Ես հարցը տամ, դուք գլխի շարժումով պատասխանեք. ԱԺ-ում քննարկվեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագիծը

Այսօր ԱԺ կրթության, գիտության մշակույթի, սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծի երկրորդ ընթերցումը ստացավ դրական եզրակացություն. առաջիկայում այն կքննարկվի ԱԺ լիագումար նիստի ընթացքում:

Հիմնական զեկուցող ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշեց, որ առաջին ընթերցումից հետո գիտության եւ կրթության ոլորտի տարբեր ներկայացուցիչների հետ միասին եղել են հանդիպումներ ինչպես ԳԱԱ-ում, այնպես էլ պետական բուհերի ռեկտորների հետ: Քննարկվել են տարբեր հարցեր, եղել են բազմաթիվ առաջարկներ, որոնց հետ կապված շահագրգիռ կողմերը ընդհանուր կոնսեսուսի են եկել, իսկ բուհերի ծրագրային եւ ինստիտուցիոնալ հավատարմագրման հետ կապված ՝ բովանդակային մասով բոլորի կողմից առաջարկվել է ընդունելի տարբերակ: Նշեց, որ օրինագծի հիմնական դրույթները պահպանվել են, միայն եղել են որոշ խմբագրակական փոփոխություններ:

Հարցերից մեկը, որի շուրջ կոնսեսուս չկա, հոգաբարձուների խորհուրդների ձեւավորման սկզբունքն է, ըստ որի՝ նաեւ ռեկտոր ընտրող եւ նրա հաշվետվությունն ընդունող խորհրդի 9 անդամներից 5-ին առաջադրում է նախարարությունը, 4-ին՝ բուհը:

«Ես չեմ թաքցնում իմ անձնական համոզմունքը. ես կողմնակից եմ 9/0 տարբերակին, որի փիլիսոփայությունը շատ անգամներ եմ հայտնել, ըստ որի՝ ռեկտորը իր ենթակային՝ դասախոսին՝ իր կողմից կառավարվող հիմնարկի աշխատակցին, չի կարող հաշվետվություն ներկայացնել. այստեղ առկա է շահերի բախում: Սակայն հաշվի առնելով ռեալ իրականությունը, փաստերի իրական վիճակը եւ տարբեր հանգամանքներ՝  նախարարությունը առաջարկում է 5/4 տարբերակը, այսինքն՝ խորհրդի կազմի 4 տեղը տրամադրվում է բուհին, բուհի ակադեմիական խորհուրդը ինքը կորոշի՝ այդ 4-ի համամասնությունը ում կառաջարկի: Նախատեսվում է միայն այն փոփոխությունը, որ եթե ինչ-ինչ պատճառով բուհի քվոտաները սահմանված ժամկետում չեն ներկայացվում, ապա լիազոր մարմինը իրեն իրավունք է վերապահում չլրացված տեղերը համալրել իր որոշմամբ»:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը, ի պատասխան այս դիտարկմանը, հարց ուղղեց նախարարին՝ թե շահերի բախում չէ՞ արդեն իսկ լիազոր մարմնի կողմից ավելի շատ թվով ներկայացուցիչ ունենալու փաստին ավելացնել նաեւ սա, քանի որ լիարժեք ձեւով բուհի ինքնավարության ոտնահարման խնդիր են երեւում:

Նախարարը պատասխանեց, որ շահերի բախում լինում է կողմերի միջեւ. որպես հիմնադիր՝ կա ընդամենը մեկ կողմ, ուստի ինքը չի հասկանում, թե այս դեպքում շահերի բախումը ում եւ ում միջեւ է:

«Ինչ վերաբերում է փոփոխությանը, մեր իրականությունում կան դեպքեր, թույլ տվեք անվանական չնշել, որ կարող էր տարբեր պատճառներով չապահովվել մասնակցություն. այդ դեպքում խորհրդի աշխատանքը խաթարվում էր: Եվ այստեղ 100 տոկոս պատասխանատվություն ստանձնելու հարցն է, որեւիցե խնդիր չկա, որ 4-ն էլ ներկայացվի, եւ նման հարց չի առաջանա»:

Աննա Կոստանյանն արձագանքեց, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, իսկ Բոլոնյան սկզբունքով՝ ցանկացած բուհ պետք է առաջնորդվի ինքնավարության որդեգրած իրավունքներով:

«Բոլոնյան գործընթաց, ժողովրդավարություն, ինքնավարություն, ակադեմիական ազատություն տերմինները պետք չէ կապել հոգաբարձուների խորհրդի հետ. այս հասկացություններն ունեն հստակ բովանդակություն, իսկ բուհի բովանդակային գործունեությունը տեղի է ունենում տվյալ բուհի կանոնադրության շրջանակներում: Ցավոք սրտի, մեր իրականության մեջ որոշ տեսական դրույթներ դառնում են իրականություն. երբ մաթեմատիկական տրամաբանությամբ փորձում ենք մեր խոսքը հիմնավորել, մեր իրավաբան որոշ գործընկերներից լսում ենք այսպիսի մեկնաբանություն, թե իբր ելնում ենք խելագարության կանխավարկածից: Այո՛, ես ելնում եմ խելագարության կանխավարկածից, որովհետեւ մեր իրականության մեջ մենք տեսնում ենք որոշ իրադարձություններ, որ ֆորմալ օրենքի տեսանկյունից ոչինչ խախտված չէ, բայց տրամաբանության տեսանկյունից անընկալելի է, ինչպե՞ս եք կարծում, որ խորհուրդը չի կարողանում նախագահ ընտրել, օրակարգ հաստատել: Պետք է կանոնակարգենք: Նման որոշումն ընդամենը պատասխանն է նման տեսական հարցերի: Միայն արհեստական խնդիր ստեղծելու պարագայում է այն աշխատելու»,- պարզաբանեց նախարարը:

Նա խոսեց նաեւ օրենքի նախագծում կատարված այլ նոր փոփոխության մասին. մասնավորապես ընդգծեց, որ հաշվի առնելով եւ ընդառաջելով ռեկտորների տարբեր առաջարկներին՝ մի կողմ են դնում ընտրանքային տարբերակը եւ ուղղակի առաջարկում են ընտրություն: Եթե օրինագծի առաջին ընթերցման ժամանակ առաջարկվում էր, որ Խորհուրդը ընտրի մինչեւ երեք թեկնածու եւ ներկայացնի Լիազոր մարմնին, որը ընտրություն կկատարի ռեկտորի թեկնածուների միջեւ, հիմա խորհուրդը կընտրի ռեկտոր, որը եւ կհրամանագրվի Լիազոր մարմնի կողմից: Ըստ նախարարի՝ առաջարկվող նոր դրույթներից է այն, որ ռեկտորի հրաժարականի կամ իր պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում  լիազոր մարմնի ղեկավարը ռեկտորի պարտականությունները դնում է պրոռեկտորներից որեւէ մեկի վրա մինչեւ նոր մրցույթի անցկացումը:

Փոփոխություններից նախարարը նշեց նաեւ, որ ռեկտորին ներկայացվող պահանջների մեջ  պահպանվել է միայն գիտական աստիճանի պահանջը, իսկ մնացած պահանջները՝ կապված  աշխատանքային փորձի եւ մյուս պահանջների հետ, որոնք կային առաջին ընթերցման ժամանակ, դուրս է եկել պարտադիր լինելուց. Այն կմնա բուհի կանոնադրության դաշտում: Նախարարը սա համարեց  մեկ քայլ՝ դեպի բուհերի ինքնավարությունը:

Հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի հորդորով նախարարը ընդգծեց, որ գիտության բյուջեն ավելի մեծ է լինելու 2022-ին, քան 2021-ին է:

Ամփոփելով իր խոսքը, նախարարը նշեց, որ որոշ դրույթներ լավ կյանքից չէ, որ մտցվել են. «Հասկանում եմ, որ որոշ կետեր կարող են մեր գործընկերների դժգոհությունը առաջացնել, բայց սա քայլ է, միգուցե լավագույնը չէ, բայց արդյո՞ք մենք լավագույնն ենք, որպեսզի ընտրենք լավագույն լուծում լավագույն պայմաններում: Մեր պայմաններն այսօր այդքան էլ միջազգային ստանդարտներին համապատասխանող պայամններ չեն, հետեւաբար, մոտեցումներն էլ պետք է լինեն իրավիճակից դրդված: Աստված տա, որ միջավայրը զարգանա, եւ մենք այլեւս օրենք քննարկելիս չսեւեռվենք, թե ով է բուհի ռեկտորը, 1 անձի նշանակման այդ թնջուկը չդառնա գերխնդիր, այլ գերխնդիր լինի կրթության որակը, բովանդակությունը»,- ընդգծեց նախարարը:

Վահագն Թեւոսյանն էլ, խոսելով իր հարցերի շղթայական կապի մասին, խնդրեց նախարարին ընդամենը գլխով դրական կամ բացասական պատասխան տալ, քանի որ ընթացակարգով միայն մեկ հարցուպատասխան է նախատեսվում:

Հարցին՝ ճի՞շտ է հասկանում, որ հոգաբարձուների խորհրդի ձեւավորման կարգի եւ ռեկտորի ընտրության կարգի վերաբերյալ դրույթները վերաբերում են պետական բուհերին, նախարարը գլխի շարժումով հաստատող պատասխան տվեց:

Հարցին՝ իսկ ճի՞շտ է հասկանում, որ պետությունը, լինելով պետական բուհերի հիմնադիրը, ամենաշահագրգիռ կողմն է, որ այդ բուհերը կարողանան տալ կրթության տեսքով լավագույն պրոդուկտ: Այս հարցին հաջորդեց տեւական լռություն: Չկարողանալով գլխով համապատասխան արձագանք տալ՝ նախարարը խոսեց.

«Ոչ հա է, ոչ էլ չէ, էլի: Պետք է լինի շահագրգիռ»:

Հարցին՝ ճի՞շտ է հասկանում, որ որպեսզի պետությունը կարողանա իրացնել իր շահագրգիռ կողմի հնարավորությունները այդ ուղղությամբ, պետք է ունենա լծակներ:

Նախարարը նորից գլխով հաստատեց:

Հարցին՝  ճի՞շտ է հասկանում, որ եթե այդ լծակները գոյություն չունեն, ապա պետության մասնակցությունը այդ գործընթացին անտրամաբանական է դառնում, քանի որ բուհերը  սկսում են գործել մասնավոր բուհերի տրամաբնությամբ մեջ, բայց պետական մեծածավալ ֆինանսավորման տրամաբնությամբ,

Նախարարը կրկին գլխի շարժումով հաստատեց:

Հարցին՝ իսկ կա՞ տեսլական պետական բուհերը մասնավոր բուհերի վերածելու, նախարարը պատասխանեց.

«Այս պահին ես նման հարց պատրաստ չեմ քննարկելու: Եթե ասենք այո, ապա դա կլինի շատ տեսական պատկերացում, ասենք ոչ, դա էլ սխալ կլինի, որովհետեւ զարգացած շատ երկրներում առաջատարը բուհերը նաեւ մասնավոր բուհեր են: Մեր իրականության մեջ ես լավ չեմ պատկերացնում մեր բուհերի մասնավորացումը»:

Հարակից զեկուցող Հովհաննես Հովհաննիսյանն էլ նշեց, որ վերջին պահին էլ են առաջարկություններ ստանում, այդ պատճառով հնարավոր չէր օրենքը եւ հարակից փաթեթը ամբողջապես փոխել, այդ պատճառով նախնական պայմավորվել են, որ օրենքի ընդունումից հետո եւս կատարեն որոշակի շտկումներ: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3624 դիտում

Կոնվերս Բանկը CCF-ում ներկայանում է մի քանի առաջարկով

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, այնուհետ կբարձրանա. անձրևները չեն դադարի

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի հեռուստաաշտարակին հարող 254մլն դրամ արժեքով հողամասի նկատմամբ

1000 խոշոր հարկատուները հունվար-մարտ ամիսներին պետական բյուջե են վճարել ավելի քան 409 միլիարդ 353 միլիոն դրամ

Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգի տոմսերի վաճառքը կսկսվի ապրիլի 29-ից. արժեքները հայտնի են

Ես երանի եմ տալիս էն կոռուպցիոն համակարգին, որ կար Սերժ Սարգսյանի օրոք, ավելի երազելի է. Թագուհի Թովմասյան

Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը

Արշակյանը ստորագրել է ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու արձանագրությունը

Մեկնարկել են Պուտինի և ԱՄՆ նախագահի բանագնաց Վիթքոֆի բանակցությունները

2024-ին ՀՀ-ի կամ համայնքի սեփականության իրավունքն է գրանցվել շուրջ 18 միավոր անշարժ գույքի նկատմամբ. ամփոփում

Կողես գյուղում Տուտիկ իշխանի խաչքար-հուշակոթողը կամրակայվի, Սանահինի վանքի բակը կբարեկարգվի

Կանադայի վարչապետը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը և հիշատակել ԼՂ-ից հայերի բռնի տեղահանումը

Պապոյանն ու գործարար համայնքի ներկայացուցիչները քննարկել են զեղչային քաղաքականությանը վերաբերող հարցեր

Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է

Պահանջում եմ «Հայաստան» խմբակցության պատգամավորի ասածն ընդունել որպես հանցագործության հաղորդում. Ալեքսանյան

Քննարկվել է Սիսիանի և Քաջարանի միջև 60 կմ երկարությամբ ճանապարհի կառուցմանն ուղղված ֆինանսական պայմանագիրը

Քաղաքացու օրը կնշվի ապրիլի 26-ին. 79 բնակավայրում և Երևանում կանցկացվեն միջոցառումներ

Ավտոբուսի վարորդի դանակահարության դեպքը բացահայտվել է. «Ֆորդ»-ի վարորդը որոնվում է

«Կրթվելը նորաձև է» շարժման առաջիկա հանդիպումների օրերն արդեն հայտնի են

2024-ին բանակում ծառայության հետ կապված հանգամանքներում արձանագրվել է 27 զինծառայողի մահվան դեպք

ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտի խոշոր խմբաքանակի ներմուծման փորձ. տեսանյութ

Կարծում եմ՝ հաջորդ հաղորդման մեջ Մարտի 1-ի միջդատական վարույթով ասելիք կունենամ. Գլխավոր դատախազ

Մենք հիշում ենք Մեծ Եղեռնը ոչ միայն սգալով, այլև վճռականությամբ. Ռուբիո

Հայոց ցեղասպանության տարելիցին համախմբվում ենք հիշատակի ու տոկունության շուրջ. Լոս Անջելեսի քաղաքապետ

Վրացական համարանիշներով բեռնատարը Ռյա Թազա գյուղի տարածքում բախվել է գազատար խողովակներին

Ուկրաինան, հնարավոր է, զիջի տարածքներ հանուն խաղաղության. Կիևի քաղաքապետ Կլիչկո

Ռուսական ուժերը զանգվածային հարվածներ են հասցրել Կիևին. կա 12 զոհ, գրեթե 90 վիրավոր. տեսանյութ

Յուրի Սաքունցը նոկաուտի է ենթարկել ադրբեջանցի մրցակցին՝ պաշտպանելով WBU-ի չեմպիոնի տիտղոսը. տեսանյութ

Սամբոյի ԵԱ. Արման Ավանեսյանը ոսկե մեդալ է նվաճել

ԵՄ-Հայաստան երկխոսությունը նշանավորվում է արդարադատության և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում բարեփոխումները

Վարչապետին հեռացնելու մասին բարբաջող Սերժ Սարգսյանը էլի ցողունային բջիջնե՞ր է ընդունել. Չախոյան

Իմ սիրտը հայ ժողովրդի հետ է, որը մինչ օրս շարունակում է դիմակայել հակահայկական ատելությանը. կոնգրեսական Շերման

ՊԵԿ-ը ներկայացրել է 2025 թվականի առաջին եռամսյակի հաշվետվություն-համառոտագիրը

Թաիլանդի ափերի մոտ ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր

Վիեննայի Շիլլերի հրապարակում ոգեկոչել են Հայոց ցեղաuպանության զոհերի հիշատակը

Պատմությունը պահանջում է պարզություն, ոչ թե վախկոտություն. Փելոնը քննադատել է Թրամփի ապրիլքսանչորսյան ուղերձը

ՀՀ ավտոճանապարհներին «հայտնվել են» հետիոտնային անվտանգության մակետներ. ո՞րն է նպատակը

Վահագն Խաչատուրյանը կմասնակցի Ֆրանցիսկոս Պապի հուղարկավորության արարողությանը

Պետք է շարունակենք արդարություն պահանջել և պնդել, որ ազատ արձակվեն հայ գերիները. կոնգրեսական Շիֆ

Կոչ ենք անում աջակցել Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորմանը․ Թուրքիայի ԱԳՆ