Երևան
12 °C
Արդեն մի քանի օր է՝ համացանցում գրեթե բոլոր քննարկումները դերասան Սերգեյ Դանիելյանի «Քաղաքացիական ակտիվ քայլ»-ի (ՔԱՔ) շուրջ են. մի մասը այս թեմայով կատակներ է անում, մյուս մասը՝ քննադատում կատակ անողներին, երրորդները լրիվ լուրջ են ընդունել տեղի ունեցողը եւ որոշել անդամագրվել ՔԱՔ-ին: Կան նաեւ այնպիսիք, որոնց կարծիքով այդպիսի ոչ պարկեշտ անվանումով կուսակցության ստեղծման մասին հայտարարությունը Սերգեյ Դանիելյանի «դիվադադարային» հերթական հումորներից է: Նրանց թվին է պատկանում նաեւ քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը.
- Պարոն Սաֆարյան, մինչ քաղաքական ուժերը լուրջ քննարկումների մեջ են (դաշինքո՞վ մասնակցել ընտրություններին, թե՞ միայնակ, ում առաջարկն ընդունել, ումը՝ մերժել...), դերասան Սերգեյ Դանիելյանն է հայտարարում ընտրապայքարի մեջ մտնելու մասին: Ըստ ձեզ, Դանիելյանն իրո՞ք լուրջ է տրամադրված, թե՞ հումոր է անում:
- Ընդհանրապես, Սերգեյ Դանիելյանը հանրությանը հայտնի է քաղաքական անցուդարձի վերաբերյալ վերին աստիճանի սուր զգացողություններ պարունակող մեկնաբանություններով: Թերեւս նրա «Դիվադադար» շարքը դրա վառ ապացույցն է: Միշտ էլ նա որպես դերասան՝ իր ընտրած ժանրի մեջ հեգնել, ծաղրել եւ քննադատել է մեր քաղաքական կյանքը, եւ ես կարծում եմ, որ այժմ էլ նա նույն բանն է անում: Սերգեյը երբեք չի առանձնացել իր քաղաքական ամբիցիաներով, քաղաքական հավակնություններով, առավելեւս չեմ կարծում, որ եթե ցանկանար քաղաքականություն մտնել՝ դա կաներ նման ձեւով: Կարծում եմ ուղղակի հասարակությանը ցնցող մի մեսիջով է հանդես գալիս, ծաղրում է քաղաքական կյանքը, ծաղրում է ավանդական, հին, նոր քաղաքական ուժերին: Ես կարծում եմ, որ դա ուղղակի դերասանի արձագանքն է իրականությանը:
- Իսկ հումորայի՞ն, թե՞ լուրջ:
- Ես կարծում եմ՝ հումոր է: Ինչ-որ տեղ նույնիսկ կամպանիա է՝ այս քաղաքական կյանքի, դեմագոգիայի, պոպուլիզմի եւ ամեն ինչի դեմ: Կարելի է ասել նաեւ ընդվզում է: Այս ամենին ընթացք տալով էլ ոմանք փորձում են հասկանալ, թե հասարակության մեջ ինչ շերտեր են միանում այդ ընդվզմանը: Բայց դա բողոք է, բողոք քաղաքական իրավիճակի վերաբերյալ:
- Այսինքն՝ չի՞ գրանցվի, չի՞ մասնակցի ընտրապայքարին:
- Միգուցե նաեւ գրանցվի, բայց ես դրա տակ չեմ տեսնում քաղաքական պայքարին մասնակցության ցանկություն: Ավելի շատ տեսնում եմ քաղաքական իրականությանը ձեռնոց նետելու ցանկություն:
- Հաջողվա՞ծ ձեւ է, ըստ ձեզ, հաջողվե՞լ է Դանիելյանի նախաձեռնությունը:
- Եթե նույն սոցիալական ցանցերում տեսնում ես, թե ինչքան սոցիալապես ակտիվ մարդիկ են միանում այդ ընդվզմանը, հասկանում ես, որ այնուամենայնիվ, հասարակության մեջ ավելի մեծ տոկոս է կազմում այն հատվածը, որ իսկապես հոգնել է այս քաղաքականությունից, որ իրականացվում է: Մարդիկ օտարվել են քաղաքական ուժերից, ինչի պատճառով էլ այսպիսի վուլգար միջոցներով բողոքը նաեւ դառնում է իրենցը:
- Նույն համացանցում քննադատություններ են հնչում կուսակցության հետ կապված քննարկումներ ծավալողներին: Նշում են՝ ե՞րբ այսքան իջավ մեր հասարակության մակարդակը: Արդյո՞ք համաձայն եք այս դիտարկման հետ:
- Սերգեյ Դանիելյանը չէ, որ պետք է մեր աչքերը բացեր, որ հասկանայինք՝ հասարակության մակարդակն իջել է: Մենք ավանդաբար չտեսնելու ենք տալիս օտարվածությունը քաղաքական կյանքից, հասարակության նողկանքը անսկզբունքային քաղաքականությունից, էն քաղաքական գործիչներից, որոնք ցանկացած պահի կարող են արդարացնել իրենց ցանկացած որոշումը: Հետեւաբար, երբ որ երկրում քաղաքական կյանքի վերաբերյալ պատկերացումները միջնադարյան վիճակում են, զարմանալի չէ որ, այդ նախաձեռնությունը քննարկող մարդիկ էլ կան կամ քննարկողներին քննադատողներ կան: Սա ցույց է տալիս, թե որքան դատարկ է քաղաքական կյանքը:
- Հասարակության արձագանքն ամեն դեպքում ադեկվա՞տ եք համարում:
- Ես երբեք ադեկվատ չեմ համարի դա: Այնպես չի, որ հիացած եմ, որ էդ ընդվզումը կիսողներ կան, բայց ես հասկանում եմ, թե ինչու կան էդ մարդիկ: Քաղաքական ուժերը տոտալ զրկված են հանրային աջակցությունից: Այս հապավումն, ըստ հասարակության զգալի թվով անդամների՝ նկարագրում է ռեալ քաղաքական կյանքը, երկրի վիճակը, մարդկանց վիճակը, դրանով իսկ կպնում մարդկանց սրտերին: Որովհետեւ այն, ինչ ներկայացվում է՝ քաղաքականություն չէ: Եթե քաղաքականությունը լցրած լիներ այդ դատարկությունը՝ մենք սա կանվանեինք վերին աստիճանի մարգինալ դրսեւորում: Բայց փաստը ցույց է տալիս, որ մարդկանց մեծ մասը, եթե անգամ ակտիվորեն չի մասնակցում այս նախաձեռնությանը, այնուամենայնիվ, կիսում է ստեղծված իրավիճակին հապավման տեսքով տրված գնահատականը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր
Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար
Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան
Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ
«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի
ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը
Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ
Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ
Գագիկ Ծառուկյանին կրկին բերեցին ՔԿ՝ հարցաքննության
ԿԸՀ նախագահը հայտնել է, թե երբ է կայանալու նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը
Կիևյան կամրջի աշխատանքներն իրականացվում են ամբողջ ծավալով. դրանք կավարտվեն նախատեսված ժամկետից մի քանի օր շուտ
Միխայիլ Դրապատին կդառնա Ուկրաինայի զինված ուժերի նոր գլխավոր հրամանատարը․ Զելենսկի
«Hongqi»-ն Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է ջրագիծ անցկացնելու համար փորված փոսում
20 տարի Շենավանը մանկապարտեզ չուներ. Խուդաթյանը ներկա է եղել նոր մանկապարտեզի բացման արարողությանը
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են հոսանքազրկումներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT