«Նոայի» իտալական դժվարություններն ու գերմանական կասկածները

05/03/2021 schedule22:13

Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահ, «Նոա Հոլդինգի» ղեկավար խորհրդի անդամ Ռոման Գևորգյանը մարտի 3-ին ներկայացել է գերմանական «Յուրդինգեն» ակումբի ֆուտբոլիստներին։ «Յուրդինգենը» դառնում է արտասահմանյան երրորդ ակումբը, որը ձեռք է բերել «Նոա Հոլդինգը» վերջին մեկ տարվա ընթացքում։

Գերմանական ակումբի խնդիրները

«Յուրդինգենը» լուրջ ֆինանսական խնդիրներ ունի։ Ակումբի նախկին նախագահը՝ ռուս Միխայիլ Պոնոմորյովը, որի ներդրումների շնորհիվ «Յուրդինգենը» պահպանում էր իր գոյությունը, հունվարին հայտարարել էր, որ ակումբը դիմել է դատարան սնանկ ճանաչվելու համար։ «Յուրդինգենը» հարուստ ավանդույթներ ունեցող ակումբ է, 1985թ․-ին դարձել է Գերմանիայի գավաթակիր, հաջորդ մրցաշրջանում հասել գավաթակիրների գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ, բազմաթիվ երկրպագուներ ունի Գերմանիայում։ Սակայն այժմ հայտնվել է անորոշ իրավիճակում․ ակումբը կարող է արտոնագիր չստանալ հաջորդ մրցաշրջանում երրորդ Բունդեսլիգայում ելույթ ունենալու համար։

«Նոայի» հերթական ձեռքբերումը

«Նոա Հոլդինգը» 2020-2021թթ․-ի ընթացքում արդեն հասցրել է երկու արտասահմանյան ակումբ ձեռք բերել․ Իտալիայում ընկերությունը ներդրում է անում «Սիենա» ակումբում, իսկ «Լատվիայում» ձեռք բերեց Դաուգավպլիսի «Լոկոմոտիվը»  և տեղափոխեց այն Յուրմալա՝ փոխելով նաև ակումբի անունը՝ «Նոա»։ Հայաստանում ընկերությունը ֆուտբոլային ասպարեզ մտավ 2019թ․-ին՝ ձեռք բերելով «Արցախ» ակումբը, և այն վերանվանեց «Նոա»։ «Սիենա» ակումբը չվերանվանվեց․ այդպիսին էր Սիենա քաղաքի իշխանությունների պահանջը։ 

«Յորդինգենի» համար «Նոայի» հայտնվելը փրկության պես էր, բայց ամեն ինչ այդքան էլ հարթ չէր ընթանում։ Գերմանական ակումբի ձեռքբերման մասին հայտնի դարձավ փետրվարի 10-ին։ Բայց դրանից հետո անորոշություն կար․ «Նոայի» ոչ մի ներկայացուցիչ չէր հայտնվել թիմում։ Տեղացիները նույնիսկ կասկածներ ունեին, որ Ռոման Գևորգյան անուն-ազգանունով մարդ ընդհանրապես գոյություն չունի։ Գերմանական մամուլը հաղորդում է, որ Գևորգյանի և Պոնոմորյովի միջև անհամաձայնություններ են եղել, բայց, կարծես թե, ամեն ինչ անցյալում է․ երեքշաբթի օրը Գևորգյանը հանդիպել է թիմի ֆուտբոլիստների և գլխավոր մարզիչ Կրամերի հետ, ընդ որում, հանդիպմանը ներկա են եղել նաև Պոնոմորյովն ու ակումբի նախկին գլխավոր տնօրեն Նիկոլաս Վեյնհարտը։ Գևորգյանը խոսել է ընկերության ծրագրերի մասին և հավաստիացրել, որ «Յուրդինգենը» ցանկանում է երրորդ դիվիզիոնի արտոնագիր ստանալ։ Սնանկության ճանաչման գործընթացը կարող է դադարեցվել։ Թեև ավելի մանրամասն «Նոա Հոլդինգի» ծրագրերի և ակումբի ապագայի վերաբերյալ չի խոսվում։ 

«Յուրդինգենի» երկրպագուները չէին ուզում այնպես, ինչպես «Սիենայում» է

Այդուհանդերձ, գերմանական ակումբի երկրպագուները մեծ ոգևորությամբ չընդունեցին հայկական ընկերությանը։ Նախ, «Նոա Հոլդինգն» ու Ռոման Գևորգյանը 2021թ․-ի սկզբին հասցրեցին մի շարք սկանդալային որոշումներ ընդունել իտալական «Սիենայում»։ Նախ հեռացվեց թիմի գլխավոր մարզիչ Ալբերտո Ջիլարդինոն, որին վստահում էին երկրպագուները և ակումբի ղեկավարության իտալական հատվածը։ Այնուհետև հայտնի դարձավ, որ թիմը գլխավորելու է ռուսաստանցի մասնագետ Վլադիմիր Գազաևը։ Մինչ Գազաևը Իտալիայում աշխատելու իրավունք ձեռք բերեր, թիմը մարզում էր լատվիացի Մարյան Պախարը։ Սակայն Գազաևի նշանակմանը գործը չհասավ։ Իտալական ակումբի երկրպագուները, դժգոհելով թիմի վերջին արդյունքներից և Ջիլարդինոյի հեռացումից, սկսեցին պահանջել հայ ներդրողների հեռացումը։ Գործին խառնվեցին քաղաքի իշխանությունները, խոսվում էր, որ կարող է որոշում կայացվել ներդրողներին հեռացնելու մասին։ Քաղաքում երկրպագուները բաններներ էին տեղադրում՝ «Վերջին զգուշացումը հայերին», «Զգույշ եղեք, պարոն նախագահ, դուք պարտվում եք» բովանդակություններով։ Իրավիճակը բարդացնում էր այն, որ Գազաևը հանդիսանում է Գևորգյանի ընկերը, և իտալացիները կասկածներ ունեին, որ նախագահը պարզապես իր ընկերոջն է գործի դասավորում։

Արդյունքում, բոլոր կողմերի համար ընդունելի լուծում գտնվեց։ Ջիլարդինոյին վերադարձրին գլխավոր մարզչի պաշտոնին, Գևորգյանը հեռացավ ակումբի նախագահի պաշտոնից, նրա փոխարեն այդ պաշտոնը ստանձնեց «Նոա Հոլդինգի» մեկ այլ ներկայացուցիչ՝ Արմեն Ղազարյանը։ Մամուլի հաղորդագրության համաձայն՝ Ղազարյանի թեկնածությունը ձեռնտու է բոլոր կողմերին։

Սակայն Իտալիայում կատարվածը «Յուրդինգենի» երկրպագուների միակ մտահոգությունը չէր։ Նրանք նույնպես հանդես եկան բաներային ակցիայով․ «Մենք խաղալիք չենք»,- գրված էր քաղաքում փակցված և «Նոա Հոլդինգին» ուղղված պաստառի վրա։ Ամենայն հավանականությամբ, երկրպագուները մտահոգված են ակումբի հավանական անվանափոխությամբ։ Բանն այն է, որ նախկին երեք դեպքերում, երբ «Նոա Հոլդինգը» նոր ակումբ էր ձեռք բերում, փոխում էր անվանումը։ «Արցախն» ու «Լոկոմոտիվը» դարձան «Նոա», իսկ «Ռոբուր Սիենան»՝ ACN «Սիենա», որտեղ N-ը խորհրդանշում է «Նոան»։ Գերմանացիները, կարծես թե, համաձայն չեն, նույնիսկ աննշան փոփոխության, ինչպես դա եղավ իտալական թիմի պարագայում։ 

Առայժմ պարզ չէ՝ արդյոք «Յուրդինգենի» հետ կապված անվանափոխության ծրագրեր կան, թե ոչ։ Սակայն մի բան պարզ է․ Իտալիայի և Գերմանիայի ֆուտբոլային պես ավանդույթներ ունեցող երկրում պետք է ավելի զգույշ լինել։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2874 դիտում

Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել

Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով

Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն

Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին

Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը

Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել