Քոչարյանը երբեք առանց «տանիքի» հաջողության չի հասել. չլիներ Վազգեն Սարգսյանը՝ նա ՀՀ տեղը մոռացած կլիներ. Վիգեն Խաչատրյան

«Հայրենիքի փրկության շարժման» կամ «17+» ֆորմատի առանց այն էլ գրեթե 0-ին մոտ հեղինակությունը վարկաբեկելու ավելի արդյունավետ ձեւ դժվար է գտնել, քան Քոչարյանի աջակցությունը: Մեր զրույցում այսպսի տեսակետ է հայտնել քաղաքական վերլուծաբան, Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը:

Ինչպես տեղեկացրել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություններ է սկսել խորհրդարանական ուժերի հետ՝ արտահերթ ընտրությունների վերաբերյալ որոշում  կայացնելու համար: Փաշինյանն այսօր Կառավարությունում ընդունել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին: Հանդիպելու առաջարկ ուղարկվել է նաեւ խորհրդարանական «Բարգավաճ Հայաստանին»: Հանդիպման համաձայնության վերաբերյալ դեռ տեղեկություն չկա:

Վիգեն Խաչատրյանը մեր զրույցում կանխատեսել է՝ կհամաձայնե՞ն ընդիմադիրները ստորագրել հուշագիր՝ ԱԺ-ն լուծարման տանելու հարցով, թե՞ ոչ: Զրուցել ենք նաեւ ռուսական լրատվամիջոցների հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի արած որոշ հայտարարությունների մասին, որոնք վերաբերում են հնարավոր ընտրություններում նրա հաղթանակին:

- Պարոն Խաչատրյան, ինչպիսի՞ն է ձեր կանխատեսումը՝ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն կհամաձայնե՞ն ԱԺ-ն լուծարման տանելու գործընթաց սկսել, գնալ դեպի արտահերթ ընտրություններ:

- Դժվարանում եմ հստակ ասել, բայց ենթադրում եմ, որ ընդդիմությունը խոհեմ կլինի, կգա համաձայնության եւ արտահերթ ընտրություններ կանցկացվեն: Ես կարծում եմ, դա ամենաարդյունավետ ճանապարհն է այս իրավիճակի հանգուցալուծման համար:

- Էդմոն Մարուքյանը պայման է դնում վարչապետի առաջ՝ ԳՇ պետի պաշտոնից ազատման պրոցեսից հետ կանգնել, ԲՀԿ-ն էլ 17 ուժերի ֆորմատին է մասնակցում, իսկ այդ ուժերը, ինչպես բազմիցս հայտարարել է Վազգեն Մանուկյանը, չեն ուզում Փաշինյանի կազմակերպած ընտրությունները: Այս պայմաններում ավելի շատ հավանական է, որ կլինի՞ համաձայնություն 3 ուժերի միջեւ, թե՞ որ չի լինի:

- Դե դրա համար էլ տեղի են ունենում քննարկումներ, մտքերի փոխանակում: Վատ չի լինի, որ Էդմոն Մարուքյանը այլ խնդիր հետապնդի. Օրինակ, ամեն ինչ անի, որ Գլխավոր շտաբը հետ վերցնի իր հայտարարությունը, ոչ թե վարչապետը հետ քաշվի: Դա ավելի ճիտ կլիներ, որովհետեւ Գլխավոր շտաբի քայլին հաջորդող միակ քայլը, որ պիտի արվեր՝ արվել է եւ դա չի կարելի քննարկել հիմա:

Իսկ ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, բազմիցս հայտարարել են, որ այն ինքնուրույն կառույց է եւ որոշումները ինքնուրույն  է կայացնում: Այնպես որ եթե նրանք գան համաձայնության՝ գնալ արտահերթ ընտրությունների՝ ես կարծում եմ որեւէ բանով ԲՀԿ-ն կաշկանդված չէ այդ քայլն անել:

- Պարոն Խաչատրյան, Ռոբերտ Քոչարյանը ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում այսօր հայտարարել է, որ աջակցում է Հայրենիքի փրկության շարժմանը: Նա չի բացառել, որ հենց այս ֆորմատով էլ կմասնակցի հնարավոր արտահերթ ընտրություններին: Մի կողմ դնենք այստեղ առկա անհամաձայնությունը, քանի որ ինչպես նշեցի՝ շարժման վարչապետի թեկնածուն չի ուզում ընտրություններ: Բայց այս դեպքում հարցս հետեւյալն է՝ կարո՞ղ է արդյոք Քոչարյանը այս ֆորմատի հետ միասին հաջողության հասնել ընտրություններում:

- Այդ ֆորմատի առանց այն էլ գրեթե 0-ին մոտ հեղինակությունը վարկաբեկելու ավելի արդյունավետ ձեւ դժվար է գտնել, քան Քոչարյանի աջակցությունը: Դրանով նա ուղակի վարկաբեկում է այդ ֆորմատը հանրության աչքերում:

- Ամեն դեպքում Քոչարյանը վստահություն է հայտնել, որ արտահերթ ընտրությունների դեպքում ինքը կմասնակցի այդ ընտրություններին։ «Արդյոք վստա՞հ եմ, որ կհաղթեմ, համենայնդեպս ընտրություններում երբեք չեմ պարտվել», - հայտարարել է նա։ Ի՞նչ կարծիք ունեք այս մասին:

- Քոչարյանը երբեք առանց տանիքի եւ աջակցության հաջողության չի հասել, երեւի իր կենսագրությունը լավ չի հիշում: Մենք հիշում ենք, թե նա երբ է հաջողության հասել՝ երբ ունեցել է տանիք եւ կարողացել է ստեղծել ինտրիգ, եւ անպայման ունեցել է իրեն առաջ տանող որեւէ ուժ՝ ի դեմս տարբեր անձերի: Այնպես որ չեմ հիշում՝ նա ինքնուրույն որեւէ հաջողության հասած լինի:

- Տանիք ասելով ի՞նչ նկատի ունեք:

- Բառիս բուն իմաստով՝ քաղաքական կամ անձնական: Մասնավորապես, եթե չլիներ Վազգեն Սարգսյանը՝ նա Հայաստանի տեղը վաղուց մոռացած կլիներ: Չլիներ Վազգեն Սարգսյան-Կարեն Դեմիրճյան համագործակցությունը՝ նա վաղուց ասպարեզից կհեռացվեր: Այնպես որ թող շատ բան իրեն չվերագրի, ուրիշների շնորհիվ հաջողության է հասել:

- Առաջիկայում եթե ընտրություններ լինեն՝ հաղթելու շանս ունի՞ Քոչարյանը, թեկուզ տանիքով:

- Նրա պատկերացրած հաջողությունը հակասում է հանրային ու պետական շահին: Ընդհանրապես ինչ հաջողության որ նա հասել է, դա բերել է անհաջողության հասարակական, պետական շահերի սպասարկման առումով: Եթե ընտրողները լինեն միայն ռուսական լրատվամիջոցները, գուցե իրեն ընտրեն: Բայց Հայաստանի քաղաքացիները՝ չեմ կարծում իրեն կընտրեն որեւէ պարագայում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4348 դիտում

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ

Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ

Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին

«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել

Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով