Երևան
12 °C
Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս, Արցախի հերոս, սպարապետ Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 62 տարեկան:
ԵԿՄ հավերժ նախագահ Վազգեն Սարգսյանի ծննդյան տարեդարձի առթիվ ՀՀ ԵԿՄ վարչության եւ միության անդամները ծաղիկներ են խոնարհել ԵԿՄ վարչության շենքում տեղադրված սպարապետի կիսանդրու առջեւ:
ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ԵԿՄ վարչության անդամները, երկրապահները, Սպարապետի մարտական ընկերները, պետական եւ քաղաքական գործիչներ, ԵԿՄ պատանի եւ Երիտասարդ երկրապահ ակումբների սաները այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
Ծաղիկներ են խոնարհել, շնորհավորել սպարապետի ծննդյան տարեդարձը:
Վազգեն Սարգսյանն իր ապրած կյանքով ոչ միայն փառավորված է ժամանակի մեջ, այլեւ իր անկրկնելի դրոշմն է թողել նույն այդ ժամանակի վրա: Անուրանալի է Հայոց բանակաշինության գործում նրա ներդրած ավանդը, սերունդներին ժառանգած պատգամը:
ԵԿՄ վարչության ուղերձը.
«Այսօր հաղթանակ կերտած սպարապետի, ԵԿՄ հավերժ նախագահ Վազգեն Սարգսյանի ծննդյան տարեդարձն է:
Հետպատերազմական այս բարդ իրավիճակում առավել են արժեւորվում սպարապետի ծնունդն ու սերունդներին ժառանգած պատգամը:
Մենք պարտք ունենք քո առջեւ, սպարապե՛տ, մեք պարտք ունենք մեր հերոս նահատակների առաջ։
Մեր երկիրը վիրավոր է. վիրավոր է, բայց վստահաբար ենք ասում, որ այդ վերքերը բուժելի են, քանի որ մեր հավաքական կամքն ու սերը հայրենիքի նկատմամբ ավելի ամուր են, ավելի զորեղ:
Մենք՝ երկրապահներս, սպարապետի պատգամին հավատարիմ՝ այս օրերին էլ շարունակում ենք մեր սուրբ գործը, մենք ամուր կանգնած ենք սահմանին:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Պատերազմի պատճառած ցավալի հետեւանքներն ու փորձությունները հաղթահարելու, մեր հայրենիքը, պետականությունը ամուր պահելու, մեր պետության համար նորանոր ձեռքբերումներ ու հաջողություններ կերտելու նպատակով պետք է շարունակենք ապրել ու արարել մեր երկրում:
Պետք է ամեն վայրկյան մտածենք նահատակված հերոսների արյամբ սրբացած մեր հայրենիքի շենացման ու կայունացման մասին, պետք է ՀԶՈՐԱՆԱՆՔ մեր համախմբման միջոցով. մենք այլեւս սխալվելու իրավունք չունենք, մենք «փառքեր ունենք թաղված հողի տակ, մենք հույսեր ունենք պահված մեր երկրում»։
Խոնարհվում ենք որդեկորույս մայրերի առջեւ:
Ցավը բոլորիս սրտերում է:
Փա՛ռք մեր պետությանը,
Փա՛ռք աշխարհասփյուռ հայությանը:
Փա՛ռք ՔԵԶ, սպարապետ
Օրհնվի Ծնունդդ՝ խաղաղություն լինի մեր երկրում:
«Ոչ մի ծրագիր, որքան էլ այն փայլուն լինի, չի կարող իրականություն դառնալ, եթե չկա հավատք, նպատակին հասնելու համախմբվածություն, եթե մեզանից յուրաքանչյուրը չի մտածում, որ այս երկրի ճակատագիրը կախված է մի մարդուց, եւ այդ մարդն ինքն է...»,- Վազգեն Սարգսյան»։ Ասված է ՀՀ ԵԿՄ վարչության ուղերձում։
Երկրապահները հարգանքի տուրք են մատուցել հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած բոլոր հայորդիների հիշատակին:
Մի համեմատվեք ոչ մի ազգի հետ՝ Ձեզ նմանը չկա: Մի՛ մոռացեք՝ դուք հայ եք,- ասում էր սպարապետը:
Փա՛ռք Հայաստանի Հանրապետությանը,
Փա՛ռք Արցախ աշխարհին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Արայիկ Հարությունյանը պաշտոնից ազատման դիմում է գրել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ
Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ
էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան
Ռուսական և ուկրաինական ԶՈՒ-երը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT