Խոչընդոտ չկա, որ արտահերթ ընտրություններն իրականացվեն համամասնական համակարգով. Բադասյան

«Մենք համապատասխան դիրքորոշում կարտահայտենք, բայց կարծում եմ՝ երկար ժամանակ թե՛ քաղաքական ուժերի, թե՛ քաղհասարակության, թե՛ մեր հանրության մեծամասնության դիրքորոշումն այն է, որ ռեյտինգային համակարգը ամենահարմար համակարգը չէ ՀՀ-ի համար»,- այսօր լրագրողների հետ զրույցում նշեց արդարադատության նախարարը:

Բադասյանի խոսքով՝ ռեյտինգային համակարգը տարիներ շարունակ համարվել է քողարկված մեծամասնական համակարգ, իսկ մեր երկրի համար ավելի ճիշտ է, ավելի քաղաքական է և նպաստում է քաղաքական բանավեճի կայացմանը, եթե լինի համամասնական համակարգ: 

«Ընտրական օրենսգիրքն ԱԺ-ի կողմից արդեն դրվել է շրջանառության մեջ, ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով»,- հավելեց Ռուստամ Բադասյանը:

Նախարարի խոսքով՝ եթե քաղաքական ուժերի ու հասարակության շրջանում լինի կոնսենսուս, և փոփոխությունները տեղի ունենան արագ, ապա որևէ խոչընդոտ չկա, որ արտահերթ ընտրություններն իրականացվեն մաքուր համամասնական համակարգով:

Հարցին՝ հնարավո՞ր է՝ մինչ հունիսի 20-ն ընդունել նոր Ընտրական օրենսգիրքը, Ռուստամ Բադասյանը նշեց, որ տեխնիկապես հնարավոր է. «Արդեն գրեթե մեկ տարի է, ինչ քննարկվել են Ընտրական օրենսգրքում փոփոխությունները, այդ առումով, կարծում եմ, երկու ընթերցում անցկացնել՝ Ընտրական օրենսգրքի բավական պարզ փոփոխություններ անելու համար, բավարար է»:

Հարցին՝ ե՞րբ է հրաժարական տալու Նիկոլ Փաշինյանը, Ռուստամ Բադասյան նկատեց՝ կարող ենք հետհաշվարկ անել հունիսի 20-ից սկսած. «Ոչ շուտ, քան 35 օր, ոչ ուշ, քան 50 օր հետո են տեղի ունենում արտահերթ ընտրությունները, այդ առումով կարող եք հետհաշվարկ անել, ես, ճիշտն ասած, չեմ արել»: Ճշտող հարցին՝ չկա՞ քաղաքական որոշում, թե կոնկրետ երբ է հրաժարական տալու վարչապետը, արդարադատության նախարարը հայտնեց՝ տեղյակ չէ:

Դիտարկմանը, որ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը Նիկոլ Փաշինյանին պարտության սիմվոլ է համարում, հարցին՝ կարծո՞ւմ են՝ քաղաքացիներն ընտրելու են ներկայիս վարչապետին, Ռուստամ Բադասյանն ասաց, որ քաղաքացիներն իրենց որոշումը կկայացնեն ցանկացած պարագայում. «Եվ մեր խնդիրն է քաղաքացիներին այդ հնարավորությունը տալ»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1615 դիտում

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը