Խաղի ընթացքում խաղի կանոնները չի կարելի փոխել. Մարուքյանը առաջարկում է ձեռնպահ մնալ ԸՕ-ի փոփոխություններից

Մենք ասել ենք, որ եթե օրենսգիրքը փոխվի, ընտրությունների մասնակցության որոշումը չի փոխվելու, որովհետև ընտրություններին այլընտրանք չունենք, բայց խաղի ընթացքում խաղի կանոնները չի կարելի փոխել: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում այսօր հայտարարել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Օրենսգիրքը ամբողջությամբ հում է, և մենք առաջարկում ենք, որ այս հում օրենսգիրքը հիմա չընդունենք»:

Մարուքյանը ԸՕ-ի ընդունմանը դեմ լինելու 2 պատճառ առանձնացրեց: «Ընտրության օրը հայտարարելուց հետո չի կարելի փոխել գործող խաղի կանոնները: Այս օրը հայտարարվել է գործող խաղի կանոնների լույսի ներքո, և բոլոր գործող խաղի կանոններով պատրաստվում ենք ընտրությունների: Նոր խաղի կանոններ ընդունել նշանակում է ընտրության օրը կասկածի տակ դնել, հետևաբար այդ ճգնաժամը խորացնել երկրում»:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը նաև ասաց, որ առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է անցում կատարել ամբողջական համամասնական ընտրակարգի: «Ամբողջական համամասնական ընտրակարգ նշանակում է, որ կուսակցապետերը կամ կուսակցության խորհուրդները նշանակելու են պատգամավորներ, այսինքն՝ նրանք որոշելու են, թե ովքեր են իրենց ցուցակներում անցողիկ տեղերում»:

Նա հավելեց, որ այս ընտրակարգով քաղաքացիները առաջնորդի են ընտրելու, սակայն պատգամավորներին ժողովուրդը չի ընտրելու: «Ընտրվում են մարդիկ, ովքեր ըստ էության, եթե ժողովրդի առաջ կանգնեն, ժողովրդի դատի առաջ կանգնեն, որ ընտրվեին, այդ մարդիկ չէին ընտրվի»,- նշեց Մարուքյանը՝ հավելելով, որ պետք է ձեռնպահ մնալ գործող ընտրական օրենսգրքին ձեռք տալուց:  

Հիշեցնենք, որ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել էր, որ ռեյտինգային համակարգը տարիներ շարունակ համարվել է քողարկված մեծամասնական համակարգ: «Իսկ մեր երկրի համար ավելի ճիշտ է, ավելի քաղաքական է և նպաստում է քաղաքական բանավեճի կայացմանը, եթե լինի համամասնական համակարգ»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1821 դիտում

Իրանը և ԱՄՆ-ը գիշերվա ընթացում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը