Երևան
12 °C
Մարտի 1-ին տեղի կունենա Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի բաց մրցույթը, որին մասնակցելու համար դիմել է վեց թեկնածու` վեցն էլ նույն համալսարանից՝ տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրենի տեղակալ Ամալյա Մխիթարյանը, տեղեկատվական տեխնոլոգիաներ եւ ավտոմատացում ամբիոնի դոցենտ Դավիթ Ղազարյանը, գյուղատնտեսական թունաքիմիկատների ստացում եւ որակի վերահսկում գիտահետազոտական լաբորատորիայի ղեկավար Արամ Միքայելյանը, ջերմաէներգետիկայի եւ շրջակա միջավայրի պաշտպանություն ամբիոնի դոցենտ Նորայր Հարությունյանը, հիդրոտեխնիկա բազային գիտահետազոտական լաբորատորիայի ղեկավար Պարգև Բալջյանը, պրոռեկտոր Գոռ Վարդանյանը:
Նրանցից Դավիթ Ղազարյանը, սակայն, հայտարարում է, որ ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթի անցկացման կարգը չի պահպանվում: «Փորձ է արվել թեկնածուների համար ստեղծել ոչ հավասար պայմաններ եւ հնարավորություն չտալ հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամներին ծանոթանալ բոլոր թեկնածուների ներկայացրած՝ համալսարանի զարգացման հայեցակարգերին»,- պնդում է Դավիթ Ղազարյանը:
Քվեարկությունը կայանալու է 2021 թվականի մարտի 1-ին։ Իսկ ըստ կանոնակարգի՝ խորհրդի քարտուղարը ընտրության օրվանից առնվազն 7 աշխատանքային օր առաջ հավակնորդների ցուցակը պետք է ներկայացներ հոգաբարձուների խորհրդի անդամներին՝ փաստաթղթերին ծանոթանալու համար, սակայն այն տրամադրվել է ընդամենը 3 աշխատանքային օր առաջ:
«Ես երկու օր առաջ խոսել էի հոգաբարձուների խորհրդի մի շարք անդամների հետ, որոնք տեղեկացրեցին, որ դեռ չէին ստացել փաստաթղթերի ամբողջական փաթեթը։ Իմ ֆեյսբուքյան էջում բարձրաձայնեցի խնդիը, որից հետո նամակ ստացանք՝ «Հիշեցման կարգով» վերնագրով, որ մենք պետք է նախաձեռնողականություն ցուցաբերեինք ու հիմա պետք է մեր համաձայնությունը տանք, որ փաթեթները հոգաբարձուների անդամներին փոխանցվեն: Ի՞նչ իմաստ ունի նման վերնագրով հաղորդագրություն ուղարկելը, եթե մեզ չէր էլ զգուշացվել դրա մասին: Հաղորդագրությունը ստանալուց հետո որոշ թեկնածուներ նույնիսկ անիմաստ համարեցին ընտրությունից երկու-երեք օր առաջ փաստաթղթերը հանձնել հոգաբարձուների անդամներին»,- նշեց Դավիթ Ղազարյանը:
Թեկնածուի խոսքով՝ փաթեթում, բացի կենսագրական տվյալներից ու անձնական այլ փաստաթղթերից, առկա է նաեւ տվյալ թեկնածուի՝ բուհի զարգացման հայեցակարգը, որի հիման վրա պետք է կատարվի ընտրությունը:
«Ես՝ որպես թեկնածու, դեռ տեղեկացված չեմ, թե ինչպես է անցկացվելու մրցույթը, քանի րոպե է հատկացվելու պրեզենտացիային, ինչպես է տեղի ունենալու. անորոշություններ կան, ոնց որ արհեստականորեն այնպես անեն, որ անհավասար պայմաններ ստեղծվեն»,- ասաց նա: Հարցին՝ անհավասար պայմաններ ասելով նկատի ունի, որ սա առավելապես ոչ թե անփության հետեւանք է, այլ դիտավորությա՞ն, թեկնածուն պատասխանեց.
«Կարող եմ մտածել, որ դիտավորություն է: Ես կարծում եմ՝ թեկնածուներից մեկի օգտին հնարավոր առավելություն ստանալու համար է արվել. չեմ կարող ավելի մանրամասն ասել, թե ում, քանի որ փաստեր չունեմ. կասեմ միայն, որ ղեկավար կազմի կողմից կա նախընտրած թեկնածու, ուստի եւ այս ամենը կարող եմ դիտարկել որպես լրացուցիչ առավելություն տալու հնարավորություն հենց այդ թեկնածուին»:
Խոսելով բուհի զարգացման իր հայեցակարգի մասին՝ թեկնածուն նշեց, որ այն բազմաթիվ լուրջ փոփոխություններ է ենթադրում բուհում, որովհետեւ ներկայիս մեթոդներով առաջնորդվելով՝ շարունակել հնարավոր չէ:
«Զարգացման իմ հայեցակարգում նշել եմ, որ շատ լուրջ ուշադրություն պետք է դարձնել գիտությանն ու գիտական արդյունքների առեւտրայնացմանը, ուշադրություն պետք է դարձնել նաեւ ուսանողների համար ստարտափ էկոհամակարգը ստեղծելու եւ զարգացնելու ծրագրին, պետք է համալսարանի համար ապահովել այլընտրանքային լրացուցիչ ֆինանսական հոսքեր, առցանց կրթական ու քննական համակարգը եւս համալսարանին հարիր պետք է գործի»,- մանրամասնեց թեկնածուն:
Պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի քարտուղար Աիդա Կիրակոսյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ վեց թեկնածուներից երկուսը չեն ցանկացել հասանելի դարձնել եւ հոգաբարձուների խորհրդի անդամներին փոխանցել իրենց կողմից ներկայացված զարգացման հայեցակարգերը, սակայն դա չի նշանակում, որ նրանք թեկնածությունից հրաժարվել են. զարգացման հայեցակարգերը կներկայացնեն տեղում, մրցույթի ժամանակ:
Հարցին՝ հոգաբարձուների խորհրդի անդամներին փաթեթները ժամանակին չտրամադրելը անփության կամ դիտավորության հետեւանք չէ՞, Աիդա Կիրակոսյանը պատասխանեց.
«ՀԱՊՀ ռեկտորի ընտրության կարգի 16-րդ կետի երկրորդ մասի համաձայն՝ հավակնորդների ներկայացրած զարգացման հայեցակարգերը կարող են լինել հասանելի բացառապես հավակնորդների ցանկության դեպքում։ Բոլոր վեց հավակնորդները մրցույթին մասնակցելու դիմումները ներկայացնելու ժամանակ նման ցանկություն չեն հայտնել։ Նշեմ նաեւ, որ մրցույթի մասնակիցը իր զարգացման հայեցակարգը ներկայացնում է փակ ծրարով՝ մրցույթի մասնակցության համար ներկայացվող փաստաթղթերի ցանկի համաձայն։ Այդ իսկ պատճառով փակ ծրարներով ներկայացված զարգացման հայեցակարգերը որեւիցե անձ բացելու եւ դրանք հասանելի դարձնելու իրավասություն չուներ։ Հոգաբարձուների Խորհրդի որոշ անդամներ ցանկություն են հայտնել մինչեւ մրցույթի անցկացման օրը նախապես ծանոթանալու հավակնորդների զարգացման հայեցակարգերին։ Այդ իսկ պատճառով, ես՝ որպես խորհրդի քարտուղար, գրավոր դիմել եմ բոլոր վեց հավակնորդներին՝ իրենց կողմից ներկայացված զարգացման հայեցակարգերը հասանելի դարձնելու վերաբերյալ իրենց դիրքորոշումն իմանալու նպատակով։ Վեց հավակնորդներից չորսի դրական պատասխանը ստանալուց հետո նրանց կողմից ներկայացված զարգացման հայեցակարգերը դարձվել են հասանելի եւ դրանց լուսապատճենները ուղարկվել են խորհրդի բոլոր անդամներին»:
Հոգաբարձուների խորհրդի քարտուղարը հավելեց նաեւ, որ նախկինում համապատասխան գործընթացների ժամանակ հավակնորդների կողմից ներկայացված զարգացման հայեցակարգերը երբեւիցե հասանելի չեն դարձվել մինչ մրցույթի անցկացման օրը։
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի նախկին ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը պաշտոնից ազատվել էր պաշտոնավարման ժամկետը լրանալու պատճառով: Այժմ ռեկտորի լիազորությունները կատարում է նույն համալսարանի ՀԱՊՀ Միջազգային համագործակցության եւ կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Ռուբեն Ազգաշյանը:
Մարիամ Գեւորգյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ Երևանում շատ բուռն մշակութային կյանք կա. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT