Հունիսին մանդարինը պակասություն կանի. Սուրեն Սահակյանը՝ սպասվող ընտրություններում հետաքրքիր մարտավարական քայլերի մասին

«Քաղաքացու որոշում» կուսակցությունը երեկ հայտարարեց, որ «տրամադրված է» մասնակցել ընտրություններին «բոլոր ուժերի գերլարումով, քանի դեռ Հայաստանում կառավարման հարցը վճռվում է քաղաքացու կամքով»։

Արձանագրելով, որ ներքաղաքական ճգնաժամում ներգրավված սուբյեկտները նստել են բանակցությունների սեղանի շուրջ, եւ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ հունիսի 20-ին ընտրություններ անցկացնելու վերաբերյալ՝ կուսակցության գործադիր մարմինը նշել է՝ սա ճգնաժամը լուծելու փորձ է, որը, սակայն, չի բերելու ճգնաժամի խորքային հաղթահարման եւ հղի է նոր վտանգներով։ «Հայկական ժամանակը» զրուցել է «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանի հետ:

- Պարոն Սահակյան, ի՞նչ ակնկալիքներ ունեք ընտրություններից:

- Իմ դիրքորոշումն այն  է, որ պետք է մասնակցենք ընտրություններին ու դժվարություններից չընկրկենք, նույնիսկ էական չէ, թե որ օրենսգրքով, բայց, իհարկե, ռեյտինգային համակարգը հանելը արդարության էլեմենտներ կմտցնի: Ընտրություններին մասնակցելն ինքնանպատակ չէ, այն ենթադրում է որոշակի ծախսեր, ոչ ոք այնքան հիմար չէ, որ աննպատակ ծախսեր անի: Մարդը եթե մտնում է այդ գործընթացի մեջ, ակնկալում է, որ նվազագույնը կանցնի, առավելագույնը, որ կստանա բոլորից շատ ձայներ: Եթե մի փոքր իրատես լինենք, մենք, իհարկե, նպատակ դնելու ենք, բայց հավանականությունը քիչ է, որ կհաղթենք. ամեն բան մեր աշխատանքից է կախված:

- 2018-ի ընտրությունները ՔՈ-ի համար առաջինն էին, եւ հասարակությունն այդքան էլ ծանոթ չէր կուսակցության պատմությանը, գաղափարախոսության եւ անդամների հետ: Ավելի քան 2 տարիների ընթացքում ի՞նչ քայլեր են ձեռնարկվել՝ ՔՈ-ն ավելի հանրային, քաղաքացիների համար ճանաչելի եւ ընդունելի դարձնելու համար:

- Օրեր առաջ մենք հաշվել ենք, որ միայն ես 173 հարցազրույց եմ տվել այս ընթացքում: Ցավոք, պանդեմիան եւ պատերազմը հնարավորություն չտվեցին մեզ ընդլայնվել մարզերում: Ասել, որ մենք արել ենք ամեն բան, ինչ եղել է մեր հնարավորությունների սահմանում, որ կուսակցությունը լայն ընդգրկում ստանա, այդպես չէ: Կարելի էր ավելի լավ արդյունքի հասնել: Բայց արել ենք այն, ինչը հնարավոր է եղել:

- Մարզերում ունե՞ք գրասենյակներ՝ բնակիչների հետ կապն ավելի սերտ պահելու համար:

- Գրասենյակներ ունենալու ենք ընտրություններին, ամեն մարզում մեկ գրասենյակ կլինի, Երեւանում էլ՝ հավանաբար մի քանի: Իսկ ընդհանրապես դարը փոխվել է, եւ գրասենյակների առկայությունը այդքան էլ ակտուալ չէ: Հիմա կան էլեկտրոնային կապի միջոցներ, իսկ կուսակցությունների գրասենյակները, որոնք ես գիտեմ մարզերում, նարդու եւ բլոտի առաջնությունների գրասենյակների են վերածվում:

- 2018-ի ընտրությունների ժամանակ շատերը ձեզ հիշեցին մանդարինային արշավի միջոցով, այս տարի ինչ-որ հիշվող տակտիկական քայլ արդեն մտածե՞լ եք քարոզարշավի համար:

- Դա շտաբի աշխատանքն է, որը դեռեւս ձեւավորված չէ: Պետք է նստել, մասնագիտական քննարկում ունենալ, թե ինչ ուղղությամբ է գնալու քարոզարշավը: Բնականաբար, հունիսին մանդարինը պակասություն կանի, եւ մանդարիններ չենք բաժանի (ժպտում է -հեղ.):

- Համամասնական ընտրակարգով ընտրությունների անցկացումն ի՞նչ նոր որակներ կբերի ընտրությունների պատմության մեջ:

- Ընտրական օրենսգիրքը լավ կամ վատ ընտրությունների մի բաղադրիչն է: Օրինակ՝ մյուս բաղադրիչն այն է, թե որքանով է հանրությունը պատրաստ, ինչքանով է միջավայրը տրամադրող, հանգիստ, կայուն: Այս իրավիճակում չեմ կարծում, թե արտառոց նորություններ են լինելու: Հակառակը, կարծում եմ, այս միջավայրում ձեւավորվող ԱԺ-ն լինելու է ամենավատը մեր պատմության ընթացքում: Որովհետեւ ընտրությունը եւ հանրության տրամադրությունը առավելապես հերոս-դավաճան ընտրության մեջ են՝ ընտրում են հերոսներին, մերժում՝ դավաճաններին: Այսպիսով՝ ծրագրերը մղվում են տասներորդական պլան:

- Նոր Ընտրական օրենսգրքով ընտրությունների անցկացումը քաղաքացիներին կբերի՞ այն եզրահանգմանը, որ պետք է ընտրել քաղաքական ուժի գաղափարները, ոչ թե անձերի, թե՞ կարծում եք՝ դա ոչ մի կերպ չի ազդելու հանրության վրա:

- Դա կփոքրացնի հնարավորությունները: Քանի որ առաջին անգամն է լինելու, հնարավոր է՝ իներցիայով շարժվեն այդ անձնային ընտրության գաղափարով: Բայց ժամանակի ընթացքում գալու է դրա հակառակը՝ արժևորվելու են կուսակցությունները: Դա միայն Ընտրական օրենսգրքով չենք փոխի: Մեր հիմնական քննադատությունն այն էր, որ Ընտրական, Քրեական օրենսգրքով, ԱԺ կանոնակարգ օրենսգրքով ու փոփոխություններով պետք է հասնեին նրան, որ կուսակցությունները դառնան գաղափարական: Դրա շուրջ մենք շատ քայլեր ենք առաջարկել, ցավոք, շատ քիչն է ընդունվել:

- Ընդդիմադիրները մտավախություն ունեն, որ իշխանություններն արդար ընտրություններ չեն կազմակերպի, դուք էլ ունե՞ք այդ մտավախությունը, թե՞ հավատում եք արդար եւ ազատ ընտրություններ կազմակերպելու իշխանությունների պնդումներին:

- Եթե խոսքը կեղծիքների մասին է, որոնք տեսել ենք նախկինում, այդպիսիք, բնականաբար, չեն լինի: Եթե հումորով ասենք, այս 2,5 տարվա մեջ ոչ մի գործ չի հաջողվել, դա էլ չի հաջողվի: Իսկ եթե լուրջ, չկա այդ բազան, որի վրա նրանք կհիմնվեն ու կեղծիքներ կանեն: Իրավապահ համակարգի առաջին տեղեկությունը «մի ոտք առաջ» գնում է ընդդիմությանը, հետո նոր Նիկոլ Փաշինյանին:

- Պարոն Սահակյան, հնարավո՞ր է՝ որեւէ կուսակցության հետ միանաք եւ դաշինք կազմեք, եթե՝ այո, ո՞ր կուսակցության, եթե՝ ոչ, ինչո՞ւ եք բացառում:

- Քննարկում եղել է՝ դաշինքով հանդես գալ, թե միայնակ, բայց մենք այս պահին որոշել ենք դեռեւս միայնակ մասնակցել: Դաշինք կազմելու մեջ գաղափարականն ամենակարեւոր բաղադրիչն է, որ գաղափարները նույնական լինեն: Պատկերը, թե մենք ինչ պետություն ենք գնում ստեղծելու, պետք է նույնը լինի այդ ուժի հետ: Կան հուսալիության ու վստահության չափորոշիչներ: Դաշինքներ կազմելու խոսակցությունները Հայաստանում այնքան զզվելի են՝ այս մի ձայնը ինձ տուր, այս մի տեղն ինձ տուր, նույնիսկ մենք այդ հավակնություններն էլ չունենք տեղի: Մանավանդ պատերազմից հետո դրանց բնույթը այնքան զզվելի է, որ ես չեմ էլ ուզում մտնել դրա մեջ: Կան գաղափարներ, ովքեր այդ գաղափարները կիսում են, եկեք միանանք, ոչ թե դաշինք կազմենք ու տեղեր կիսենք: Իսկ եթե նույնական չենք, ինչու միանանք ու ժողովրդին խաբենք:

- Նշեցիք, որ դեռ վերջնական չեք որոշել՝ կմասնակցեք արտահերթ  ընտրություններին, թե ոչ: Ե՞րբ ձեր ընտրողներն արդեն հստակ կարող են իմանալ, որ ՔՈ-ն մասնակցում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

- Չեմ կարծում՝ երկար կտեւի, շատ շուտ կիմանան: Ցանկանում եմ կոչ անել քաղաքացիներին գնալ ընտրություններին, անցած անգամ մեծ թվով քաղաքացիներ գնացին եւ ընտրեցին, իրենց ձայնը պատվիրակեցին մեկ հոգու, եւ ստացանք վատ կառավարման համակարգ: Այս դեպքում էլ հնարավոր է չգնալով՝ պատվիրակել մեկ հոգու եւ ստանալ վատ կառավարման համակարգ: Իսկ գնալով եւ ձայները բաշխելով տարբեր ուժերի մեջ՝ կստանանք վերահսկելի ու ավելի լավ կառավարություն:

Անյուտա Աթանեսյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3298 դիտում

Ռազմական հեղաշրջումը լա՞վ բան է. 3 նախագահները չեն դատապարտել, ի՞նչ է սա, եթե ոչ հանցավոր համագործակցություն

Քոչարյանը Էգեյան ծովից թարմ զագառով կգա, վերնաշապիկի թևերը քշտած՝ միակ տղամարդու պես կմտնի խաղի մեջ. տեսանյութ

Ընթանում է ԱՄՆ և ՌԴ նախագահների հեռախոսազրույցը․ Պեսկով

Քննարկվել են ՀՀ-ում Արհեստական բանականության խոշոր տվյալային կենտրոն ստեղծելու հետագա քայլերը

Խաղաղության պայմանագրի կնքումը կբերի պատերազմ, չկնքումը փաստորեն մեզ փրկում է. սպուտնիկաբարո լոգիկա. Ղազարյան

Վթարի հետևանքով մահացել է «Լիվերպուլ»-ի հարձակվող Դիոգու Ժոտան. համացանցում կադրեր են հայտնվել դեպքի վայրից

Ահաբեկչության և սահմանադրական կարգի տապալմանն ուղղված ցանկացած գործողություն կարժանանա ամենախիստ պատժի

Ռուսաստանը բանակցում է թուրքական ատոմակայանի իր բաժնեմասի վաճառքի շուրջ

ՀՀ-ն ցանկանում է Ադրբեջանի հետ ինստիտուցիոնալ խաղաղության հաստատում՝ խաղաղության պայմանագրի կնքում. Միրզոյան

ՀՀ-ն բարձր է գնահատում Միացյալ Նահանգների աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ջանքերին

Անհետ կորած զինծառայողների ընտանիքները կշարունակեն սոցիալական աջակցություն ստանալ

Ովքեր են «Տաշիր գրուպ»-ի խուզարկության արդյունքում կալանավորվածները

2025-ի հունիսին Մայր Տաճարի զանգերը հնչեցվեցին հավաքվելու կոչով. ներկաների թիվը չի գերազանցել 1500-ը. վարչապետ

Քաղաքական խորհրդակցություններ են տեղի ունեցել Հայաստանի և Բելգիայի ԱԳ նախարարությունների միջև

Օդի ջերմաստիճանը կնվազի. առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կլինեն

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հուլիսի 3-ին

Պարտադիր ժամկետային զինծառայողների արձակուրդի ժամկետները երկարացվեցին. նախարարը մանրամասնել է

Միայն ԶՊՄԿ-ի գծով պատկերացրեք՝ քանի միլիարդ դոլար կարող էր ստանալ ՀՀ-ն և չի ստացել 20 տարի. Ղազարյան

Արմեն Ռուստամյանը հեռախոսազանգի ձայնը եկեղեցու ղողանջներն է դրել

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Շվեդիայի դեսպանի հետ

ՀԷՑ-ը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը. Հովհաննիսյան

«Տաշիր գրուպ»-ի գլխավոր գրասենյակում իրականացված խուզարկությունների արդյունքում կան կալանավորվածներ

Սահմանադրության նոր տեքստը ամբողջությամբ պատրաստ չէ, խորհուրդն առաջիկայում նիստ կհրավիրի. Գալյան

Երևանում տրանսպորտից օգտվելիս չվճարելու դեպքում 15 հազար դրամ տուգանք սահմանելու նախագիծն ընդունվեց

Ասում են՝ դե Սամվել Կարապետյանը մի օր դուրս կգա, կասենք՝ մենք եկել էինք, մի երկու կոպեկ փող տուր. Սիմոնյան

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀԷՑ-ը պետականացնելու վերաբերյալ նախագիծը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հովիկ Աղազարյանին կոչ արեցին վայր դնել մանդատը

Քաղաքական խարդավանքներով զբաղված ՀԷՑ-ի աշխատակիցները կազատվեն աշխատանքից, հանձնաժողով կստեղծվի․ Կոնջորյան

Կա նախաձեռնված ավելի քան տասնյակ վարույթ, առնվազն 10-ի դեպքում ՀԷՑ-ի մեղավորությունը փաստարկված է. Խուդաթյան

Պուշկինի թունելը հոսանքազրկվել է

Հովիկ Աղազարյան անունով մարդն էլ դաշնակցական թերթի արտահոսքի անցքն է եղել․ Ալեքսանյան

Տեռորիստների պլանի համաձայն՝ գրոհային քոմենթչիները անցել են գործի. Ալեքսանյան

Բնակապահովման հավաստագիր է ստացել ԼՂ-ից տեղահանված շուրջ 1600 ընտանիք, այժմ ծրագիրը փոփոխվել է. Մկրտչյան

Սեյրան Օհանյանը, Ռոբերտ Քոչարյանը կոպեկ առ կոպեկ հետ են տալու, վերադարձնեն ՀՀ ժողովրդին․ Սիմոնյան

Չբերեց բախտը Բագրատի, չկարողացավ գյուլլել ՀՀ քաղաքացիներին․ Նարեկ Գրիգորյան

Մարզադպրոցների մարզիչներին վերապատրաստման հնարավորություն կտրվի. ՀՀ կժամանեն արտերկրի մասնագետներ. նախարար

Նամակներ եմ ստացել ՀԷՑ-ի աշխատողներից, պնդում են՝ իրենց ուզում են տանել միտինգների․ Հակոբյան

Իրանից Հայաստան մի շարք մթերքների ներմուծման համար սահմանվեց սակագնային քվոտա

Աղազարյանի հույսին մնաք դուք, լա՞վ չէին Կիրկորովն ու Սոբչակը․ ՀՀ-ի դեմ սուտ մատնություն է տալիս․ Եղոյան

Գուցե հաջորդ հաջողության պատմությունը քոնն է. շտապի´ր դառնալ Amio Era ծրագրի մասնակից