Երևան
12 °C
Համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ փետրվարի 12-ից նախադպրոցական ուսումնական հաստատություններում որոշ սահմանափակումներ մեղմացվեցին. խմբերում երեխաների թիվը 18-ի փոխարեն սահմանվեց 20-ը, իսկ սոցիալական հեռավորությունը 1.5 մետրի փոխարեն սահմանվեց 1 մետր։ Սակայն ծնողներից շատերը կրկին անհանգստացած են, որովհետեւ անգամ այս մեղմացումների դեպքում մանկապարտեզները երեխաներին չեն կարողանում ընդունել. խմբասենյակները չափսերը թույլ չեն տալիս ապահովել սահմանված հեռավորությունը:
Առողջապահության նախարարության համար առաջնահերթությունը հակահամաճարակային կանոնների խիստ պահպանումն է, իսկ ծնողների պահանջն այն է, որ խմբերում երեխաների թիվն ավելացվի:
Ծնողներին անհանգստացնող հարցերի շուրջ երեկ քննարկում է եղել առողջապահության նախարարությունում: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի ոչ վարակիչ հիվանդությունների և ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելլա Աբովյանը եւ Հանրային առողջության բաժնի պետ Կարինե Գաբրիելյանը:
Հանդիպմանը մասնակցած ծնողներից մեկի՝ Անուշ Եսայանի խոսքով՝ կայացած քննարկումը անարդյունավետ էր եւ անօգուտ. ծնողների առաջարկները՝ կապված սահմանափակումները հանելու կամ դրանք մեղմացնելու հետ, նախարարությունում չեն պատրաստվում ընդունել:
Անուշ Եսայանը մեզ հետ զրույցում նշեց, որ հանդիպման նախընթաց օրն են տեղեկացել քննարկման մասին, այդ պատճառով էլ 2 ծնող են միայն մասնակցել դրան:
«Կարծում եմ՝ ամեն դեպքում անարդյունավետ հանդիպում էր: Տիկին Ռոմելլան հայտնեց, որ կորոնավիրուսային հիվանդության թվերը Հայաստանում վերջին օրերին աճում են, հիվանդանոցները նորից վերապրոֆիլավորում են, մեղմացումների մասին խոսք լինել չի կարող: Ես, սակայն, մնում եմ իմ կարծիքին. մանկապարտեզները եւ դպրոցները այդ թվերի հետ բացարձակ կապ չունեն»,- նշում է ծնողը:
Անուշ Եսայանը դժգոհում է նաեւ վերջին մեղմացումների գործընթացից, որն առավելապես իրականացվեց ծնողների բողոքով ու հորդորով: Նրա խոսքով՝ մի քանի պարտեզներում վերընդունելություն եղավ, այսինքն՝ այն երեխաները, որոնք չէին գնում թվի սահմանափակման պատճառով, սկսեցին հաճախել մանկապարտեզ՝ համալրելով խումբը, սակայն նոր ընդունելություն որպես այդպիսին, իրականում տեղի չունեցավ:
«Իմ բալիկը 2017 թվականին է ծնվել, պետք է սեպտեմբերին գնար մանկապարտեզ, չի գնում, խնամող չունեմ: Այդ պատճառով շատ հաճախ տանում եմ իմ աշխատավայր կամ անհրաժեշտությունից դրդված՝ ժամավճարով պահողի մոտ. ստացվում է՝ ես գործի տեղ կամ մի ուրիշ տեղ եմ վարակ տանում: Ու ես մնում եմ իմ այն պնդմանը, որ դպրոցն ու մանկապարտեզը այս առումով ավելի ապահով են, ու անհիմն եմ համարում այլ պատճառաբանություններ»,-դժգոհեց Անուշ Եսայանը:
Մեր զրուցակիցը գտնում է, որ համաճարակային կանոնները՝ դիմակ, ալկոգել եւ այլն, անհրաժեշտության դեպքում անգամ պետք է խստացվեն, բայց սահմափակումներ չլինեն: Նա նշեց, որ հանդիպման ժամանակ առաջարկվել են նաեւ այլընտրանքային տարբերակներ, որոնց հետ, սակայն, այնքան էլ համաձայն չէ ինքը: Մասնավորապես, խոսքը մի ծնողի այն առաջարկության մասին է, որ նոր երեխաների ընդունելությունը կազմակերպելու համար կարող է գործել մանկապարտեզները հերթափոխով, օրումեջով հաճախելու եղանակը, այսինքն՝ մի օր գնան 2017 թվականի ծնված 20 երեխաները, իսկ մյուս օրը՝ հիմնական խմբի 20 երեխաները. սրանով մանկապարտեզ հաճախելու հնարավորություն կունենան նոր երեխաներ:
«Ես այդքան էլ հակված չեմ այդ մտքին, որովհետեւ դա իրատեսական չեմ համարում, քանի որ սա լրացուցիչ խնդիրներ կստեղծի մյուս ծնողների համար, նաեւ սանիտարահիգիենիկ առումով ճիշտ չէ: Հնարավոր չէ ամեն օր օրվա վերջում անկողին փոխել. եթե վարակ կա, իսկապես անարդյունավետ է. ամեն օր պետք է կապիտալ սանիտարական ախտահանում իրականացվի, սրբիչները փոխվեն: Բնականաբար, այդ 40 երեխան, թեկուզ օր ու մեջ հաճախելով, նույն տարածքի շփման մեջ են լինելու, որը այդքան էլ ճիշտ չէ»,- նշեց նա:
Մեր զրուցակիցը սրտնեղած ասաց, որ բացի սոցիալական վիճակից՝ շատ ծնողների մոտ արդեն առաջացել են լարված վիճակ, նյարդաբանական առողջական խնդիրներ: «Մեկը՝ ես. 20 տարվա աշխատանքս չեմ ուզում կորցնել, ունեմ ստաժ, վաստակ, դրան էլ գումարած՝ ֆինանսական դժվարությունները: Նույնիսկ ընտանիքներում արդեն առաջանում է կոնֆլիկտ»,-անկեղծացավ նա:
Ծնողը նշում է, որ ամեն դեպքում տեսչական մարմնին էլ կհայտնի իր դժգոհությունը, քանի որ, ըստ նրա, նաեւ նրանց անգործության պատճառով համավարակի թվերը մեծացան, ու արդյունքում տուժեցին երեխաները: «Մեզ մոտ թվերը չէին աճի, եթե վերահսկվեին հարսանիքները, ցույցերը, տրանսպորտը»,- ընդգծեց նա:
Հարցին՝ ի վերջո ի՞նչ որոշման եկան քննարկման արդյունքում, նա պատասխանեց.
«Ասացին, որ կմնա նույն ձեւով. եթե թվերը շատանան, միգուցե ավելի խստացված սահմանափակումներ կլինեն: Առաջարկվեց նաեւ, որ թող քաղաքապետարանը այլընտրանք էլ փնտրի, տարածք վարձակալի, կամ այն գումարը, որը պետությունը հատկացնում է պետական մանկապարտեզին ամեն երեխայի համար, հատկացնի մասնավորին, թեպետ այսօր մասնավոր մանկապարտեզներն էլ են շատ ծանրաբեռնված»:
Զրուցեցինք նաեւ ծնող Սոնա Խանոյանի հետ, որն ասաց՝ ինքը քննարկմանը չի մասնակցել, բայց այն ծնողներից մեկն է, որ փորձել է ամեն ինչ անել, որպեսզի հունվարի 11-ից հետո, անկախ նրանից՝ կարանտինը կերկարի թե չէ, լուծվի այս հարցը:
«Շատ անարդար որոշում է ու խելքին մոտ չէ. թեկուզ եթե համաձայնենք, որ կորոնավիրուսի թվերը բարձրանում են, իրենք իրավունք չունեն աշխատող ծնողների երեխաներին չընդունել, որովհետեւ այս պարագայում աշխատող ծնողը կորցնում է աշխատանքը՝ չհաշված որ երեխայի իրավունքներն էլ են ոտնահարվում. իմ երեխան արդեն 1 տարի 7 ամիս գրանցված է: Մտածեցի, որ երկու տարեկանում իմ երեխան ավելի շատ խնամքի կարիք ունի, կուղարկեմ վճարովի մանկապարտեզ, բայց հասկացա, որ վարձավճարները շատ թանկ են՝ 70 հազարից մինչեւ 150 հազար դրամ, իսկ դա շատերի, հատկապես հիպոթեք ունեցող ծնողների համար անհնար է»,- ասաց նա:
Սոնա Խանոյանը նշեց, որ իր գրավոր դիմումները, բանավոր բողոքները՝ ուղղված տարբեր գերատեսչություններին, անարդյունք են եղել, քանի որ մի գերատեսչությունը մյուսի վրա է գցել գործը, ժամանակ ձգել: «Քաղաքապետարանն ասում է, որ ինքը կապ չունի, որովհետեւ առողջապահության նախարարն է սահմանափակումները դնում, առողջապահության նախարարությունը ասում է՝ ես հանել եմ այդ սահմանափակումը, որ գոնե աշխատող ծնողների երեխաները գնան: Անիմաստ պատճառաբանություններով խնդիրն ըստ էության լուծելը ձգձգվում է. ես ինձ անզոր եմ զգում, այնքան հիասթափված եմ, այնքան վիրավորված եմ ու չգիտեմ՝ ուր դիմեմ, ինչ անեմ»,- սրտնեղում է նա:
Հարցին՝ որն եք խնդրի լուծում համարում, Սոնա Խանոյանը պատասխանում է.
«Թող հանեն այս 1 մետրի ձեւական սահմանափակումը. 3 տարեկան երեխաների միջեւ սահմանափակումը պարզապես աբսուրդ է: Ո՞վ կարող է ինձ բացատրել՝ ինչպե՞ս կարող են երեխաները 70 սմ կամ 1 մետր հեռավորություն պահել մանկապարտեզում: Ռոմելա Աբովյանն ասել է՝ ես ավելի շուտ աշխատանքից դուրս կգամ, քան սահմանափակումը կհանեմ: Բայց մենք նորից քայլեր ենք ձեռնարկելու. այսպես թողնել անհնար է: Ես երեկ խոսել եմ Նունե Սարգսյանի հետ, ասաց, որ փոխքաղաքապետ Գայանե Մելքոմ Մելքոմյանը հանդիպում է ունեցել առողջապահության նախարարի հետ, որպեսզի այդ հարցին կոնկրետ լուծում տրվի»:
Երեւանի քաղաքապետարանից տեղեկացանք, որ համայնքային ենթակայության մանկապարտեզները կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով առաջնորդվում են ՀՀ առողջապահության նախարարի հրամանի պահանջներով: Եվ նախադպրոցական հաստատություններում երեխաների խնամքի և կրթության գործընթացը բոլոր տարիքների համար կազմակերպվում է բեռնաթափված խմբերով: Մեղմացումների հետեւանքով հաստատությունները վերընդունել են ընդամենը 574, ընդունել՝ 330 երեխա:
Հիշեցնենք, որ մինչեւ հակահամաճարակային սահմանափակումների մեղմացումները նախադպրոցական կրթությունը ընդհատել և մանկապարտեզ չէր հաճախում շուրջ 3000 երեխա, իսկ հերթագրվածների թիվը գերազանցում էր 12000-ը:
Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը մեզ հետ զրույցում նշեց, որ քաղաքապետարանի եւ առողջապահության նախարարության միջեւ քննարկումները դեռ շարունակվում են, քաղաքապետարանը սպասում է առողջապահության նախարարության ցուցումներին: Թե ինչ հարցերի շուրջ են ծավալվում քննարկումները, նա մեզ հորդորեց դիմել Առողջապահության նախարարություն:
Առողջապահության նախարարի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանն ասաց, որ քննարկվում է, թե ինչպես կարելի է անել, որ հակահամաճարակային կանոնները չխախտելով ՝ հնարավոր լինի երեխաների թիվն ավելացնել խմբերում:
«Առողջապահության նախարարության կողմից առաջարկ է արվել պատկան մարմիններին՝ մշակել նորմեր, որոնք թույլ կտան, օրինակ, խմբերում 20-ից ավելի երեխա ընդգրկել, բայց միաժամանակ սահմանված հակահամաճարակային կանոները չխախտելով»,-ասում է նա:
Նախարարի մամուլի խոսնակի խոսքով՝ հարցն անտեսված չէ, լսել են նաեւ ծնողների առաջարկները, որպեսզի փոփոխությունները լինեն ավելի թիրախային, սակայն դեռ որոշում չի կայացվել, որոշումը կայացնելուց հետո անպայման կտեղեկացնեն:
Նրա խոսքով, սակայն, եթե կորոնավիրուսային համավարակի աճող այս տեմպը մնա, քննարկվող սցենարներից մեկն էլ գուցե լինեն խստացումները:
«Չենք կարող ասել կհանգեցնի ընդհանո՞ւր, թե՞ մասնակի լոկդաունի, թե դեռ որոշակի սահմանափակումների մասին կլինի խոսքը, կախված է, թե ինչ աճ կլինի: Ամեն դեպքում Առողջապահության նախարարությունը քայլ առաջ ռիսկերը գնահատում է ու դրա համար ահազանգում է բոլոր հայտարարություններում՝ «Կրե'ք դիմակ», «Պահպանե'ք հակահամաճարակային բոլոր կանոնները»,- նշեց նա:
Մարիամ Գեւորգյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT