Երևան
12 °C
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթի երկրորդ փուլից հետո ռեկտորի թեկնածուներից Դավիթ Ղազարյանը, որ առաջին փուլում ստացել էր մեկ ձայն եւ դուրս էր մնացել ընտրապայքարից, աշխատանքից ազատման դիմում է գրել: Նա Պոլիտեխնիկական համալսարանի տեղեկատվական տեխնոլոգիաներ եւ ավտոմատացում ամբիոնի դոցենտ է:
«Սույնով դիմում եմ Ձեզ, որ իմ անհամաձայնությունն եմ հայտնում ՀԱՊՀ ռեկտորի մրցույթի անցկացման եւ երկու փուլերի ընթացակարգերի վերաբերյալ եւ այլեւս չեմ պատկերացնում իմ ապագան կեղծիքներով լի Պոլիտեխնիկում, որն իմ տունն եմ համարում: Տեղեկացնում եմ, որ այսօրվանից չեմ հաճախելու դասընթացներին, եւ կարող եք ինձ ազատել ՀԱՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաներ եւ ավտոմատացում ամբիոնի դոցենտի պաշտոնից: Հուսով եմ, որ Պոլիտեխնիկը կմաքրվի այդ կեղտից, եւ ես կվերադառնամ»,- ռեկտորի պարտականությունները կատարող Ռուբեն Ազգաշյանին ուղղված իր դիմումում նշել է Դավիթ Ղազարյանը՝ այն հրապարակելով ֆեյսբուքյան իր էջում:
Կից գրառմամբ Ղազարյանը նաեւ նշել է, որ դուրս է գալիս «հենց այդ կեղտը մաքրելու համար»։ «Պայքարը շարունակվելու է, կհանդիպենք դատարանում, պարոնայք»,- հավելել է նա:
Մեզ հետ զրույցում Դավիթ Ղազարյանը մանրամասնեց, որ դատարանում վիճարկելու է ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթի թե՛ առաջին, թե՛ երկրորդ փուլերի արդյունքները:
Հիշեցնենք, որ ռեկտորի ընտրության առաջին փուլից մի քանի օր առաջ պաշտոնի հավակնորդ Դավիթ Ղազարյանը հայտարարել էր, որ ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթի անցկացման կարգը չի պահպանվել եւ փորձ է արվել թեկնածուների համար ստեղծել ոչ հավասար պայմաններ՝ հնարավորություն չտալով հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամներին ծանոթանալ բոլոր թեկնածուների ներկայացրած՝ համալսարանի զարգացման հայեցակարգերին: Նրա կարծիքով՝ այդ քայլը թեկնածուներից մեկի օգտին հնարավոր առավելություն ստանալու համար էր արվել:
Անդրադառնալով մեր այն դիտարկմանը, թե իսկ ինքը չի՞ խախտում «Աշխատանքային օրենսգիրքը», երբ հայտարարում է հենց նույն օրվանից աշխատանքի չհաճախելու մասին, նա պատասխանեց. «Գուցե աշխատանքային օրենսգրքով կարողանան ինձ խիստ նկատողություն տալ, բայց դա իմ բողոքի ձեւն է, թող փորձեն այդ ձեւով ինձ հեռացնել, խնդիր չկա, դրանով իմ վերջնական բողոքն եմ հայտնում համալսարանի ղեկավարությանը: Ես հասկանում եմ, որ հնարավոր է իմ դեմ պտտեն, բայց ես նաեւ խոստացել էի այդ քայլին գնալ եւ գնում եմ»:
Հավելենք, որ այսօր բավականին թեժ մթնոլորտում Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր ընտրվեց պրոռեկտոր Գոռ Վարդանյանը։ Թեկնածուները ի սկզբանե վեցն էին, որոնցից երկուսը ինքնաբացարկ էին հայտնել մրցույթի առաջին օրը: Իսկ երկրորդ փուլ անցել էր միայն մեկ թեկնածու՝ գործող պրոռեկտոր Վարդանյանը, որն էլ այսօր ընտրվեց:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT