Պետական-իրավական հարցերի հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց Սերգեյ Բագրատյանի նախագծին

17/03/2021 schedule12:33

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց «ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում» լրացում կատարելու մասին նախագիծին:

Անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը այս նախագծով առաջարկում է անվստահություն հայտնել Կառավարության այն անդամներին, ովքեր անհարգելի պատճառներով չեն ներկայանա քննիչ հանձնաժողովի նիստերին: «Կառավարության այն անդամները, որոնք պետք է հրավիրվեն և չմասնակցեն, անհարգելի կերպով բացակայեն քննիչ հանձնաժողովի կողմից ներկայացվող հարցին պատասխանելուց, քննիչ հանձնաժողովի նիստին օգնելուց և ցանկացած հարցի վերաբերյալ հիմնավոր պարզաբանումներ տալուց, քննիչ հանձնաժողովի եզրակացության ուժով կարող են անվստահության հարց բարձրացնել Ազգային ժողովի հերթական լիագումար նիստում»:

Բագրատյանն ասաց, որ նախագծի նպատակը քննիչ հանձնաժողովի լիազորությունները մեծացնելն է: Պատգամավորը մանրամասնեց, որ Ազգային ժողովը վարչապետին է առաջարկություն ներկայացնելու՝ Կառավարության այս կամ այն անդամին անվստահություն հայտնելու համար:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, սակայն, նշեց, որ այս առաջարկով խնդիրը վերջնականապես չի լուծվում: «Եթե կանոնակարգում լիներ հնարավորություն, որ քննիչ հանձնաժողովը ինքնուրույնաբար բարձրացներ Ազգային ժողովում այս կամ այն նախարարի հետագա պաշտոնավարման հարցը, եթե նման կանոնակարգում կբերեինք, դա այլ հնարավորություն կլիներ, որովհետև դա, ըստ էության, կլիներ վերջնական լուծում, բայց այն, ինչ առաջարկվում է, ըստ էության, խնդիրը չի լուծում»:

Պատգամավոր Գևորգ Պետրոսյանն էլ ասաց, որ հավանաբար Սերգեյ Բագրատյանը Կառավարության նկատմամբ խորհրդարանական վերահսկողության սահմանադրական նորմի ավելի ամբողջական իրացում ապահովելու նպատակ է ունեցել:

«Այստեղ հիմնականում հրավիրվում են բարձրաստիճան պաշտոնատար անձինք, ես չեմ հիշում իմ խորհրդարանական՝ արդեն 3.5 տարվա գործունեության ընթացքում, որ մենք քննիչ հանձնաժողովի նիստի հրավիրենք ինչ-որ գյուղապետի տեղակալի կամ գյուղապետարանի առևտրի բաժնի պետի: Այդպիսի բան չի եղել, հիմնականում այստեղ ինքնագոհ, անսանձ և ինքնասիրահարված նախարարներին մի քիչ զսպաշապիկ հագցնելու նպատակ է այս նախագիծը հետապնդում»:

Քննարկումներից հետո նախագիծը բացասական եզրակացություն ստացավ: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1433 դիտում

Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը

Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից

Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել

Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան

Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով

Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ

Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին

Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել

Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ

Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները

Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր

Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին

Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա

ՀՀ վարչապետը Գոշավանքում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպասվում է վթարային ջրանջատում

2026թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան

Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր

ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի օբյեկտներին

Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում

Ես վերահաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի կողմից ընտրված` ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացին. Մակրոն

ՀՀ ըմբշամարտի Մ-17 հավաքականը Բաքվում է՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը

26-ամյա երիտասարդը կրակոցներ է արձակել. նա ձերբակալվել է

Լրանում է ՀՀ բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը

Խուդաթյանը և Իրանի ճանապարհների նախարարը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՊՆ

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել