Երևան
12 °C
Եվրասիական տնտեսական միության սակագնային արտոնություններից օգտվող զարգացող երկրների ցանկից թվով 75 երկրներ՝ այդ թվում Թուրքիան դուրս կմնան:
Այսօր հեռավար կարգով կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստը, որին մասնակցել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նիստի ընթացքում քննարկվել է Հայաստանի առաջարկությունը եւ ընդունվել միաձայն: Որոշումն ուժի մեջ կմտնի հրապարակման պահից 6 ամիս հետո՝ համաձայն գործող ընթացակարգերի:
Բացի Թուրքիայից այդ երկրների ցանկի մեջ են նաեւ՝ Բրազիլիան, Արգենտինան, Չինաստանը, Հարավային Կորեան եւ այլ երկրներ:
Համաձայն ԵԱՏՄ մասին պայմանագրի 36-րդ հոդվածի՝ ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից տրամադրվում են սակագնային արտոնություններ զարգացող եւ առավել թույլ զարգացած երկրների ծագում ունեցող ապրանքների նկատմամբ։ Ներկայումս արտոնություններից օգտվում են թվով 103 երկրներ:
Այդ արտոնությունը հետեւյալ կերպ է լինում. վերոնշյալ երկրների ապրանքները ԵԱՏՄ տարածք ներմուծելիս վճարվում է սահմանված մաքսատուրքի 75%-ը, ինչն ըստ էության, ներմուծման արտոնություն է: Սրա վերացման պարագայում մաքսատուրքի 25%-ի չափով կթանկանան այդ երկրների՝ այդ թվում թուրքական ծագմամբ ապրանքների գները ԵԱՏՄ երկրների շուկաներում։
ԵՏՀ երեկ կայացրած որոշման վերաբերյալ «Հայկական ժամանակը» զրուցել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանի հետ:
- Պարո՛ն Մանուկյան, 75 երկրներ՝ այդ թվում Թուրքիան, 6 ամսից այլեւս չեն օգտվի ԵԱՏՄ սակագնային արտոնություններից: Ինչպե՞ս եք վերաբերում ԵՏՀ այս որոշմանը:
- Ճիշտն ասած, մի քիչ անակնկալ էր: Գիտեք, որ ԵԱՏՄ-ում միասնական որոշումները կոնսենսուսով են ընդունվում: Ճիշտ է հայկական կողմը դիմել էր, բայց անձամբ ես կարծում էի՝ հնարավոր է, որ գոնե 1 երկիր դեմ լիներ սրան, ենթադրում էի՝ դա կարող էր լինել Ղազախստանը: Տրամադրվող արտոնությունը այդ 75 երկրների (ներառյալ Թուրքիայի) ապրանքներն ավելի մրցունակ էր դարձնում ԵԱՏՄ շրջանակներում: Արտոնությունը որոշվեց հանել, ու այս առումով հաճելի անակնկալ էր, որ ՀՀ նախաձեռնությունը միասնական ձեւով հավանության արժանացավ բոլոր երկրների կողմից: Նախաձեռնման գործընթացի պատճառներն ու հետեւանքները ոչ միայն քաղաքական էին, այլեւ տնտեսական: Պատճառն այն էր, որ այս զարգացող երկրները, որոնց արտոնություն էր տրված, օրինակ՝ Թուրքիան, շատ ավելի բարենպաստ պայմաններ ուներ, քան այն ԵԱՏՄ անդամ երկրները, որոնք որոշակիորեն սուբսիդավորում էին նրանց տնտեսությունը: Այս առումով, կարծում եմ, բավականաչափ կարեւոր քայլ էր, ինչը նոր շուկայական հնարավորություններ է բացում, այդ թվում նաեւ ՀՀ-ի համար:
- Ի՞նչ հիմնավորում է ներկայացրել ՀՀ-ն այս որոշման համար:
- Հիմնավորումներից մեկը տնտեսականն է: Այդ արտոնությունները տրվել էր տարիներ առաջ, եւ 75 երկրներից շատերը, մասնավորապես՝ հենց Թուրքիան, Հարավային Կորեան, Չինաստանը իրենց տնտեսական պոտենցիալով շրջանցել են ԵԱՏՄ անդամ երկրներին: Եթե ԵԱՏՄ տնտեսական տարածքը արտոնություն է տալիս իրենից ավելի բարձր զարգացման տեմպ ունեցող երկրին, դա տնտեսագիտորեն այդքան էլ ճիշտ հիմնավորում չէ: Ողջունելի է այս քայլը, եթե սա չիրականացվեր, կլիներ այնպես, որ դու հավելյալ մրցակցային առավելություններ ես տալիս մի երկրի, որը քեզնից ավելի բարձր տնտեսական զարգացվածություն ունի: Սա չի բխում ԵԱՏՄ տնտեսական հարթակում ընդգրկված երկրների տնտեսական շահերից:
- Ինչպե՞ս կազդի որոշումն այդ 75 երկրների վրա եւ ի՞նչ կերպ կանդրադառնա նաեւ ԵԱՏՄ երկրների վրա:
- Տարբեր երկրներ տարբեր մակարդակի առեւտրային ծավալների համագործակցություն են ունեցել ԵԱՏՄ երկրների հետ: Մասնավորապես՝ Թուրքիան հասկանալի պատճառներով՝ հատկապես գյուղատնտեսական ոլորտում ավելի խորը ինտեգրացիա ունի: ԵԱՏՄ-ի այս որոշումն առավել զգայուն կլինի Թուրքիայի համար, քան օրինակ՝ Հարավային Կորեայի:
Այստեղ չափազանց կարեւոր է ԵԱՏՄ շուկայի ընդհանուր հնարավորությունները: Չմոռանանք, որ ԵԱՏՄ-ն տնտեսական հարթակ է ու այս առումով մրցակցային հավելյալ հնարավորությունների տրամադրման բացառումը ենթադրում է նաեւ, որ որոշակի սեգմենտներում միության անդամ երկրները կարող են մրցակցել: Օրինակ՝ պայմանական ասած, եթե նախկինում Թուրքիայից դեպի ԵԱՏՄ տարածք ներմուծվող ապրանքի մրցունակությունը գնային առումով 20 տոկոս մատչելի էր, այս 25 տոկոս մաքսատուրքի ավելացման պարագայում այդ ապրանքը մրցակցելու է այլ երկրների ապրանքների հետ: Սա նաեւ հնարավորություն է ընձեռում, որ ԵԱՏՄ տարածքում գտնվող ներդրողները այս ուղղությամբ աշխատեն: 6 ամսում կարող են գտնել այն խորշերը, որտեղ այդ հավելյալ 25 տոկոս բեռի ավելացումը հնարավորություն կտա Թուրքիային դուրս մղել կամ առնվազն բարեհաջող կերպով մրցակցել թուրքական ապրանքների հետ:
Չափազանց կարեւոր է նաեւ քաղաքական գործոնը: Կարծում եմ, որ ԵԱՏՄ-ում բավականաչափ մեծ ազդեցություն ունեցող Ռուսաստանը եւս շահագրգռված կլինի, որ տարածաշրջանում մրցակից համարվող թուրքական ապրանքը փոխարինվի պայմանական ասած բելառուսական, հայկական կամ ղրղըզական ապրանքով:
- Հայաստանն այս որոշմանը հասնելով, ըստ ձեզ, էական վնաս կհասցնի՞ Թուրքիային:
- Մաքսատուրքերի արտոնության վերացումը զգայուն հարված կարող է լինել թուրքական տնտեսության վրա: Թուրքիայի համար այս շուկաները կորցնելու վախն ավելի պետք է մեծանա, քանի որ նախկինում նա ուներ մաքսատուրքերի գծով 25 տոկոս արտոնություն, որն այլեւս չի գործելու: Սա մեծացնում է այլ երկրների հետ նրա մրցակցային առավելության վրա ճնշումը, ինչը նշանակում է, որ նրանց արտահանման ծավալները դեպի ԵԱՏՄ կարող են նվազել: Սա նաեւ խոսում է այն մասին, որ Հայաստանը միայնակ չէ:
- 25 տոկոս մաքսատուրքի ավելացումը այնչափ մե՞ծ է, որ ԵԱՏՄ երկրների ապրանքների մրցունակությունը դրա հաշվին ավելանա:
- Այս պահի դրությամբ դեռ 2020 թվականի տվյալները ամփոփված չեն, որպեսզի ըստ ապրանքային սեգմենտների գնահատենք, բայց այս առումով կցանկանամ ընդհանրական դիտարկում անել:
Եթե դիտարկում ենք Թուրքիան եւ Չինաստանը, ապա պետք է նշել, որ այս երկրների մրցակցային հիմնական առավելությունը գինն է, այնտեղ որակական նոր գաղափարներ չկան: Երբ խոսում ենք արտոնյալ մաքսատուրքերը հանելու մասին, ապա սա առաջին հերթին ազդում է գնի վրա: Ու քանի որ նրանց մրցակցային առավելությունը գինն էր, այլ ոչ թե գաղափարը, ապա ազդեցությունը շատ մեծ կլինի: Օրինակ՝ նրանք «Iphone» չեն արտադրում, որ դրա մաքսատուրքի փոփոխությունը էլի բացառիկ դարձնի այդ ապրանքը, եւ այդ սեգմենտի սպառողն էլի այդ նույն ապրանքը նախընտրի: Կա համեմատաբար ավելի ընդունելի որակ եւ էժան գնի մոտեցումը, իսկ սա այն ուղղությունն է, որը հնարավորություն է ստեղծում նաեւ հենց Հայաստանի համար: Կհիշեք գյուղատնտեսական ապրանքների առումով՝ նույն թուրքական լոլիկների նախկինում եղած պատմությունը, երբ որոշակի խնդիր էին ստեղծել՝ ցածր գնի պատճառով: Այս առումով սա լուրջ հարված է թուրքական տնտեսությանը: Ճիշտ է թուրքական տնտեսությունը դիվերսիֆիկացված է, բայց չմոռանանք, որ այդ դիվերսիֆիկացման ուղղություններից մեկը գյուղատնտեսությունն էր, մյուսը՝ զբոսաշրջությունը: Կորոնավիրուսի պատճառով զբոսաշրջության ոլորտը դեռ 2021-ին չի վերականգնվի ու այս զարգացումներն էլ թուրքական տնտեսության վրա բավականաչափ զգալի են ազդում:
- Փորձագետները կարծում էին, որ ԵԱՏՄ անդամ ոչ բոլոր երկրները այս որոշմանը կողմ կլինեն, սակայն, ինչպես տեսնում ենք, այն ընդունվեց. կարելի՞ է համարել, որ սա քաղաքական որոշում էր:
- Կարծում եմ, որ հակառակ տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք: Ես էլ էի կարծում, որ կարող է կոնսենսուս չլինել, բայց չեմ կիսում այն դիտարկումը, թե սա միայն քաղաքական էր: Հակառակ տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք: Եթե ԵԱՏՄ տնտեսական տարածքում դու խթանում ես մի երկրի տնտեսություն, որը քեզնից ավելի հզոր է՝ այ սա է մի փոքր ավելի քաղաքական: Այս քայլով ԵԱՏՄ տնտեսական տարածքում վերականգնվում է տնտեսական տրամաբանությունը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT