Երևան
12 °C
Ձմեռային դադարը Հայաստանի առաջնությունում ավարտվում է: Թիմերն արդեն ավարտում են կազմի համալրումը, ու թեև տրանսֆերային պատուհանը դեռ բաց է, և նոր տեղափոխություններ միգուցե դեռ կլինեն, բայց արդեն հիմա կարելի է վերլուծել թիմերի տրանսֆերային քաղաքականությունը և տեսնել, թե ինչպես են նրանք մոտեցել առաջնության երկրորդ հատվածին:
«Արարատ»
Առաջնության առաջատարը իր կազմը համալրումը, կարելի է ասել, ավարտեց արդեն հունվարի վերջին: Վարդան Բիչախչյանի թիմը բավականին լավ է կոմպլեկտավորված, այնպես որ նոր անունները թիմում կբարձրացնեն մրցակցությունը դիրքերում, ինչը կնպաստի նաև խաղի որակի բարձրացմանը: Ընդհանուր առմամբ, «Արարատի» տրանսֆերային քաղաքականությունը ձմռանը կարելի է դրական համարել: Էական կորուստներ չեղան, հեռացածները հիմնական կազմի խաղացողներ չէին, մինչդեռ նորեկներ Արթուր Դանիելյանը, Գրիգոր Մելիքսեթյանը, Դիմիտրիյե Պոբուլիչն ու Մաքսիմ Զադերական կարող են լուրջ ներդրում ունենալ թիմի հաջողություններում:
«Արարատ-Արմենիա»
Դավիդ Կամպանիայի թիմը տրանսֆերային պատուհանի ընթացքում ունեցավ թե՛ լուրջ կորուստներ, թե՛ լուրջ ձեռքբերումներ: Առաջին հայացքից՝ հեռացածներին փոխարինողները կարող են լրացնել բաց տեղերը, բայց նաև հասկանալի է, որ նորեկներին թիմին մերվելու համար ժամանակ է պետք: Ձեռքբերումներից կարելի է առանձնացնել շվեդ Հերադի Ռաշիդիին և Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանին, ինչպես նաև Հայաստանի առաջնությունում հանդես գալու փորձ ունեցող Դենու Սպատարուին: Շատ բան կախված կլինի նրանից, թե ինչպես Սպատառուն կկարողանա փոխարինել թիմից հեռացած Մաիլսոն Լիմային, որը վերջին երկու տարիներին թիմի առաջատարն էր:
«Ալաշկերտ»
Մարզչական փոփոխությունը մի փոքր ցնցեց մայրաքաղաքային ակումբը, բայց ակումբին լավ ծանոթ Աբրահամ Խաշմանյանը պետք է կարողանա արագորեն հավաքել թիմը և փորձել հերթական չեմպիոնությունը նվաճել «Ալաշկերտի» հետ: Խաշմանյանի հետ թիմ վերադարձավ նաև Միհրան Մանասյանը: Առաջնության երկրորդ շրջանի ինտրիգներից մեկը լինելու է «Ալաշկերտի» երկու դարպասապահների՝ Դավիթ Յուրչենկոյի և Օգնյեն Չանչարևիչի մրցակցությունը: Եթե Յուրչենկոն կարողացավ հաղթել այդ մրցակցությունը, դա օգուտ նաև Հայաստանի հավաքականին, քանի որ Չանչարևիչը վերջին տարիների Հայաստանի առաջնության լավագույն դարպասապահներից է:
«Լոռի»
Վանաձորցիները մեծ թվով պահեստային խաղացողներ բաց թողեցին ձմռանը, փոխարենը համալրումները շատ քիչ են: Ղուկաս Պողոսյանը, Վարդան Բակալյանն ու Գոռ Մանուկյանը Հայաստանի առաջնությանը լավ ծանոթ ֆուտբոլիստներ են, կարող են ավելացնել մրցակցությունը թիմի կազմում, բայց դեռ հայտնի չէ՝ արդյոք կհասցնեն վանաձորցիները նրանց գրանցել, քանի որ ՖԻՖԱ-ի դրած արգելքը դեռ գործում է: Հակառակ դեպքում՝ Ալբերտ Սոլոմոնովը լուրջ խնդիրների առաջ կարող է կանգնել, և «Լոռիի» համար չեմպիոնական պայքարը շարունակելը կդժվարանա: Միևնույն ժամանակ, «Լոռին» ապացուցել է, որ կարողանում է դուրս գալ բավականին դժվար իրավիճակներից:
«Նոա»
Վերջին շաբաթվա ընթացքում «Նոան» ևս մեկ տրանսֆեր կատարեց, թիմի կազմը համալրեց փորձառու գանացի հարձակվող Ռայմոնդ Գյասին: Իհարկե, Գյասին Հոլանդիայում, Նորվեգիայում և Ռումինիայում հանդես գալու մեծ փորձ ունի, բայց առանձնակի արդյունավետությամբ չի փայլել, և դժվար է ասել, թե ինչպես կկարողանա իրեն դրսևորել Հայաստանում: Միևնույն ժամանակ, Սպատառուի և թիմի մյուս առաջատար Մաքսիմ Մայրովիչի հեռանալը չի կարող դրական ազդեցություն ունենալ «Նոայի» վրա:
«Ուրարտու»
Երևանցիները կորցրեցին իրենց հիմնական կենտրոնական պաշտպան Դմիտրի Գուզին: Թիմը ընդամենը երեք ձեռբերում ունեցավ, բայց հենց այն դիրքերում, որտեղ գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը ուժեղացում էր պահանջում: Հարձակվող Եվգեն Բուդնիկը լավ ծանոթ է թե՛ թիմին, թե՛ Հայաստանի առաջնությանը, իսկ պաշտպաններ Վադիմ Պարամոնովն ու Պյոտր Տենը կփորձեն լրացնել Գուզի պակասը: Նաև կարիերան վերսկսեց Իգոր Պադերինը, դա կարող է լավ ուժեղացում լինել կիսապաշտպանության համար:
«Վան»
Վանաձորցիները նշանակալի փոփոխություններ կատարեցին, փոխեցին գլխավոր մարզչին, հրավիրեցին ռուս մասնագետի և ռուս ֆուտբոլիստների: Մնում է հուսալ, որ փոփոխությունները բացասական ազդեցություն չեն ունենա թմի վրա, և «Վանը» կշարունակի համառ պայքար մղել առաջատարների հետ:
«Շիրակ»
Գյումրեցիները բավարարվեցին մի քանի ձեռքբերումներով, որոնցից երկուսը սերբ ֆուտբոլիստներ Սպասոյե Ստեֆանովիչն ու հարձակվող Իգոր Ստանոյևիչը, իհարկե, կբարելավեն թիմի խաղը, բայց մեծ նպատակների համար դա բավական չէ:
«Փյունիկ»
Առաջնության հետնապահը կտրուկ փոփոխությունների գնաց: Փոխվեց մարզիչը, թիմը գլխավորեց առաջնության լավագույն մարզիչներից մեկը՝ Եղիշե Մելիքյանը: Կտրուկ փոփոխություններ եղան թե՛ պաշտպանությունում, թե՛ հարձակման գծում: Հեռացան հիմնական երկու կենտրոնական պաշտպանները՝ Սոլոմոն Նիրիսարիկեն և Ալեքս Յեուլեն, նրանց փոխարեն եկան ուկրաինացի կենտրոնական պաշտպաններ Բոլդենկովն ու Գոնչարը: Պաշտպանության եզրերն ուժեղացրել են Հայաստանի հավաքականի խաղացողներ Արման Հովհաննիսյանն ու Ռոբերտ Դարբինյանը: Իսկ առջևի գիշը հարավամերիկյան երանգներ ստացավ՝ ի դեմս բրազիլացի Իգոր Լեյտեի, վենեսուելացիներ Խոսե Կարաբալոյի և Խոսե Բալսայի: Վենեսուելացիների դեսանտը «Փյունիկում» ամբողջացնում է պաշտպան Ռոմել Իբառան: Անչափ հետաքրքիր է լինելու, թե ինչպես է Մելիքյանը կարողանալու այդ ֆուտբոլիստների համադրությունից ամուր թիմ ձևավորել և փորձել հանել թիմին մրցաշարային աղյուսակի նկուղից:
Ռաֆայել Խալաթյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT