ԱԱԾ-ն հայտնել է, թե «Boeing 737-300» օդանավի անհետացման հետ կապված ո՞ր հոդվածներով է քրեական գործ հարուցվել

ԱԱԾ-ից մանրամասնում են, թե «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությանը պատկանող «Boeing 737-300» տիպի օդանավի անհետացման փաստի առիթով հարուցված քրեական գործը որ հոդվածներով է:

ԱԱԾ լրատվական բաժնից «Հայկական ժամանակի» հարցմանն ի պատասխան՝ փոխանցեցին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով («Օդանավ, նավ կամ երկաթուղային շարժակազմ փախցնելը կամ զավթելը») եւ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով («Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը»):

ԱԱԾ-ից նաեւ հայտնեցին, որ քրեական գործի շրջանակում ձերբակալվածներ դեռեւս չկան: Կատարվում է նախաքննություն:

Հայկական գրանցմամբ եւ համարանիշով ինքնաթիռի՝ Իրանում չարտոնված վայրէջքի մասին լուրերը տարածվել էին դեռեւս փետրվարի 23-ից:

«Boeing 737-300»-ի չարտոնված վայրէջքի ու Հայաստան վերադարձնելու մասին Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ խոսել էր նաեւ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նա հայտարարել էր, որ հենց այս պահին բանակցություններ են ընթանում, որպեսզի օդանավը մարտի 3-ին վերադառնա Երեւան:

Ավելի ուշ, երբ այդ ժամկետում ինքնաթիռը չվերադարձավ, «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունից «Հայկական ժամանակին» ասացին, որ իրենք մարտի 3-ին օդանավի հնարավոր վերադարձի մասին որեւէ հայտարարություն չեն արել:

Թե երբ օդանավը կլինի Հայաստանում, «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ընկերությունում դժվարանում են ասել: Հետաքրքրվեցինք, թե ինչու է գործընթացը ձգձգվում, գուցե բանակցությունների ընթացքում որեւէ նոր խոչընդո՞տ է առաջացել: «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ»-ից չցանկացան մեկնաբանել: «Խնդիրների մասին չենք կարող խոսել, բայց ամեն դեպքում ե՛ւ մեր աշխատակազմը, ե՛ւ այլ ՀՀ կառույցներ աշխատում են»,- եզրափակեցին ավիաընկերությունից:

Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնել էր՝ թույլատրել է, որ օդանավը Տալլինից Կիեւ ուղղությամբ մեկանգամյա թռիչք իրականացնի՝ 2021 թվականի փետրվարի 12-ից 22-ը վավերության ժամկետով: Սակայն օդանավի անձնակազմը, չպահպանելով ՔԱԿ-ի տրամադրված թույլտվության վերջնակետը, թռիչքն իրականացրել էր դեպի Վառնայի (Բուլղարիա) օդանավակայան, այնուհետև՝ ուղղություն վերցրել դեպի Շարժա (ԱՄԷ), սակայն վայրէջք է կատարել Իրանի Մեհրաբադ օդանավակայանում: Ըստ տարածած հաղորդագրության՝ օդանավն այժմ գտնվում է Իրանում եւ «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության ու ՔԱԿ-ի ներկայացուցիչները բանակցություններ են վարում օդանավը Հայաստան վերադարձնելու ուղղությամբ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4046 դիտում

«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան. տեսանյութ

ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները