Երևան
12 °C
Լուսանկարում՝ Նարեկ Սարգսյանը
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ երեկ շարունակվեց Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի (Ֆրանկլին Գոնսալեսի) գործով դատական նիստը:
Նա մեղադրվում է Նարեկ Սարգսյանը ապօրինի զենք-զինամթերքի, թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության, ինչպես նաեւ անձի առեւանգումը կազմակերպելու համար:
Այսօրվա նիստին դատարան էր ներկայացել գործով տուժող Արամ Կարապետյանը, որը առարկեց սույն գործով արագացված դատական քննություն կիրառելու դեմ:
Հիշեցնենք, որ նախորդ նիստին ամբաստանյալ Նարեկ Սարգսյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը միջնորդություն էր ներկայացրել արագացված դատական քննության անցնելու վերաբերյալ։ Նա հայտարարել էր, որ Նարեկ Սարգսյանը համաձայն է իրեն առաջադրված մեղադրանքին, ընդունում է դրանք, գիտակցում է միջնորդության բնույթն ու հետեւանքները եւ այն ներկայացնում է կամավոր, պաշտպանների հետ խորհրդակցելուց հետո։
Քրեական դատավարության օրենսգրքի 3751 հոդվածի համաձայն՝ մեղադրյալն արագացված դատական քննության կարգ կիրառելու միջնորդությամբ հանդես գալու իրավունք ունի, եթե համաձայն է իրեն առաջադրված մեղադրանքին։ Այդ դեպքում դատարանը քրեական գործով ձեռք բերված ապացույցների ընդհանուր կարգով սահմանված հետազոտություն չի կատարում, ուսումնասիրում է ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները: Այս կարգը կարող է կիրառվել, եթե մեղսագրվող հանցագործությունների համար ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված պատիժը չի գերազանցում 10 տարի ժամկետով ազատազրկումը, իսկ կայացված դատավճիռը հետագայում ենթակա չէ բողոքարկման։
Նույն հոդվածի համաձայն՝ երբ տուժողը փաստարկված առարկում է դատարանում արագացված կարգ կիրառելու միջնորդության դեմ, ապա դատարանը կարող է որոշում կայացնել ընդհանուր կարգով դատաքննություն անցկացնելու մասին:
Դատավոր Վահե Միսակյանի հարցին, թե ի՞նչ հիմնավորմամբ է առարկում արագացված կարգ կիրառելու դեմ, տուժող Կարապետյանը պատասխանեց. «հիմնավորումը պետք է փաստաբանը ներկայացնի»: Հարցին՝ ո՞վ է ձեր փաստաբանը, տուժողը պատասխանեց՝ չունեմ: Նա ասաց, որ ցանկանում է փաստաբան ունենալ, որը կներկայացնի առարկությունները: Նման պայմաններում դատարանը որոշեց հետաձգել դատական նիստը այն նշանակելով մարտի 26-ին ժամը 12:00-ին:
Ըստ մեղադրանքի՝ Նարեկ Սարգսյանը , միտում ունենալով առավել շահույթ ստանալու նպատակով Երևան քաղաքում մենաշնորհային կարգով վերահսկելու «իրանական» ժամանցային ակումբների գործունեությունը, Արամ Կարապետյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար «Օպերա» ժամանցային ակումբը վարձակալելուց հրաժարվելու նպատակով, իր անվտանգությունն ապահովվող անձանց ներգրավմամբ, շահադիտական նպատակով, կազմակերպել եւ ղեկավարել է Կարապետյանի առևանգումը:
Նիստի ավարտից հետո Կարապետյանը լրագրողների հետ զրույցում դժգոհեց այն հանգամանքից, որ Նարեկ Սարգսյանը մեղադրվում է ոչ թե պատանդ պահելու այլ առեւանգման համար: «Ազգային անվտանգության ծառայությունը էս գործը քննեց սխալ ձեւով, ամեն ինչը թարս գնաց: Հոդվածները ես ասել եմ 218 հոդված դնեն, ինձ որպես պատանդ են պահել, դրել են ուրիշ հոդվածով են իրան դատում: Մարդը հանրապետությունից փախել ա բռնել են ազատ են արձակել: Ամեն կլուբերից 5 միլոն փող էր վերցնում, ոչ մի կլուբի տիրոջ ԱԱԾ-ն չքննեց, ոչ մի բան չարին, ոչ մի հոդված չդրեցին»,- ասաց տուժողը: Հարցին, թե ինչու էին իրեն առեւանգել, նա պատասխանեց, որպեսզի ակումբը չաշխատացնի: «Նպատակը նա էր, որ ես չաշխատեմ ինքը մյուս ակումբներից կարողանա ա փող վերցնի»: Նրա խոսքով՝ Նարեկ Սարգսյանն իր թիկնապահների հետ նկուղում բռնություն է գործադրել իր նկատմամբ: Մեր հարցին՝ ինչո՞ւ է առարկում արագացված կարգ կիրառելու դեմ, տուժողը պատասխանեց. «Գոնե ապացույցները հետազոտեն: ԱԱԾ-ին ասում եմ ինձ չեն լսում, գոնե էստեղ մեկ էլ տեսար լսեցին»:
Նշենք, որ տուժողին առեւանգելու դեպքով առանձնացված գործով Նարեկ Սարգսյանի շրջապատից (ըստ մամուլի նրա թիկնապահները,-խմբ) Սամվել Սոսյանը, Հարություն Աբրահամյանը, Հովհաննես Համլետի Դավթյանի դատապարտվել են 4 տարվա ազատազրկման, սակայն դատարանը նրանց նկատմամբ կիրառել է համաներում եւ ազատել պատժի կրումից: Մոտ 2,5 տարի անազատության մեջ գտնվելուց հետո նրանք ազատ են արձակվել դատարանի դահլիճից:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին
Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել
Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը
ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել
Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT