Այս ընդդիմությունն ամեն ինչ արեց, որ պարտվենք, հայրենիքի վրա պոկեր են խաղում. Նիկոլայ Ծատուրյան

Թատերական գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանի համոզմամբ՝ այսօր Հայաստանում կատարվողը լոկ աթոռակռիվ է, մինչդեռ պիտի օր առաջ ուշքի եկած լինեինք ու մեր գլխին կախված անվտանգային խնդրի մասին մտածեինք: Ծատուրյանի հետ զրուցել ենք մշակութային կյանքի, մեր երկրում կատարվող քաղաքական անցուդարձի, առաջնային եւ երկրորդական հարցերը չտարանջատելու վտանգների մասին:

- Պարոն Ծատուրյան, վերջին մեկ տարում աշխարհը պարտադրված էր փոխել կյանքի բնականոն ռիթմը: Իսկ Հայաստանի համար այդ ժամանակահատվածը հատկապես ծանր էր, քանի որ կորոնավիրուսի համավարակին գումարվեց նաեւ պատերազմը: Ինչո՞վ էիք զբաղվում մշակութային այդ դադարի ընթացքում:

- Ոչ մի բանով, նստած սպասում էինք, թե երբ աքլորը կկանչի: Իրականում ամեն ինչ կանգ էր առել, մենք էլ էինք կանգ առել: Ես էլ տանը նստած աշխատում էի մի բանով զբաղվել, կարդալ, բայց հեռուստացույց չնայել, արդեն մի քանի ամիս է՝ տանը հեռուստացույց չեմ միացրել, որպեսզի բացասական էներգիա չստանանք: Ընթացքում ես ու կինս կորոնավիրուսով հիվանդացանք, տիկինս շատ ծանր տարավ, հիվանդանոց եւ այլն: Մի խոսքով... ծանր տարավ, որովհետեւ չի ծխում, մեռա ասելով՝ ծխիր, ծխողների մոտ հեշտ է անցնում: Մոտ մեկ ու կես ամիսն այդպես անցավ: Դե, թուլություն կա դրանից հետո, հատկապես տարիքավոր մարդկանց մոտ: Հիմա էլ արդեն դասերը սկսվել են, գալիս եմ դասերի (Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ՝ հեղ.): Մի քանի օրով Գյումրի էի գնացել, Գյումրու թատրոնի գեղարվեստական խորհրդականն եմ, բեմադրիչներին օգնում եմ ճիշտ բացահայտել պիեսը: Իսկ եթե խոսենք նոր ծրագրերից, դերասանուհի Նարինե Գրիգորյանի հետ պիտի մի շատ հետաքրքիր գործ անեինք, բայց դե փող չկա: Մինիստրությունն ասում է՝ փող՝ յոխ: Դե որ փող յոխ՝ չի ստացվի: Գյումրիում էլ ենք նախատեսել մի նոր գործ բեմադրել, բայց էլի ֆինանսական վիճակից ելնելով՝ մի քիչ դժվարանում է ամեն ինչը: Անկախ այդ դժվարություններից, հուրախություն ինձ, երբ հրավիրվում եմ ներկայացումների, տեսնում եմ լեփ-լեցուն դահլիճներ, դա նշանակում է, որ ժողովուրդը հետաքրքրված է, չնայած այս օրհասական վիճակին ու անհասկանալի դրությանը՝ մարդիկ կարոտել են մշակութային կյանքը: Այնպես որ ինչ-որ բաներ գնալով վերականգնվում են, հնարավոր չէ, որ չվերականգնվի:

 - Մեր իրականությունում հաճախ ենք լսում, որ թատրոնը կամ առհասարակ մշակույթը հանրության միայն շատ փոքր շրջանակի է հետաքրքրում, բայց նույն Գյումրու դրամատիկական թատրոնը ցույց տվեց, որ կարող է հետաքրքրություն առաջացնել եւ այն էլ՝ շատ: Ինչո՞վ եք պայմանավորում այս թատրոնի հաջողությունը: Գյումրու թատրոնի օրինակով ի՞նչն է պակասում մյուս թատրոններին՝ հանդիսատեսին այդչափ գրավիչ դառնալու, դեպի իրեն ձգելու համար:

- Չէի ասի, թե պակասում է, որովհետեւ այստեղի ներկայացումներին գնալիս տեսնում եմ, որ դահլիճները 90 տոկոսով լցված են: Այնպես որ այստեղ էլ կա այդ հետաքրքրության աճը:

- Արդյոք հանրության արձագանքը նո՞ւյնն է, ինչ Գյումրու թատրոնի ներկայացումների դեպքում է լինում սովորաբար:

- Գյումրին միշտ է եղել մշակութային կենտրոն, ու իսկապես գնալով ավելի եմ համոզվում դրանում: Գյումրին արհեստի ու արվեստի քաղաք է: Նրա հենց դիրքը, որ Թիֆլիսին էլ է մոտ, Երեւանին էլ՝ կենտրոն տեղ է: Կարծում եմ՝ այդ ակտիվությունը պայմանավորված է նաեւ նրանով, որ Գյումրիում շարժն ավելի շատ է: Գոնե առաջ այդպես էր: Շատ եմ սիրում այդ թատրոնը ոչ միայն նրա համար, որ այնտեղ աշխատել եւ աշխատում եմ, այլ այն իսկապես շատ լավն է: Երբ Երեւանից դերասանները գալիս են հյուրախաղերի, զարմացած նայում են, որովհետեւ սարքած, մաքուր կոկիկ տեսք ունի: Մի շաբաթ առաջ գնացել էի, նայեմ-տեսնեմ, էլի ինչ-որ բանվորներ են աշխատում: Հարցնում եմ՝ Լյուդվիգ ջան (Գյումրու թատրոնի տնօրեն՝ հեղ.), էս ի՞նչ են անում, ասում է՝ նորացնում ենք ծառայողական մուտքի պատերը: Կարող էին, չէ, ասել՝ դե, ծառայողական է հիմա, բայց չէ՜, ամեն ինչին են բծախնդրորեն մոտենում: Փառք Աստծո, այնտեղ սերիալներ չեն նկարվում: Սերիալներին ես միշտ եմ դեմ եղել. մակարդակ չկա: Գյումրու դերասանները մենակ թատրոնով են զբաղված, ներկայացումներում զբաղվածություն ունեն-չունեն՝ գալիս են թատրոն. նրանք իրենց տուն են գալիս, մի բան, որն այստեղ բացակայում է: Եվ հետո, մի էսպիսի բան էլ կա՝ Գյումրիում գյումրեցիներ են՝ իրենց լեզվի տեսակով, իրենց ընդհանուր մտածողությամբ, նույնն է նաեւ, ասենք, Լոռիում, Սյունիքում... իսկ Երեւանում այդպես չէ, երեւանցի արդեն չկա: Երբ գյուղացին գալիս է քաղաք, դառնում է գեղացի, սկսում է թելադրել իր ճաշակը, ինտելիգենցիան էլ գնում, փակվում է տներում, որ չտեսնի այդ ամենը: Դրանով էլ է պայմանավորված շատ բաներ:

- Ասացիք, որ Գյումրու թատրոնի դերասանները սերիալներում չեն նկարահանվում: Մինչդեռ Երեւանի թատրոնների դերասանները, որոնք նկարահանվում են սերիալներում, այդ փաստը «արդարացնելու» համար շեշտում են, որ ունեն հացի խնդիր, ուստի ցանկացած որակի սերիալում նկարահանվելու պատճառը դա է: Հետաքրքիր է՝ այդ նույն խնդիրը չունե՞ն Գյումրու թատրոնի դերասանները:

- Դե, ոմանք գալիս, նկարվում են: Բայց գիտեք՝ ինչն է լավը, որ եթե այստեղ գնում, առաջարկում են, որ իրենց էլ նկարեն, էնտեղի դերասանին այստեղից հրավիրում են. նշանակում է՝ մի արժանիք կա, որ հրավիրում են: Ամենաքիչը գյումրեցին է լացում, թե փող կա-չկա: Նրանք նաեւ շատ սուր հումոր ունեն: Հիմա մի պատմություն հիշեցի՝ Ֆորշը համերգային ծրագրով գնում է Գյումրի, ցերեկը մտնում է խանութ, ինչ-որ բան պիտի առնի, ու էն տոպրակները, որ դրված են, վերցնում է, ձեռքով երկու կողմերը իրար տալով՝ փորձում բացել, հետո սկսում է փչել, մի գյումրեցի էլ ասում է՝ «Իյա՜, ապ ջան, ըմբես իրար գուկաս՝ ինչխօր թե պարաշուտդ չի բացվի»: Այ, այդ հումորն է օգնում, որ ապրենք: Մենք շատ ենք լրջացել: Մտածում ենք՝ ո՞ր կուսակցությունը կհաղթի, ի՞նչ կլինի: Ի՜նչ կուսակցություն, այդտեղ ո՞ւր է մարդ: Նայում ես այդ 17 կուսակցությունների ներկայացուցիչներին, ասում ես՝ յա՜խք: Մեզ լրիվ ուրիշ մարդ է պետք, չգիտեմ, թե որտեղից՝ Ռուսաստանից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, թե Մոզամբիկից, բայց մի լավ, գործունյա հայ պիտի գտնենք: Ուղղակի այնպիսի երրորդ կարգի, քոսոտ երկրի համար, ինչպիսին այսօր Հայաստանն է, դեմոկրատիան չի անցնում՝ այստեղ միայն դիկտատուրա է պետք: Պետք է ստիպել, որ երկիր կառուցվի, ոչ թե նստեն ու փող ուտեն:

- Երեւանի Բաղրամյան պողոտայում, որտեղ արմատական ընդդիմությունն է հավաքվում, թատերական ակտիվություն է նկատվում: Օրեր առաջ էլ «Չաուշեսկուի գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» ֆուտուրիստական ներկայացումն էին բեմադրել: Եթե նայել եք, ի՞նչ տեսաք այնտեղ:

- Ես նման բաները նայում եմ վերնագրերով, հաճախ չեմ ուզում նյութը բացել, որովհետեւ գարշում ես արդեն էդ ամեն ինչից, բայց աչքովս ընկավ դա. ի՞նչ ասեմ՝ թող փակեն թատրոնները, գան փողոցում տենց  մայմունություններ անեն, էլի: Չաուշեսկո՜ւի սպանությունը... երկու հոգու էլ կանգնեցրել են, կրակեցին ընկան..., մի խոսքով: Եվ հետո, ո՞վ ասաց, որ ուրիշ թատրոն անող չկա, պատգամավորները վա՞տ թատրոն են անում, խորհրդարանը վա՞տ թատրոն է, նայում ես՝ կատաղած դեմքեր:

Այնուամենայնիվ, Բաղրամյան պողոտայի ներկայացումը ինչ էր՝ արվե՞ստ, որը թեկուզ բռնության տեսարանների միջոցով դրա անթույլատրելիության ուղերձ էր պարունակում, թե՞ հենց բռնության քարոզ կամ սպառնալիք՝ ներկայացման փաթեթավորումով:

- Չէ՜ հա, նրանց ասածն էն էր, որ այդ ձեւով Նիկոլին էլ պիտի բռնեն ու, ընտանյոք հանդերձ, սատկացնել տան: Չեմ կարծում, թե դա ուրիշ մեսիջ ունենար:

- Իսկ այդ մեսիջը բռնության կոչ չէ՞:

- Չաուշեսկուին չպիտի բեմադրեին, է՜, պիտի ցույց տային, թե օլիգարխներին ինչպես են գնդակահարում, որովհետեւ դրանք գրպանած փողերը չեն ուզում հետ վերադարձնել: Օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանին չի սիրում ժողովուրդը, բոլորս էլ գիտենք, այդ թվում՝ եւ ես, որովհետեւ գողացել է, սպանել է եւ այլն: Հիմա նա ուզում է գալ-մտնել քաղաքականություն: Այ Ռոբիկ ջան, ուզո՞ւմ ես մարդկանց աչքին բարձրանաս, քո մարդկային արժանապատվությունը ցույց տաս՝ գողացածիդ կեսով զենք առ Հայաստանի համար, սկսի ժողովրդի հետ մարդավարի վերաբերվել: Նա արհամարհում է ժողովրդին:

- Միայն նա՞ է արհամարհում ժողովրդին:

- Ինչ միամիտ հարցեր ես տալիս, էնքա՜ն շատ են էդ մարդիկ: Այ, եթե դրանք բոլորը թալանած գումարներ հետ տան, Հայաստանը կդառնա աշխարհի ամենահարուստ երկիրը: Այ մարդ, էդ փողի կեսը տվեք, դուք հելեք ռադ եղեք, էն մյուս կեսը արտասահմաններում վայելեք: Մարդիկ կան՝ կղզիներ են առել, դե գնացեք վայելեք, առել եք, որ ի՞նչ անեք: Ես էն գլխից էի ասում՝ թավիշը ո՞րն է, այ մարդ: Տենց բան չկա: Հեղափոխություն արեցի՞ր՝ մաքրի ամբողջ դաշտը, վերցրո՛ւ քո թիմը, բայց լա՜վ թիմ ընտրի, ոչ թե սխալ, ու սկսի այն շինարարական աշխատանքը, որը որ պետք է:

- Այսօր ներքաղաքական կյանքը բուռն զարգացումներ է ապրում՝ մի կողմից վիրավորանքներ ու բռնության կոչեր, մյուս կողմից՝ համերաշխության: Ամեն գնով իշխանության հասնելու փորձեր, ռազմական հեղաշրջման մասին հայտարարություններ, պաշտոնանկություններ... Ո՞ւր է տանում այս ամենը: Պետությունը սրանից ուժեղացա՞ծ, թե՞ հյուծված դուրս կգա:

- Ինքներդ արդեն այդ հարցին պատասխանեցիք՝ հյուծված: Ոնց կարող է լավ լինել, երբ բոլորն իրար ատում են, վիրավորում, կռվում են աթոռի համար: Ախր հիմա դրա ժամանակը չէ, հիմա պիտի ամբողջ ազգը համախմբի, մի հատ անալիզ անի: Եվ հետո, գիտեք ինչ կա՝ լավ, 5 տարով ռուս խաղաղապահներն Արցախում են, հետո եթե Ադրբեջանն ասի՝ վերջ, ռադդ քաշիր, էդ ժամանակ ինչ է լինելու: Հետո հայերի մոտ մի էսպիսի մտայնություն կա, լավ էր էդ շրջանները տվեցինք, պրծա՜նք: Չես պրծել, է, վերջին հաշվով քո երկրից են տարել: Վաղը եթե ամբողջ երկիրը գրավեն, էլի էս հայերը կասեն՝ մեզ պետք չէր Արցախը, հետո կտեսնեն, որ թշնամին մտնում է Սյունիք, բայց էլի կլինեն մարդիկ, որ կասեն՝ մենակ թե կռիվ չլինի, մենակ թե մեր երեխեքին պինդ գրկենք, պահենք: Այս պատերազմում իմ թոռը Մարտակերտում էր, տղայիս էլ էի ուղարկել: Երբ որ ասում ես՝ ինչու տղադ չի ծառայում, ասում են՝ թող էն պատգամավորների երեխեքը ծառայեն, բայց ռեստորաններում բաժակ են բարձրացնում բանակի, զինվորի կենաց խմում: Սա է ամբողջը, մենք էժան, գավառական երկիր ենք: Մեր ազգը շատ է փոխվել, վատ ազգ է դարձել: Նայում էին, տեսնում, որ Ադրբեջանն ու Թուրքիան միասին ռազմական գործողություններ են անում, բայց հե՜չ: Դա մեզ համար ազդակ չէ՞: Մի լավ անեկդոտ կա՝ Աստված նայում է՝ տեսնում, թուրքերը, ադրբեջանցիները զինվում են, ինչ-որ բանի են պատրաստվում, շուռ է գալիս հայերին է նայում՝ սրանք՝ տա՜շ, տա՜շ, տա՜շ, ասում է՝ իյա՜, էս ապուշներն էլի հույսներն ինձ վրա են դրել:

- Ձեր գնահատմամբ՝ ինչու պարտվեցինք այս պատերազմում:

- Ես ցավը տանեմ մեր զինվորների, նրանք կռվում էին, բայց այ էդ զինվորականների հրամանատարները, էդ գեներալ-մեներալները շուն շան որդի են: Դեպք գիտեմ, որ ասում է՝ «8 հոգով դիրք էինք պահում, մեկ էլ տեսնում են հրամանատարը փախչում է, ռացիան էլ հետը: Շուռ եկանք՝ տեսանք՝ հրամանատարը չկա, ասում ենք՝ մի հայտ հայտնեք, որ գալիս են մեծ թվով, նայում ենք՝ ռացիան էլ հետն է տարել»: Թող դրանց գործերը բացեն, պատասխանատվության ենթարկեն, որովհետեւ ավելի սարսափելի բան, քան հայրենիքի դավաճանն է, ես չեմ պատկերացնում: Ես մտավորական եմ փափուկ «ր»-ով, անալիզ եմ անում ու հասկանում, որ այս ընդդիմությունն ամեն ինչ արեց, որ մենք պարտվենք, որ Նիկոլի վարկանիշն ընկնի ու իրենք գան, որովհետեւ եթե հաղթեինք, Նիկոլի վարկանիշը կբարձրանար: Հասկանո՞ւմ եք՝ իրենք ինչ են անում, հայրենիքի վրա պոկեր են խաղում, թղթախաղ են խաղում: Արդեն մարդ ամաչում էլ է, որ հայ է:

- Այս պարտությունը գուցե օգնի՞ սովորել պետական շահը անձնականից բարձր դասելու «արվեստը»:

- Դե տեսանք, էլի, որ չէ՝ հակառակն է: Պարտվել ենք, էլի իրար հետ են կռվում, փոխանակ սթափվեն, ուշքի գան, հիշեն, որ հայ են: Մենք փոքր ազգ էլ չենք, պիտի շտապենք, փող հավաքենք, զենքեր առնենք: Մեր խրամատները նայում ես՝ մեշոկները լցրած, կիսաքանդ, վատ... խրամատը զինվորի տունն է, նա է այնտեղ ապրում ու մեզ պաշտպանում, իսկ մեզ մոտ դրանք փնթի, կեղտոտ, մունդառ վիճակում են, ինչպես որ մեր ճանապարհները: Գյումրի եմ գնում՝ ճանապարհը այնքան վատն է, հասկանում եմ՝ ինչի է էդպես, երեւի, որ խաշ կերած լինես հեշտ մարսես: Մի խոսքով, եթե հիմա ուշքի չեկանք, մենք հայրենիք կկորցնենք: Այդ օրհասական վտանգը կախված է մեր գլխին: Իսկ մենք, դա անտեսելով, այսօր ինչ ենք քննարկում՝ Վազգե՞նը լինի, Ռոբերտը՞, թե՞ Ծառուկյանը: Էնպիսի մեկը պիտի ի հայտ գա, երեւակվի, որ ամուր կանգնի ամուր, պինդ մարդ պիտի լինի: Մենք լավ օրինակ ունենք՝ Մոնթե. ԱՄՆ-ից եկած մի հայ, որը կարգին էլ ապահովված էր, եկավ կանգնեց, ինչ արեց՝ այսօր նրա արեւով են երդվում: Մեզ պետք է մի հայ մարդ, որ իսկապես այնպես է ցավում հայ ազգի համար, որ ոչ մի բանի առաջ չի կանգնի, ու ոչ էլ թավիշ կանի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
28394 դիտում

Կան բաց հարցեր, որոնք համաձայնեցված չեն ՀՀ-ի հետ, բայց դե ֆակտո տարածաշրջանում խաղաղություն է. Հաջիև

Որևէ «Զանգեզուրի միջանցքի» մասին քննարկում չկա, մենք նույնիսկ նման տերմին չենք օգտագործում․ Արմեն Գրիգորյան

Տաթևում «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումն առանձնացել է մասնակիցների մեծ հետաքրքրվածությամբ

Իսրայելը զանգվածային հարձակում է սկսել Գազայում. ահագնանում են տարածաշրջանում սաստիկ սովի մասին լուրերը

Պաղպաղակ փարթի Շինուհայրում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ

Հերթական հետաքրքիր քննարկումներով լի հանդիպումը չնաշխարհիկ Տաթև համայնքում էր. Աննա Հակոբյան

Կրթվելը նորաձև է Տաթևում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Պայթյուն Այգեձորի գերեզմանատանը. մեքենան վերածվել է մոխրակույտի, վնասվել են գերեզմանաքարեր. լուսանկարներ

Եթե վիզա ստանալիս ստել եք, ժամկետից երկար մնացել, կարող եք բախվել արտաքսման. ԱՄՆ դեսպանատուն

«Թեհրանի երկխոսություն ֆորում 2025»-ին Գրիգորյանը խոսել է ՀՀ արտաքին և անվտանգային քաղաքականության մասին

Հրդեհ Արգավանդի բենզալցակայանի մոտակա շինությունում. այրվել են բենզինով տարաները և տանիքը

Արմեն Գրիգորյանը Թեհրանում հանդիպել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականի հետ

Վահագն Խաչատուրյանը Սուրբ Աթոռում մասնակցել է Լևոն 14-րդ պապի գահակալության արարողությանը. լուսանկարներ

Նուբարաշենի քաղաքային տրանսպորտի կանգառում հայտնաբերվել է տղամարդու մարմին

Զելենսկին փակ հանդիպում կանցկացնի Հռոմի պապ Լեո 14-ի հետ

Երևան է ժամանել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը. լուսանկարներ

Մեքենան բախվել է բազալտե եզրաքարին և հայտնվել մայթին, հրդեհ է բռնկվել. կան տուժածներ

Հաճելի էր հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տիրանայի գագաթաժողովին. Սվետլանա Տիխանովսկայա

Երևանում 32 և 24-ամյա ամուսինների մոտ հայտնաբերվել է «կրիստալ» տեսակի թմրամիջոց

Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Հռոմի Պապի գահակալության արարողությանը

Վատիկանում տեղի է ունեցել Հռոմի նոր պապ Լեո 14-ի երդմնակալության արարողությունը. լուսանկարներ

Լեհաստանում նախագահական ընտրություններ են

Մարզերում և Երևանում սպասվում են կարճատև անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. կտաքանա 2-3 աստիճանով

58-ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած

Հայ շախմատիստները մասնակցում են ԱՄԷ-ում անցկացվող «8th Sharjah Masters 2025» միջազգային մրցաշարին

Լսել ենք «Քաղաքացիական պայմանագրի» Սպիտակի կուսակցականների դիտարկումները տարաբնույթ հարցերի շուրջ. Մանավազյան

Կրթվելը որևէ տարիքում չի կորցնում իր արդիականությունը. քաղցկեղը հաղթահարած և սիրելի զբաղմունքը գտած կինը

Տաթևիկ Գասպարյանն ու Արուսյակ Մանավազյանը եռօրյա աշխատանքային այց են կատարել Լոռու մարզ. լուսանկարներ

Ահաբեկչություն Կալիֆոռնիայում. կան տուժածներ և զոհ

Հայաստանը հետևողական քայլերով առաջ է մղում թանգարանային ոլորտի բարեփոխումները. ԿԳՄՍ նախարար

Ադրբեջանը և Իրանը համատեղ զորավարժություններ են անցկացնում ԼՂ-ում

Որոտանի կիրճում. վարչապետը Սյունիքից տեսանյութ է հրապարակել

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում բացվել է «Իսահակյանը և ժամանակը» ժամանակավոր ցուցադրությունը

Օտարերկրացի 26-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Tesla»-ով գլխիվայր հայտնվել է ջրատարում. կան տուժածներ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտասարդական կառույցի հետ հետաքրքիր զրույց ունեցանք. Հարությունյան

Ճի՞շտ է, որ Քոչարյանն ուզում էր Ղարաբաղում ներդրում անել, բայց ստիպված Տանզանիայում արեց. Չախոյան

Գնում ենք Տաթև՝ «Կրթվելը նորաձև է» բանախոսության. վարչապետ

Ամեն անգամ մտածում եմ, որ անբարոյականությունն էլ պիտի սահման ունենա. Անդրեասյան

Փրկարարները Տավուշի ջրամբարն ընկած մեքենան հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել