Երևան
12 °C
Հայաստանում «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթինգը Հայաստանում «պերսոնա նոն գրատա» չի հայտարարվել, նա այս պահին գտնվում է Հայաստանում:
ՀԺ-ի հետ զրույցում այդ մասին տեղեկացրեց կազմակերպության հայաստանյան գրասենյակի հաղորդակցման թիմի ղեկավար Զառա Սարգսյանը:
Հիշեցնենք, որ երեկ Կառավարության որոշմամբ «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի ներկայացուցիչը հեռացվել է պաշտոնից: Մինչ այդ տելեգրամյան աղբյուրներում լուրեր էին տարածվել, որ իբր Քլարկ-Հաթինգը լրտեսություն է իրականացրել հօգուտ Մեծ Բրիտանիայի եւ Ադրբեջանի, որի համար էլ նրան «պերսոնա նոն գրատա» է հայտարարվել:
ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը, սակայն, Քլարկ-Հաթինգի հեռացման բոլորովին այլ պատճառ ներկայացրեց. «Հայկական կողմի համար խնդրահարույց է եղել Հայաստանի Հանրապետությունում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթինգի կողմից իր մանդատի իրականացման գործում թերացումները եւ ոչ համագործակցային աշխատելաոճը, ուստի կառավարության կողմից որոշում է կայացվել դադարեցնել նրա պաշտոնավարումը որպես Հայաստանի Հանրապետությունում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ: Վերոնշյալ որոշման մասին տեղեկացել են ՄԱԿ մշտական համակարգողը եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչները,- ասվում էր նրա տարածած հայտարարությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Զառա Սարգսյանի հետ մեր զրույցը.
- Տիկին Սարգսյան, Կառավարությունը որոշել է դադարեցնել ձեր կազմակերպության ներկայացուցչի պաշտոնավարումը Հայաստանում: Ըստ մամուլի հրապարակումների՝ նա լրտեսություն է իրականացրել եւ շտապ լքել է Հայաստանը: Ի՞նչ տեղեկություն կարող եք փոխանցել:
- Տիկին Քլարկ-Հաթինգի պաշտոնավարման դադարեցման հարցը քննարկվել է «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի ու Կառավարության ներկայացուցիչների միջեւ ու համատեղ համաձայնություն է ձեռք բերվել, որ նա կդադարեցնի իր գործունեությունը Հայաստանում մինչեւ ս.թ. մարտի վերջ: Ինքը հիմա Հայաստանում է, կլքի այս ամսվա ընթացքում: Եվ այնուհետեւ եկող շաբաթների ընթացքում սպասում ենք ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման:
- Կա՞ արդեն թեկնածու, ձեզ հայտնի՞ է, թե ով է փոխարինելու նրան:
- Նշանակում կա, պարզապես սպասում ենք, որ ԱԳՆ-ն հաստատի: Որեւէ անուն չենք կարող ասել, որովհետեւ մինչեւ ԱԳՆ-ի հաստատումը անիմաստ կլինի: Երբ որ հաստատվի՝ կտեղադրենք մեր էջում:
- Իսկ Քլարկ-Հաթինգը «պերսոնա նոն գրատա՞» է հայտարարվել: Լրտեսության մասին լուրերը սո՞ւտ են:
- «Պերսոնա նոն գրատա» չի հայտարարվել, իսկ նման հոդվածները չեմ կարող ոչ հերքել, ոչ էլ փաստել, որովհետեւ անհիմն ինչ-որ ապատեղեկատվություններ են տարածում: ԱԳՆ-ն եւ «ՅՈՒՆԻՍԵՖ»-ը նման բան չեն ասել:
- Տիկին Քլարկ-Հաթինգի պաշտոնավարման դադարեցման հետ կապված «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի մեկնաբանությունը ո՞րն է: Ի՞նչ է տեղի ունեցել:
- Այն, ինչ-որ ասել է Արտգործնախարարության մամուլի խոսնակը, դրան որեւէ բան ավելացնելու չունենք, հիմնվում ենք այդ հայտարարության վրա: Մենք իրեն (Քլարկ-Հաթինգին-խմբ.) միշտ ճանաչել ենք որպես պրոֆեսիոնալ անձ, ինքը մինչեւ Հայաստան գալը «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի համար աշխատել է բազմաթիվ երկրներում:
- Որեւէ քրգործ կա՞ հարուցված, տիկին Քլարկ-Հաթինգը անցնո՞ւմ է ինչ-որ գործով:
- Ոչ, ինչքանով որ ես տեղյակ եմ՝ չկա:
- Տիկին Սարգսյան, պատերազմի ընթացքում «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի դիրքորոշումը, պահվածքը կապ ունի՞այս ամենի հետ, կարո՞ղ եք հաստատել կամ հերքել:
- Ոչ կարող եմ հաստատել, ոչ հերքել, պատերազմի ընթացքում «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի դիրքորոշումը միայն Մարիան Քլարկ-Հաթինգինը չէր, «ՅՈՒՆԻՍԵՖ»-ը որպես կազմակերպություն է հանդես եկել, այսինքն Հայաստանի գրասենյակի ներքո չէր այդ մոտեցումը:
Մարիան Քլարկ-Հաթինգը ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար էր նշանակվել 2020-ի հուլիսին: Մինչ այդ 4 տարի՝ 2016-20 թթ, նա եղել է Մալայզիայում նույն կազմակերպության ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ Արցախյան 2-րդ պատերազմի օրերին ՄԱԿ-ի եւ հատկապես դրա մանկական գրասենյակի՝ «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի հայաստանյան ներկայացուցչության պահվածքը բազմիցս է քննադատվել: Թե որքանով նաեւ սա կապ ունի Քլարկ-Հաթինգի հեռացման հետ՝ դժվար է ասել: Փաստենք ընդամենը, որ այդ շրջանում նրա ղեկավարած գրասենյակը Հայաստանում մեղադրվում էր երկակի ստանդարտներ կիրառելու մեջ: Որոշ իրավապաշտպաններ ՄԱԿ-ին ու «ՅՈՒՆԻՍԵՖ»-ին քննադատում էին հատկապես Leave No One Behind (Ոչ ոք չպետք է անտեսվի) սկզբունքը չպահպանելու մեջ: Պատճառն այն էր, որ ՄԱԿ-ի Ադրբեջանի ներկայացուցիչն, օրինակ, այցելում էր հթրռիռակոծված վայրեր, տեսակցում վնասվածքներ ստացած երեխաներին, հայտարարություններ տարածում, իսկ հայաստանյան ներկայացուցչությունը նման գործունեությունից զերծ էր մնում, աչք փակում դպրոցների, հիվանդանոցների թիրախավորման վրա, երեխաների զոհվելու հանգամանքի վրա:
Ավելի ուշ, ճնշումներից, բողոքի ակցիաներից հետո ՄԱԿ-ն ու «ՅՈՒՆԻՍԵՖ»-ը հայտարարություն տարածեցին, բայց դրանով երկակի ստանդարտների կիրառումը էլ ավելի հստակ դարձավ: «Ցավով տեղեկացանք, որ Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքում 14-ամյա երեխա է ծանր վիրավորվել բերքահավաքի նպատակով դաշտ գնալու ճանապարհին։ Սրտով նրա եւ բոլոր այն երեխաների հետ ենք, ովքեր տուժել են այս հակամարտությունի»,-ասվում էր նրանց տարածած հայտարարությունում: Որեւէ խոսք չկար Արցախում քաղաքացիական զոհերի, այդ թվում երեխաների մահվան մասին:
Տեղի ունեցածի վերաբերյալ այդ օրերին իր վրդովմունքը հայտնեց նաեւ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: Հրապարակելով Հայաստանում եւ Արցախում ծանր վիրավորված երեխաների լուսանկարները՝ Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրեց. «Կա՞ արդոք տարբերություն այս երեխաների միջեւ։ Արդյոք նրանցից մեկն ավելի շա՞տ է տառապել, քան մյուսը։ Արդյոք նրանցից մեկն ավելի շա՞տ էր արժանի սրան, քան մյուսը։ Արդյոք նրանցից մեկի վիճակն ավելի շա՞տ է արժանի ուշադրության, քան մյուսինը։
ՄԱՐԴԸ չի կարող տարբերություն դնել այս երեխաների միջեւ։ Դա ուղղակի անհնար է։
Բայց ահա մարդիկ, որ նստած են ՄԱԿ-ի Նյու Յորքի, Ժնեւի, Երեւանի եւ Բաքվի գրասենյակներում, ՅՈՒՆԻՍԵՖ-ի օֆիսներում, կարողանում են այս երեխաներին անցկացնել «աշխարհաքաղաքական մաղի միջով» եւ նրանց մասին խոսել կամ չխոսել բացառապես աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով։ Թերեւս դա ի վերուստ տրված կարողություն է»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Համոզված եմ, որ նա պատվով կշարունակի մեր միասին սկսած գործը. Սիմոնյանը շնորհավորել է Ռուբինյանին
Ադրբեջանից Հայաստան է տեղափոխվում բենզին և դիզելային վառելիք
Բախվել են բուժառուին հիվանդանոց տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Տոյոտա»-ն
Իսրայելի ԱԳ նախարարը կառավարության քննարկմանը կներկայացնի Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձև
Ռուսաստանն ամբողջությամբ սահմանափակել է Հայաստանից ձկնային արտադրանքի ներմուծումը
Մոտենում է հերթական տեղումնաբեր ցիկլոնը. հունիսի 27-ին սպասվում են անձրևներ, ջերմաստիճանի անկում. Սուրենյան
Արմեն Մելիքբեկյանը մտադիր չէ առաջադրվել ՀՖՖ նախագահի ընտրություններում
Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում ստորագրվել է ԱԲ ոլորտում Հայաստան-ԱՄՆ համագործակցության հայտարարություն
Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ մանրամասներ
Գյումրիում ճգնաժամը շինովի է, ըստ Առաքելյանի՝ այն ստեղծում է իշխանությունը․ ինչու ՔՊ-ն չեկավ ավագանու նիստին
Սիրելի´կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Կարապետյանի ունեցվածքն ու կյանքը վտանգի տակ են. Կարապետյանն ու Քոչարյանը ՌԴ-ի գրպանում են․ Ռուբեն Գալչյան
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
Շնորհավորում եմ իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին, վստահ եմ՝ կկատարի աշխատանքը մեծ պատասխանատվությամբ․ Կոնջորյան
Մարտունիում բժշկական ամբուլատորիա կկառուցվի
Մարգարիտա Սիմոնյանը ինչո՞ւ է հայի ազգանուն կրում. ԱԺ-ում ունենալու ենք ընդդիմադիր գործակալների խմբակ
Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետները
Քաղաքական որոշումը կայացված է, շոյված եմ արդյունքից․ Ռուբինյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու մասին
ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը
Տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը․ տեսանյութ
Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվել է
Կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների նիստը
Թուրքիայի նախագահի խորհրդականն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը
Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանավորված
Երևանում և ՀՀ խոշոր բնակավայրերում ավելի քան 1500 շքամուտքի էլեկտրամատակարարման ցանց կարդիականացվի
Ընտրությունները վերահաստատել են ՀՀ հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և սահմանադրական գործընթացներին
Դատախազը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու դիմում է ներկայացրել ԿԸՀ
Բլոգեր Արամ Ավետիսյանը բռնության է ենթարկվել. հարվածողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՆԳՆ
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովին
Կանդազի խափանման միջոցը փոխվել է
Դատախազությունը կբողոքարկի Աջապահյանի խափանման միջոցի փոփոխության որոշումը
ՄԹ թագավոր Չարլզ III-ի հրավերով ՇՄ նախարարը Սենթ Ջեյմսի պալատում բարձր մակարդակի ընդունելության է մասնակցել
«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները
Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է
Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ
Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT