ՀՅԴ-ն մի քանի անդամների արտաքսել է կուսակցության շարքերից

08/03/2021 schedule17:36

ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի կազմակերպության շրջանի անդամներ Ավետիք Իզմիրլեանը, Քարմեն Օհանեանը, Լեւոն Կիակոսեանը եւ Կարո Իսբէնճեանը արտաքսվել են կուսակցության շարքերից եւ այլեւս չեն ներկայացնում Հ․Յ․ Դաշնակցությունը։ Վերը նշված անձինք մեղադրվում են դաշնակցականի երդումը խախտելու համար։

Այս մասին հատնում է ՀՅԴ պաշտոնական կայքը:

Կուսակցության հայտարարությունը՝ ստորեւ․

«Մեր Հայրենիքի այս դժուարին օրերուն ներքին-կազմակերպական տագնապալի օրեր կ՚ապրի նաեւ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան մեծ ընտանիքին անդամ՝ Ամերիկայի Միացեալ Նահանգներու Արեւմտեան շրջանի կառոյցը։ Երկար տարիներ կուսակցական պատասխանատու պաշտօններ վարած խմբակ մը, հիմնականին մէջ՝ փառատենչութենէ տարուած, իրենց կարգ մը համախոհներով եւ որոշ այլ մոլորեալներով, Հ.Յ.Դ. Կազմակերպական կանոններու թիւր եւ կամայական մեկնաբանութիւններով խախտած են իրենց դաշնակցականի երդումը՝ «միշտ հաւատարիմ մնալ Հ.Յ.Դաշնակցութեան Ծրագրին, Կանոնագրին եւ որոշումներուն»։ Այս խմբակը ունեցած է խիստ հակակարգապահական ընթացք. ի շարս այլ հակականոնագրային քայլերու՝ «գումարած» է ապօրինի «ժողով» և «ընտրած»՝ ապօրինի «մարմին» որ ապօրինի կերպով հանդէս կու գայ «Հ.Յ.Դ. Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական Կոմիտէ» անունով, կուսակցութեան պաշտօնաթերթ «Ասպարէզ»-ը իր վերահսկողութեան տակ կը պահէ ու զաւթած է կուսակցապատկան անշարժ և շարժական գոյքեր և դրամատնային հաշիւները։

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրոն ձեռնարկած է քայլերու՝ շրջանին մէջ հաստատելու կազմակերպական կարգն ու անդորրը։ Հ.Յ.Դ. Կազմակերպական Կանոններուն համաձայն, կատարուած են կարգապահական տնօրինումներ, որոնց արտաքսումներու բաժինը կը հրատարակուի Հ.Յ.Դ. պաշտօնաթերթ «Դրօշակ»-ին մէջ:

Կը գործէ օրինական Կեդրոնական Կոմիտէ, որ Արեւմտեան Ամերիկայի մէջ Հ.Յ. Դաշնակցութեան անունով հանդէս գալու շրջանային միակ օրինական եւ իրաւասու մարմինն է։ Կեդրոնական Կոմիտէի ներկայացուցիչն է ընկ. Ռոստոմ Այնթապլեանը (Հեռ. +1650 303 9280)։

Հ.Յ.Դ. 130-ամեայ պատմութեան ընթացքին նման երեւոյթներ աննախընթաց չեն։ Վստահ ենք, ինչպէս անցեալին՝ ներկայիս եւս կուսակցութիւնը կը յաղթահարէ այս տագնապն ալ եւ անոր Արեւմտեան Ամերիկայի շրջանը շուտով կը վերագտնէ իր աշխոյժ դերը Դաշնակցութեան հայրենանուէր գործունէութեան եւ հայութեան ծառայութեան առաքելութեան ոլորտներէն ներս:

Հ.Յ.Դ. ԲԻՒՐՕ
8 Մարտ, 2021թ.

Արտաքսում ՀՅԴ շարքերից

Հ.Յ.Դ. Բիւրօն Արեւմտեան Ամերիկայի տագնապի ստեղծման մէջ ծանր հակակարգապահական յանցանքների համար կուսակցութեան շարքերից արտաքսել է Հ.Յ.Դ. Արևմտեան Ամերիկայի կազմակերպական շրջանի անդամներ՝ Աւետիք Իզմիրլեանին, Քարմէն Օհանեանին, Լևոն Կիրակոսեանին և Կարօ Իսբէնճեանին։ Նրանք մաս չեն կազմում Հ.Յ.Դաշնակցութեան և չեն ներկայացնում Հ.Յ.Դաշնակցութեան որևէ մարմին»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6539 դիտում

Հովիկ Աղազարյանը տարբեր դրվագներով հրապարակման չենթակա տեղեկատվության արտահոսքեր է կազմակերպել․ Կոնջորյան

Հարավային Կորեայի խորհրդարանը հայտարարել է նախագահի իմփիչմենթի քվեարկության օրը

Մասիսում հրկիզել են քրեական հետախուզության նախկին օպերլիազորի ավտոմեքենան

Բյուջեին դեմ քվեարկելով՝ «Հայաստան» դաշինքը դեմ քվեարկեց թոշակ ստանալու և զենք գնելու նախագծին. Ալեքսանյան

Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել

Հիմնանորոգվում է Երևան-Էջմիածին հատվածի թունելային տեղամասը (լուսանկարներ)

Ազգային ժողովն ընդունեց 2025 թվականի պետբյուջեի նախագիծը

1 օրվա ընթացքում տրանսպորտային պատահարների հետևանքով տուժել է 8 քաղաքացի

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին անհրաժեշտ են «Դ» կարգի վարորդական իրավունք ունեցող վարորդներ. մանրամասներ

Արդեն քառորդ դար Գյումրիում ճաշակ ու որակ թելադրողը. «Անի» պարային համույթը 25 տարեկան է` «Անավարտ պար»

Ամերիկացի հեռուստալրագրող Թաքեր Կարլսոնը ժամանել է Մոսկվա և հարցազրույց ունեցել Լավրովի հետ. տեսանյութ

«Դուրս եմ գալիս խմբակցությունից». Հովիկ Աղազարյանը լքեց ՔՊ-ն

19-ամյա աղջիկը հայտնել է՝ Երևանի հյուրանոցներից մեկում իրեն բռնաբարել են ու ծեծել. մեկը ֆուտբոլիստի որդի է

Հարավային Կորեայի նախագահը փորձել է ռազմական դրություն մտցնել, նրան չի հաջողվել. երկրում իրավիճակը լարված է

Վրաստանում ավարտվել է ցույցերի 5-րդ գիշերը. հատուկ ջոկատայինները կրկին միջամտել են, կիրառել ծանր տեխնիկա

Խոշոր հրդեհ Մասիս քաղաքում. այրվել են վագոն-տնակն ու կից կառույցը

Թուրքիան Ադրբեջանում նոր դեսպան է նշանակել

Երևանի հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը վերականգնվել է

Փակ հատվածներ, մերկասառույց. ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Վարչապետը հայտնել է՝ ովքեր կմասնակցեն Գյումրիի քաղաքապետի նախնական ընտրություններին

Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից

Արայիկ Հարությունյանը մեկնում է Բահրեյն

Առավոտյան ավտոբուս կլինի՞. Ավինյանն ասաց՝ եթե պետք եղավ, անձնապես կգնան, մեքենաներով կտեղափոխեն մարդկանց

Նոր պաշտոնանկություն. վարչապետը որոշում է ստորագրել

32 աշխատակից է ազատվել, էն հրահրող ընդդիմադիրները հասկանո՞ւմ են, որ մարդիկ խնդրի առաջ կանգնեցին. Ավինյան

Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է Հայաստանում Սիրիայի դեսպանի հետ, հայտնել Ռուսաստանի դիրքորոշումը

Մասիսում վագոն-տնակ է այրվել

Վթար է տեղի ունեցել «Զովունի» ենթակայանում. Երևանի որոշ վարչական շրջաններ հոսանքազրկված են

ԱՍՀ նախարարն ու Շիրակի մարզպետն այցելել են երեխաների և ավագ սերնդի անձանց շուրջօրյա խնամքի հաստատություններ

Վրաստանում ուկրաինական սցենար չի լինի, մենք պատվով կմտնենք Եվրոպա. Թբիլիսիի քաղաքապետ

Հովիկ Աղազարյանին կհեռացնեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շարքերից

Անասելի մեծ էներգիա ու ջերմություն են փոխանցում յուրաքանչյուր մարդու. կայացել է «Ճախրուկ»-ի առաջին մենահամերգը

Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել. քննարկվել է Սիրիայում տիրող իրավիճակը

«Աշխատավարձը քիչ է, զուգարան չկա». ովքեր են փորձում Երևանը թողնել առանց տրանսպորտի. տեսանյութ

Հայաստանը միացել է «Ազատություն առցանց կոալիցիային»

Պաշտոնական խնդրանքի դեպքում Թեհրանը պատրաստ է ուժեր ուղարկել Սիրիա. Աբբաս Արաղչի

Երեխաներին սեռական շահագործումից և սեռական բռնությունից պաշտպանելուն ուղղված լրացուցիչ երաշխիքներ կստեղծվեն

Վրաստանի ՍԴ-ն մերժել է նախագահ Զուրաբիշվիլիի՝ ընտրությունները հակասահմանադրական ճանաչելու վերաբերյալ հայցը

Մի՛ հորինեք, դուք սխալ տեղեկատվություն ունեք. «Վրացական երազանք»-ը հերքել է Ղարիբաշվիլիի հեռանալու լուրերը

Հարավային Կորեայում ռազմական դրություն է հայտարարվել