Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով ազատված է պաշտոնից. փաստաբանը՝ նախագահի հայտարարության մասին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ քիչ առաջ հրապարակած հայտարարությունից հետո Օնիկ Գասպարյանը համարվում է պաշտոնից ազատված: 

Փաստաբան Նորայր Նորիկյանը մեր զրույցում այսպես մեկնաբանեց նախագահի հայտարարությունը եւ դրանից բխող իրողությունը.

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 139-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ եթե Հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները, այն է՝ չի ստորագրում համապատասխան ակտը կամ դիմում Սահմանադրական դատարան, ապա ակտը ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հանրապետության նախագահը չի ստորագրել միջնորդող կողմի՝ ՀՀ վարչապետի կողմից երկրորդ անգամ ներկայացված միջնորդությունը եւ այդ հարցով չի դիմել Սահմանադրական դատարան՝ հետեւաբար զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատելու՝ վարչապետի կողմից ներկայացված միջնորդությունը իրավունքի ուժով մտել է ուժի մեջ:

Օնիկ Գասպարյանն այլեւս իրավասու չէ կատարել ԳՇ պետի պարտականությունները, քանի որ իրավունքի ուժով ազատված է պաշտոնից»:

Հարցին, թե իսկ ի՞նչ է նշանակում նախագահի հայտարարությունը, որ առանձին դիմումով դիմելու է ՍԴ՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով, Նորիկյանը պատասխանեց.

«Նախագահի հայտարարությունում չի ասվում, թե այդ օրենքի որ հոդվածն է վիճարկվելու, այնտեղ խոսվում է մտադրության մասին: Երբ որ նման հարց բարձրացնի, դիմումի բովանդակությանը կծանոթանանք, դիրքորոշում կարտահայտենք»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
18271 դիտում

Տեղի է ունենում Հայաստանի և Էստոնիայի վարչապետների առանձնազրույցը

Վաշինգտոնում շարունակվում են ՀՀ ֆինանսների նախարարության և ԿԲ պատվիրակությունների հանդիպումները

Վարչապետը ծանոթացել է Էստոնիայի թվայնացման և էլեկտրոնային կառավարման կառուցվածքին. լուսանկարներ, տեսանյութ

Մեր ընտանիք քնքշություն եկավ. ծնվել է Շուշաննա Թովմասյանի երրորդ բալիկը

Պապոյանն ու Խուդաթյանն աշխատանքային այց են կատարել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ». լուսանկարներ

Չհայտարարագրված և մաքսային հսկողությունից թաքցված դեղորայք, դիզվառելիք, ծխախոտ. ինչ է հայտնաբերվել 1 շաբաթում

Հայտնաբերվել է 395 ոչ սթափ վարորդ․ պարեկների մեկշաբաթյա ծառայության արդյունքները

ՀՀ վարչապետն ու Էստոնիայի ԱԳ նախարարն անդրադարձել են Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին

Մշակման փուլում է գտնվում խտրականությունից պաշտպանության ոլորտում համապարփակ ռազմավարական փաստաթուղթը. Գալյան

Հայտնի է՝ ինչ փաստաթղթեր են ստորագրել Իրանն ու Ադրբեջանը

Այս շաբաթը ծայրաստիճան կարևոր է ուկրաինական ճգնաժամի կարգավորման համար. Ռուբիո

Ucom-ը ներկայացավ Երևանում կայացած Career City Fest-ին՝ կիսվելով արժեքներով և կարիերայի հնարավորություններով

Ես այս կյանքը քեզ կտամ. Անդրեի նախկին կինը սկանդալային դեպքերից հետո նոր լուսանկար է հրապարակել

Լավրովը թվարկել է ուկրաինական հակամարտության կարգավորման ռուսական պայմանները

Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության աշխարհի գավաթի 6-րդ փուլի ոսկե մեդալակիր

Սյունիքում ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Վատիկանը փակել է Սիքստինյան կապելլան՝ պատրաստվելով կոնկլավին. հայտնի է Հռոմի նոր պապի ընտրության օրը

Երևանում տղամարդը լվացք փռելիս 5-րդ հարկից անզգուշաբար վայր է ընկել

Հաղթանակի 80-ամյակի առիթով հատուկ գործողության գոտում հրադադար է հայտարարվել. Կրեմլը հայտնել է՝ որ օրերին

Երկկողմ փոխգործակցությունը կընդլայնվի. վարչապետը հանդիպել է Էստոնիայի խորհրդարանի՝ Ռիիգիկոգուի նախագահի հետ

Քաթարում ԱԽ քարտուղարն անդրադարձել է խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ուղղված Հայաստանի քայլերին

Ղարաբաղն Ադրբեջանի տարածքի անբաժանելի մասն է. Իրանի նախագահ

Ադրբեջանի պետական ​​սահմանային ծառայության սպան ինքնասպան է եղել

Օդի ջերմաստիճանը 3 մարզում կնվազի 8-10 աստիճանով. անձրև և ամպրոպ կլինի

Հայաստանն ու Գյումրին հաղթանակած դուք եք դարձնում. Շիրակի մարզպետն ընդունել է Քիշնևից վերադարձած ծանրորդներին

Տալլինում Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է խոնարհել՝ հարգանքի տուրք մատուցելով Կոմունիզմի զոհերի հիշատակին

«Վանանդ կաթ»-ի կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է

Հաքան Ֆիդանը Քաթարում հանդիպել է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների հետ

Տալլինում եմ. մտածում եմ՝ ինչպես կարող է քաղաքը, երկիրը լինել այսքան կոկիկ. պատասխանի մի տարբերակ կա. վարչապետ

Մայիսի 1-ից Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կկատարվեն

Ռուսաստանն ումի՞ց է ուղիղ բանակցությունների վերսկսման ազդանշանի սպասում՝ Վաշինգտոնի՞ց, թե՞ անմիջապես Կիևից

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Էստոնիայի նախագահի հանդիպումը. տեսանյութ

Նոր օր, նոր մշակութային բացահայտումներ մեր ծրագրի փոքրիկ ճամփորդների կողմից. «Իմ քայլը» հիմնադրամ

Կամարիս գյուղի ձվի արտադրամասի գործունեությունը կասեցվել է. ի՞նչ խախտումներ են հայտնաբերվել

ԱԳ նախարարի տեղակալն ու Չինաստանի նորանշանակ դեսպանը տարածաշրջանային զարգացումների շուրջ մտքեր են փոխանակել

Հայաստանի առաջին հայրենական արբանյակ «Հայասաթ-1»-ը վերջին անգամ հատել է Կարմանի գիծը և ավարտել առաքելությունը

Համագյուղացու տնից 3 միլիոն դրամի ոսկեղեն գողացած տղամարդը կալանավորվել է. տեսանյութ

Հյուսիս-հարավի Աշտարակ-Թալին հատվածի շինարարությունն ակտիվ ընթացքի մեջ է. տեսանյութ

«Աշխարհի հայերի» միության նախաձեռնությամբ մայիսի 17-ին Վերին Արտաշատում կանցկացվի երաժշտական մրցույթ-փառատոն

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել, Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՊՆ