Բարձր աշխատավարձ կստանամ, կուտեմ, կմսխեմ, կգնամ սաունաներում ինձ համար կտժժամ

Դերասան Սերգեյ Դանիելյանը, նույն ինքը՝ Դիվադադարի Յոժը, իսկապես, կուսակցություն է ստեղծում: Անունն էլ դնելու է Քաղաքացիական ակտիվ քայլ, հապավումով՝ ՔԱՔ:

Մեզ հետ զրույցում նա հավատացնում է, որ իր մտադրությունները լուրջ են, դա իր եւ ակտիվիստ Արման Սուլեյմանյանի նախաձեռնությունն է: Իսկ վերջինս, Ս. Դանիելյանի խոսքերով՝ «ՔԱՔ-ի մոզգն է»: Հիմա երկուսով ու համախոհներով կուսակցության ծրագիրն ու կանոնադրությունն են գրում եւ անդամներ հավաքագրում՝ մի խոսքով ակտիվ կուսակցաշինությամբ են զբաղված: Մեզ հետ զրույցի ժամանակ Ս. Դանիելյանն ասաց, թե շտապում է մասնակցելու ՔԱՔ-ի նախաձեռնող խմբի հերթական նիստին: Իսկ կուսակցությունը դեռ պաշտոնապես չի գրանցվել, բայց առաջիկայում կգրանցեն, համագումար կանցկացնեն ու կպատրաստվեն մասնակցելու 2017թ. խորհրդարանական ընտրություններին: Ս. Դանիելյանը վստահեցնում է, որ ժողովուրդն իրենց կողքին է, ու իրենց այնքան ձայն կտան, որ բավարար կլինի Ազգային ժողով մտնելու համար:

Սերգեյ Դանիելյանը հայտնի է իր հումորային ներկայացումներով, իրականության կամ քաղաքական դրվագների, քաղաքական գործիչների ու նրանց զանազան դրսեւորումների վերաբերյալ հումորային պատումներ բեմականացնելով: Եվ հիմա, երբ նա կուսակցություն բացելու մասին հայտարարություն է անում, որեւէ այլ բան չես կարող մտածել, քան, որ դա նրա հերթական զվարճալի ծրագիրն է, հատկապես որ իր կուսակցության համար նման անվանում է ընտրել: Ու թեեւ նա բավականին լուրջ տոնով է պատմում իր նախաձեռնության մասին, բայց նրա ձեւակերպումների մեջ սարկազմ կա: Իսկ եթե իսկապես նա կուսակցություն գրանցի ու իր այդ ծրագրին մի փոքր պաշտոնական կամ քաղաքական տեսք տա, դա արդեն կնշանակի, որ նա պարզապես ծաղրում է գործող կուսակցություններին ու գործիչներին իրենց անլուրջ կամ ոչ սկզբունքային գործունեության համար, ինչը նրանց համար կարող է մտահոգվելու առիթ լինել:

Փորձեցինք նաեւ գոնե խորհրդարանական կուսակցություններից մեկնաբանություններ ստանալ, թե ինչպես են վերաբերվում դերասանի այս՝ եթե չասենք քաղաքական քայլին, ապա՝ ակցիային, որն, անշուշտ, ուղղված է իրենց դեմ: Կամ արդյոք քաղաքական դաշտը, քաղաքական ուժերն այնքան չե՞ն անլրջացել, որ դերասանը որոշել է ծաղրել նրանց ու նման նախաձեռնություն է անում: Մեկնաբանություններ ստանալուն ուղղված մեր բոլոր ջանքերն ԱԺ-ում իզուր անցան, որեւէ պատգամավոր՝ թե իշխանական, թե ոչիշխանական, չցանկացավ այդ թեմային թեկուզ եւ հումորով անդրադառնալ: Եվ մեզ մնում է ընդամենը ներկայացնել Ս. Դանիելյանի հետ մեր հարցուպատասխանը: Իսկ թե որքան է այն լուրջ,  դատեք ինքներդ:

- Սերգեյ, կուսակցություն ստեղծելը ձեր հերթական հումորային նախաձեռնությո՞ւնն է:

- Ոչ, ես այդ մտադրությանը միշտ էլ լուրջ եմ վերաբերվել եւ երբեք չեմ կատակել: Այն մարդիկ, ովքեր իմ կողքին են, հավատում են ինձ: Արման Սուլեյմանյանի անունը կարող եմ տալ, ուրիշ մարդիկ էլ կան, արվեստագետներ, բայց նրանց անունը դեռ չեմ ցանկանում տալ:

- Դո՞ւք եք լինելու կուսակցության նախագահը:

- ՔԱՔ-ի նախագահը միայն ես կարող եմ լինել, քանի որ ես եմ հորինել այդ կուսակցությունը, իհարկե, Արմանի հետ միասին:

- Իսկ ինչո՞ւ եք այնպիսի անվանում ընտրել, որ հապավումը ՔԱՔ է ստացվել: Դա կարող է վատ ազդեցություն ունենալ ձեր վարկանիշի վրա:

- Բացարձակ, ինչ եք ասում, իմ անունը բոլոր կուսակցությունների անուններից ամենամաքուրն է: Մեծն գրող Գյոթեն մտածո՞ւմ էր իր անունը փոխել ու այն ավելի բարեհնչուն դարձնել: Ես էլ չեմ մտածել՝ Քաղաքացիական ակտիվ քայլ է կոչվում: Դե հիմա ՔԱՔ է լինում հապավումը, ես ինչ անեմ: Ես եմ դա ընտրել, քանի որ այդպիսով այն կտարբերվի մյուս կուսակցությունների անուններից որպես ամենամաքուրը, ամենազուլալը եւ ամենագեղեցիկը: Մնացած հապավումները բացարձակ բարեհունչ չեն իմ ականջին: Կարծում եմ, ճիշտ եմ որոշել:

- Իսկ ինչո՞ւ հանկարծ որոշեցիք կուսակցություն ստեղծել:

- Ուզում եմ օգնել իշխող կուսակցություններին, որոնցից այս երկրում ինչ-որ բան է կախված: Լինեմ նրանց կողքին, աշխատեմ նրանց հետ, օգնեմ նրանց: Ես նրանց հետ դերասանական վարպետություն կանցնեմ, թե ինչպես կարելի է մի բան ասել, հետո մեկ այլ բան անել, բայց ձեզ հավատան: Հռետորական արվեստ կդասավանդեմ, թե ինչպես կարելի է 30-40 տոկոս ծայրահեղ աղքատություն ունենալ, բայց ապուշի տեղ դնել մարդուն, թե, վախ, ինչ լավ է: Դրա համար շատ մեծ դերասանական արվեստ է պետք, ինչը մեր քաղաքական գործիչները չունեն:

- Բա որ հանկարծ ձեր ՔԱՔ-ը հաղթի խորհրդարանական ընտրություններին, ի՞նչ եք անելու: Պետք է վարչապե՞տ դառնաք:

- Չէ, ինչու պետք է վարչապետ դառնամ: Մինչեւ վարչապետ դառնալը որպես ՔԱՔ-ի առաջնորդ դեռ շատ պետք է աճեմ: Դեռ ուզում եմ խորհրդարան մտնել:

- Նիստերի ժամանա՞կ եք դերասանական վարպետություն դասավանդելու:

- Ոչ, ես ուղղակի աշխատավարձ կստանամ, եւ անպայման չէ, որ գնամ նիստերին մասնակցեմ: Այ քեզ բան: Քի՞չ պատգամավորներ կան, որ այդպես են անում: Շատ վաղուց բարձր աշխատավարձ չեմ ստացել, համ էլ այսքան տարի միայն հարկեր ու տուգանքներ եմ վճարել, իսկ հիմա բարձր աշխատավարձ կստանամ, կուտեմ, կմսխեմ, կգնամ սաունաներում ինձ համար կտժժամ, լավ մեքենա կքշեմ, պետական լծակները կօգտագործեմ իմ բիզնեսի համար: Կայֆ ա, էլի: Ես հո չեմ ասում, թե պիտի աշխատեմ:

- Այսինքն, դուք իշխանության հետ կոալիցիա կկազմեք:

- Եթե դա այդպես է կոչվում՝ այո: Ժողովուրդը միշտ ինձ հետ է եղել: Ես կարող եմ կամուրջ հանդիսանալ Հանրապետականների եւ ժողովրդի միջեւ կամ «Բարգավաճ Հայաստանի» եւ ժողովրդի միջեւ: Կարծում եմ՝ ՔԱՔ-ը շատ հուսալի կամուրջ կձգի:

- Իսկ այդ կուսակցությունների հետ քաղաքական կոնսուլտացիաներ ունեցե՞լ եք, նրանք համաձա՞յն են ՔԱՔ-ի հետ համագործակցել:

- Ինձ թվում է, կհամաձայնեն, ո՞վ կհրաժարվի օգնությունից:

- Կարծում եք՝ նրանք դերասանական վարպետության կամ հռետորության պակա՞ս ունեն:

- Այո, իհարկե, ժողովուրդը նրանց երբեմն չի հավատում, բայց եթե ես նրանց վարպետության դասեր տամ, այդ խնդիրը չեն ունենա: Ես ներողություն եմ խնդրում, հիմա նիստի եմ, ՔԱՔ-երով հավաքվել ենք:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
114664 դիտում

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր

Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին

Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ

Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ

Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը

Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները

Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը

Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր

Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ

ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար

Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան

Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ

«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի

ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին

Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը

Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ

Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ

Գագիկ Ծառուկյանին կրկին բերեցին ՔԿ՝ հարցաքննության

ԿԸՀ նախագահը հայտնել է, թե երբ է կայանալու նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը

Կիևյան կամրջի աշխատանքներն իրականացվում են ամբողջ ծավալով. դրանք կավարտվեն նախատեսված ժամկետից մի քանի օր շուտ

Միխայիլ Դրապատին կդառնա Ուկրաինայի զինված ուժերի նոր գլխավոր հրամանատարը․ Զելենսկի

«Hongqi»-ն Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է ջրագիծ անցկացնելու համար փորված փոսում

20 տարի Շենավանը մանկապարտեզ չուներ. Խուդաթյանը ներկա է եղել նոր մանկապարտեզի բացման արարողությանը

Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը

Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են հոսանքազրկումներ

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին և Լարսում