Երևան
12 °C
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել մի նախագիծ, որով առաջարկվում է երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց պետական աջակցություն տրամադրել երեխայի մինչեւ երեք տարին լրանալը՝ նախկին երկու տարվա փոխարեն:
Աշխատանքի եւ զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը մեզ հետ զրույցում նախ ներկայացրեց գործող ծրագրի էությունը՝ նշելով.
«Եթե ծրագիրը կարճ անվանենք, կոչվում է «Դայակ՝ պետության հաշվին»: Այս գործող ծրագրով հնարավորություն է տրվում այն աշխատողներին, որոնք գտնվում են երեխայի խնամքի արձակուրդի մեջ և ցանկանում են ընդհատել երեխայի խմանքի արձակուրդն ու վերադառնալ իրենց աշխատանքին, աջակցել երեխայի խնամքի կազմակերպման հարցերում: Ըստ ծրագրի կարգավորումների, որպեսզի ծնողը կարողանա երեխայի խնամքը կազմակերպել աշխատանքին զուգահեռ, պետությունը ծրագրի շրջանակներում տրամադրում է աջակցություն մինչև երեխայի 2 տարին լրանալը՝ յուրաքանչյուր տարի ոչ ավելի, քան 11 ամիս տևողությամբ, ամսական կտրվածքով՝ երեխայի խնամքի կազմակերպման նպատակով վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատության (մասնավոր մանկապարտեզ) կամ դայակի հետ կնքված պայմանագրով նախատեսված ամսական վարձատրության 50%-ի չափով, բայց ոչ ավելի, քան նվազագույն ամսական աշխատավարձի չափը, որը ներկայումս 68000 դրամ է»:
Նախագծով առաջարկվում է նախ՝ ծրագրի շրջանակում տրամադրվող աջակցությունը երկու տարվա փոխարեն տրամադրել երեք տարի՝ պայմանավորված հետևյալով. «Քանի որ անվճար մանկապարտեզներում ընդունելությունը հիմնականում սկսում է երեխաների երեք տարեկանից, իսկ գործող ծրագրով մինչև երեխայի երկու տարին լրանալն է հատկացվում պետական աջակցության, ուստի նոր նախագծով առաջարկվում է ևս մեկ տարի աջակցել ծնողին և այդ բացը լրացնել»,- նշում է մասնագետը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութան մշակած նախագծով ևս մեկ փոփոխություն է առաջարկվում. գործող կարգով եղած առաջնահերթությունները հանել և բոլորին տալ ծրագրից օգտվելու հնարավորություն:
«Խնդիրն այն է, որ գործող կարգավորումների համաձայն՝ սահմանված են որոշակի առաջնահերթություններ, թե ովքեր կարող են ծրագրի շահառու դառնալ: Առաջնահերթությունները գործող կարգով տրվում են այն անձանց, ում աշխատավարձը չի գերազանցում միջին ամսական աշխատավարձի չափը, ովքեր ունեն երկու և ավելի երեխա, ովքեր նպաստառու ընտանիքից են, ովքեր ունեն հաշմանդամություն ունեցող երեխա:
Օրինակ՝ եթե ծրագրի համար դիմում էին 5 հոգի, բայց նախատեսված էր աջակցություն օրինակ՝ երեքի համար, 5-ից ընտրվում են երեքին ըստ այդ առաջնահերթությունների: Նախագծով առաջարկվում է այդ առաջնահերթությունները հանել և բոլորին թույլ տալ օգտվել այս ծրագրից: Այսինքն՝ եթե դիմում են 5 հոգի, ապա ամեն դեպքում, այդ ծրագիրը պետք է իրականացվի բոլորի համար»,- պարզաբանեց մասնագետը:
Նախագծի հիմնավորման մեջ նշված է նաև, որ նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն է առաջանում և նախատեսվում է պետական բյուջեի ծախսերի ավելացում:
«Քանի որ երկու առաջարկներն էլ ուղիղ փոխկապակացված են բյուջեի ծախսերի հետ, ուստի շահագրգիռ մարմինների հետ քննարկումների ադյունքում որոշում կկայացվի՝ այս փոփոխությունները կկատարվեն, թե՞՝ ոչ» ,- ընդգծեց Ժորա Սարգսյանը:
Հիշեցնենք, որ զբաղվածության կարգավորման 2021 թ. պետական ծրագրով նախատեսվում է ծրագրում ընդգրկել 600 անձ, որի համար արդեն իսկ հատկացված է 448 800 000 դրամ։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութունն ունի նաեւ նախնական կանխատեսումներ՝ շահառուների թվի եւ նախատեսվող բյուջեի վերաբերյալ:
Ըստ այդմ՝ նախագծի ընդունման պարագայում կանխատեսվում է, որ 2021 թ. ընթացքում ծրագրում կընդգրկվի մոտ 2000 անձ, որի համար կպահանջվի 1 496 000 000 դրամ։ Արդյունքում, ՀՀ 2021 թ. պետական բյուջեից լրացուցիչ կպահանջվի մոտ 1 միլիարդ 47 միլիոն դրամ: Հաշվի առնելով, որ նախագծով առաջարկվում է շահառուին ցուցաբերել աջակցություն մինչև երեխայի երեք տարին լրանալը, 2022-2024 թթ. համար ևս յուրաքանչյուր տարվա կտրվածքով անհրաժեշտ կլինի ՀՀ պետական բյուջեով նախատեսել 1 496 000 000 դրամ։
Մարիամ Գեւորգյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը
Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT