Երևան
12 °C
Այսօր պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը ԱԱԾ փոխտնօրենից հետաքրքրվեց, թե ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ կատարված մահափորձը բացահայտված համարո՞ւմ է, թե՞ ոչ:
Տիգրան Հարությունյանն ի պատասխան՝ նշեց, որ սույն գործով նախաքննություն է կատարվում. «Մի քիչ դժվար է պատասխանել այդ հարցին: Նախաքննության ավարտով է պայմանավորված պատասխանը՝ թե՛ պատվիրատուների, թե՛ կատարողների առումով, հիմա միանշանակ չեմ կարող պատասխանել»:
Պողոսյանն էլ ասաց՝ ցանկանում է իմանալ՝ երկրի երկրորդ դեմքի նկատմամբ իրականացված մահափորձից 4 ամիս անց ԱԱԾ-ն բացահայտելու ռեսուրսներ ունի՞, թե՞ ոչ: Հարությունյանն էլ պատասխանեց՝ ռեսուրսները բավարարում են:
Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի պետի տեղակալ Վազգեն Ավետիսյանն էլ հավելեց, որ մեղադրյալ ներգրավված անձինք կան, նրանք ունեն դատավարական կարգավիճակ. «Շարունակվում են քննչական, նաև դատավարական օպերատիվ-հետախուզական միջոցառումները՝ պարզելու տեղի ունեցածի բոլոր հանգամանքները»:
Դիտարկմանը, որ Արարատ Միրզոյանի նկատմամբ մահափորձ կատարածներն ազատության մեջ են, Ավետիսյանը պատասխանեց՝ դատարանի որոշմամբ է անձի կալանքի տակ պահելու հնարավորությունը սահմանվում. «Ազատության մեջ գտնվելը դեռևս չի նշանակում, որ այդ մարդիկ այլևս մեղադրյալի դատավարական կարգավիճակ չունեն»:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ մտահոգիչ համարեց այն, որ մահափորձը տեղի է ունեցել բոլորիս աչքի առաջ. «Իրենք Միրզոյանին սպանված են համարել, դրա համար բաց են թողել: Կային պատվիրատուներ, կար հրահանգ, իրենք փնտրում էին առաջնային պաշտոնյաներին, որը նման էր Հոկտեմբերի 27-ին: Այս անգամ չհաջողվեց այն պարզ պատճառով, որ վարչապետի անվտանգության աշխատակիցները ճիշտ կողմնորոշվեցին և հարվածի տակից հանեցին, հակառակ դեպքում մենք նոյեմբերի 10-ին կունենայինք քաոտիկ իրավիճակ»:
Հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ի գիշերը դաժան ծեծի էր ենթարկվել Ազգային ժողովի մոտակայքում, ինչից հետո մի քանի վիրահատություններ էր տարել։ Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մի քանի անձինք էին կալանավորվել, ովքեր դատարանի որոշմամբ ազատ են արձակվել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը
Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք
Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը
Կապանը ճանաչվել է 2026 թ.-ի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT