու պատերազմի ժամանակ երկու ոտքի վրա ամուր կանգնել ու ստացվել է՝ մենք շարունակելու ենք նույն կերպ անել։ Դա ես որդեգրել եմ թաատրոնից, ու շարունակում եմ կրել։ Անկախ որեւէ տեսակի զարգացումներից, թատրոնը պիտի մնա իր տեղում, ու լինի ներկայանալի։ Իսկ մեր թատրոնը ողջ է, արարում ու ստեղծագործում է․ մենք մեր տեղում ենք։
- Այս ընթացքում մշակույթի գործիչներից շատ ենք լսում, որ հոգեբանական ծանր շրջանում մշակութային հաստատությունները պիտի կարողանան հանրությանը ճիշտ ուղու վրա դնել, փորձել նրանց կյանք գույներ բերել։ Նրանք նշում են, որ հիմա առավել քան երբեւէ կարեւոր է ծանր բեռն իրենց ուսերին կրել։ Ի՞նչ եք կարծում ստացվո՞ւմ է օգտակար լինել։
- Կարծում եմ՝ այո։ Ստացվում է, ու պիտի ստացվի։
- Այսօր Հայաստանում ի՞նչ տրամադրություն է տիրում ըստ ձեզ։
- Դժվար հարց եք տալիս, քանի որ այդ տրամադրությունը միայն այսօր չէ, դա գալիս է աշնանից, անցած տարվանից դժվար է։ Անկախ ամեն ինչից մենք մեր մեջ ուժ ենք գտնում աշխատանքի գալու ու ներկայանալի լինելու։ Փորձում ենք ամեն ինչ անել, որ մարդիկ թեկուզ մի փոքր կտրվեն առօրյա հոգսերից ու մի երկու ժամ անցկացնեն մեզ մոտ։ Դժվար է, ամեն ինչին էլ ժամանակ է պետք, իսկ մենք մեր մասով անում ենք ամեն ինչ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT