Երևան
12 °C
Փետրվարի 16-17-ը Սոչիում անցկացվել է Աստանայի ձեւաչափով Սիրիայի վերաբերյալ 15-րդ միջազգային հանդիպումը: Հանդիպման կողմերն անփոփոխ են՝ Ռուսաստանի Դաշնությունը, Իրանն ու Թուրքիան: Այս ձևաչափով նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել 2019-ի դեկտեմբերին Նուր-Սուլթանում:
Ռուսաստանի Դաշնությունը, Թուրքիան և Իրանը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը ՝ Սիրիայում «Իսլամական պետություն» (ԻՊ) և «Ջաբհաթ ան-Նուսրա» խմբավորումների ահաբեկիչների վերջնական ոչնչացման նպատակով: Ամբողջ հանդիպման ու քննարկման արդյունքներով եռակողմ հայտարարություն է հրապարակվել, որում ասվում է.
«Մենք վերահաստատում ենք մեր վճռականությունը ՝ պայքարել ահաբեկչության դեմ իր բոլոր ձևերով և դրսևորումներով և դիմակայել անջատողական ծրագրերին, որոնք ուղղված են Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խարխլմանը և հարևան երկրների ազգային անվտանգության սպառնալիքին: Մենք պայմանավորվեցում ենք շարունակել համագործակցությունը, որպեսզի վերջնականապես վերացնենք ԴԱԻՇ-ը, Ջաբհաթ ան-Նուսրան և բոլոր այլ անձանց, խմբերին և կազմակերպություններին, որոնք կապված են Ալ-Քաիդայի կամ ԴԱԻՇ-ի հետ: Այս ամենը պետք է իրականացվի՝ ապահովելով խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների պաշտպանությունը միջազգային մարդասիրական օրենսդրությանը համապատասխան », - ասված է Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի համատեղ հայտարարության մեջ, որը տեղի է ունեցել Սիրիայի վերաբերյալ աստանյան ֆորմատով 15-րդ միջազգային հանդիպումից հետո:
Կողմերը նշել ու դատապարտել են Սիրիայի տարբեր շրջաններում ահաբեկչական ակտիվության աճը, ինչը հանգեցնում է խաղաղ բնակիչների շրջանում զոհերի: Բացի այդ, Ռուսաստանի Դաշնությունը, Թուրքիան և Իրանը շեշտել են սիրիական Իդլիբի վերաբերյալ բոլոր համաձայնագրերի լիարժեք կատարման անհրաժեշտությունը: «Մենք մանրամասն ուսումնասիրեցինք Իդլիբի դեէսկալացման գոտում տիրող իրավիճակը և շեշտեցինք Իդլիբի վերաբերյալ գոյություն ունեցող բոլոր համաձայնագրերն ամբողջությամբ իրականացնելու միջոցով տեղում խաղաղություն պահպանելու անհրաժեշտությունը», - ասվում է տեքստում:
3 երկրները նաև լուրջ մտահոգություն են հայտնել Ռուսաստանի Դաշնությունում արգելված Հայաթ Թահրիր ալ-Շամ ահաբեկչական խմբավորման և այլ հարակից կազմակերպությունների ակտիվ գործունեության կապակցությամբ, որոնք «սպառնում են Իդլիբի դեէսկալացման գոտում և դրա սահմաններից դուրս գտնվող խաղաղ բնակիչներին»:
Իդլիբը Սիրիայի միակ տարածաշրջանն է, որի մեծ մասը վերահսկվում է սիրիական ընդդիմության զինված կազմավորումների և «Ջաբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման կողմից: 2017-ին այնտեղ ստեղծվել է դեէսկալացիայի հյուսիսային գոտին, որտեղ երկրի այլ շրջաններից ընտանիքների հետ միասին տեղափոխվել են այն զինյալները, որոնք հրաժարվել են կամավոր վայր դնել զենքերը:
Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը վերահաստատել են նաև իրենց նվիրվածությունը Սիրիայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:Բացի այդ, 3 կողմերը համատեղ հայտարարության մեջ նշել են, որ սիրիական հակամարտությունը չունի ռազմական լուծում և վերահաստատել են իրենց հանձնառությունը `առաջ տանելու կենսունակ և երկարաժամկետ քաղաքական գործընթաց, որը ղեկավարում և իրականացնում են հենց սիրիացիները, ՄԱԿ-ի աջակցությամբ` համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձեւի:
Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան դատապարտել են իսրայելական բանակի կողմից Սիրիայում շարունակվող ռազմական հարձակումները, որոնք, համաձայն հայտարարության, խարխլում են Սիրիայի և հարևան երկրների ինքնիշխանությունը, ինչպես նաև սպառնում են տարածաշրջանում կայունությանը և անվտանգությանը:
Հունվարի 23-ին Սիրիայի արտգործնախարարությունը հաղորդագրություն էր ուղարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, որում նշվում էր, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը անցյալ տարի ավելի քան 50 անգամ հարձակվել են Սիրիայի վրա:
Համատեղ հայտարարության կարևոր կետերից է նաև այն, որ Մոսկվան, Անկարան ու Թեհրանը դատապարտում են սիրիական նավթի վաճառքից ստացված եկամուտների ապօրինի բռնագրավումն ու փոխանցումը: Նավթի վաճառքի հասույթը պետք է օգուտ բերեր միայն Սիրիային:
Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև Սիրիայի հյուսիս-արևելքում տիրող իրավիճակը և պայմանավորվել, որ «այս տարածաշրջանում երկարաժամկետ անվտանգության և կայունության հասնելը հնարավոր է միայն երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման հիման վրա: Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան մտահոգություն են հայտնել խաղաղ բնակչության դեմ ռազմական գործողությունների ակտիվացման կապակցությամբ:
Աստանայի ձեւաչափի երաշխավոր երկրները մանրամասն քննարկել են Սահմանադրական հանձնաժողովի հինգերորդ հանդիպումը, որը տեղի է ունեցել Ժնեւում հունվարի 25-29-ին: Կողմերը կարևորել են պահպանել հանձնարարականի և հիմնական ընթացակարգի կանոնները, որպեսզի Կոմիտեն կարողանա կատարել իր լիազորությունները` պատրաստել և ձևակերպել սահմանադրական բարեփոխումները :
Ռուսաստանի Դաշնությունը, Թուրքիան և Իրանը դեմ են արտահայտվել Սիրիայի սահմանադրական կոմիտեի աշխատանքին օտարերկրյա միջամտությանը և դրա ավարտի վերջնաժամկետից դուրս աշխատանքներ պարտադրելուն:
Սիրիայի Սահմանադրական կոմիտեն, որը կազմավորվել է համաձայն 2018 թվականի հունվարի 31-ին Սոչիում ընդունված բանաձևի, կազմում է Սիրիայի ազգային երկխոսության կոնգրեսը, ներառում է 150 մարդ (50-ական պատվիրակ Դամասկոսից, ընդդիմությունից և քաղաքացիական հասարակությունից): Կոմիտեի փոքր խմբում ընդգրկված է 45 մարդ (15 պատվիրակ երեք հատվածներից յուրաքանչյուրից): Այս մարմինը կոչված է երկրի հիմնական օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկություններ մշակելու համար, որից հետո Սիրիայում ՄԱԿ-ի հովանու ներքո տեղի կունենան ընդհանուր ընտրություններ:
Աստանայի գործընթացի երաշխավոր երկրները մտադրություն են հայտնել ընդլայնել համագործակցությունը Սիրիայում ձերբակալվածներին և պատանդներին ազատ արձակելու աշխատանքային խմբի շրջանակներում:
Սիրիայի հարցով աստանյան ձևաչափով հաջորդ միջազգային հանդիպումը տեղի կունենա Նուր-Սուլթանում 2021 թվականի կեսերին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT