Այսօր-վաղը կարծում եմ՝ որոշում կհրապարակվի արտահերթ ընտրությունների հետ կապված. Ռոմանոս Պետրոսյան

«Իշխանություններն առաջիկայում պատրաստվում են գնալ արտահերթ ընտրությունների: Այսօր-վաղը կարծում եմ՝ որոշումը կհրապարակվի»,- լրագրողների հետ զրույցում այսօր նշեց շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը:

Հարցին՝ մեկ-երկու օրից պարզ կլինի վարչապետի հրաժարակա՞նը, թե՞ պարզ կլինի ընտրության գնալու-չգնալու հարցը, Ռոմանոս Պետրոսյանն ընդգծեց, որ պարզ կլինեն արտահերթ ընտրությունների ժամկետները. «Դա ենթադրում է մեխանիզմներ՝ Սահմանադրական ճանապարհով հրաժարական և այլն: Դրանից հետո հաշվարկը կարող եք անել դուք»:

Հարցին, թե ի՞նչը ստիպեց նորից վերադառնալ այդ օրակարգին, Պետրոսյանը նշեց՝ չնայած խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի մերժումների՝ արտահերթ ընտրություններով հանգուցալուծելու քաղաքական ճգնաժամը չէր հանգուցալուծվում. «Պետք է արձանագրենք, որ ընդդիմության փողոցային պայքարն էլ որևէ էական նշանակություն չունեցավ և հանրության կողմից չողջունվեց»:

Հարցին՝ պատերազմից հետո հասարակությունը պատրա՞ստ է ընտրությունների, նախարարը նշեց, որ հարցը բազմաշերտ է և մեկ նախադասությամբ դժվար է պատասխանել. «Երկրում ծառացած քաղաքական ճգնաժամի հանգուցալուծումը մենք տեսնում ենք բացառապես արտահերթ ընտրություններով: Դա կարող է լինել մոտ ապագայում, կարող է լինել միջնաժամկետ կտրվածքով: Այս պահին այդ կոնսուլտացիաներն են ընթանում»:

Հարցին՝ ինչպե՞ս են անցկացնելու քարոզարշավ լարված մթնոլորտում, քանի որ, օրինակ, Նիկոլ Փաշինյանը շրջում է ոստիկանների ուղեկցությամբ, Պետրոսյանը նշեց, որ  գնահատականներն ուռճացված են. «Մենք ունենք երկրի առաջին դեմքերի դեմ իրականացված մահափորձեր, հարուցված քրեական գործեր, մենք ունենք որոշակի շրջանակների կողմից բացահայտ կյանքի սպառնալիքներ՝ ուղղված երկրի առաջին դեմքերին: Իսկ երկրի վարչապետը միշտ ժողովրդի մեջ է, անցած շաբաթ էլ շրջել էր Արագածոտնում ժողովրդի հետ»:

Լրագրողների դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը ժամանակին ասել է՝ եթե ես Սերժ Սարգսյանի նման թաքնվեմ ոստիկանական ուժերի հետևում, ապա հրաժարական կտամ, սակայն հիմա այդպիսի իրավիճակ է, Ռոմանոս Պետրոսյանը նշեց, որ համաձայն չէ, թե Փաշինյանը թաքնվում է:

Հարցին՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների դեպքում կարծում է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կրկին կընտրվի՞, Պետրոսյանը վստահեցրեց, որ՝ այո: Ինչի հետ է կապված վստահությունը հարցին ի պատասխան՝ նախարարը նշեց, որ հանրության շրջանում իրենց ունեցած վստահությամբ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1604 դիտում

Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը

FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ

ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել

Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան

Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ

Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում

Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա

Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան

Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր

Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ

Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք

Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար

Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ

ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ

GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը

«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է, եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ղազարյան

2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվանն են․ հանդիպել են վարչապետն ու Վահագն Խաչատուրյանը

Ինչ կարդալ հաջորդիվ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

ԿԳՄՍՆ-ն և Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել

Մարիա Կարապետյանն ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 105 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ անուններ

Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրերը ադապտացիոն շրջանից հետո կտեղափոխվեն ազատավանդակներ

Գյումրիում ընթացքի մեջ է Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի շինաշխատանքը

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

Քարտեզագրել ցորենի մշակմանը հարմար չօգտագործվող գյուղատնտեսական հողերը, մշակել ներդրումային ծրագրի նախագիծ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ անձրևներ կլինեն, առանձին վայրերում՝ հորդառատ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 8-ին

ԿԸՀ-ն վերադարձրել է որոշ միջնորդություններ. Ծառուկյանն ու մի շարք անձինք այլևս պատգամավորի թեկնածուներ չեն

Ծառուկյանին առնչվող վարույթի շրջանակում ևս երկու անձ է կալանավորվել

Արմավիրի մարզի լցակայաններից մեկում կասեցվել է հեղուկ գազի և բենզինը վաճառքը

1 օրում գրանցվել է 12 ավտովթար. 16 մարդ վիրավորում է ստացել

Իրանի հետ հրադադարն ինձ համար ավարտված է. նրանք հիվանդ մարդիկ են. Թրամփ

Հանցավոր ծագում ունեցող 29.4 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

Կա ներուժ՝ Հայաստանը վերածելու էներգետիկ ոլորտում տրանզիտի յուրահատուկ օղակի. Իրանի դեսպան

Օձերի ակտիվացման շրջանում զգոնությունն ու իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն են. ՆԳՆ ՓԾ

Ինչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար. ՆԳՆ-ն իրազեկում է

Ալի Խամենեիի մարմինը տեղափոխվել է Իրաք՝ հրաժեշտի արարողության համար. տեսանյութ

Իրանի խորհրդարանի խոսնակը ԱՄՆ-ին մեղադրել է հուշագրի «լուրջ խախտումների» համար

Դատախազությունը հայց է ներկայացրել Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող ընկերության գույքը վերադարձնելու մասին

Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևան-Երասխ ճանապարհին․ կան զոհ և տուժած