Արևիկ Պետրոսյանը միջնորդեց Ռոբերտ Քոչարյանի դիմումը քննել բանավոր ընթացակարգով. ՍԴ-ն մերժեց միջնորդությունը

Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով քննում է Ռոբերտ Քոչարյանի եւ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը:

Նիստին մասնակցում են ՍԴ 8 դատավորներ, դատավոր Վահե Գրիգորյանը չի մասնակցում նիստին, քանի որ նրա վերաբերյալ ավելի վաղ կայացվել է մասնակցության անհնարինության վերաբերյալ որոշում:

ՍԴ նախագահ Արման Դիլանյանը նշեց, որ ՍԴ-ն պետք է անցնի դռնփակ քննարկման, սակայն ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը միջնորդություն ներկայացրեց գործը գրավորից բանավոր ընթացակարգով քննելու վերաբերյալ՝ ընդգծելով, որ բանավոր ընթացակարգով գործը քննելու դեպքում կբարձրանա հանրային վստահությունը. «Սույն գործը բանավոր ընթացակարգով քննելը կնպաստի գործի հանգամանքների ավելի արդյունավետ բացահայտմանը, ինչպես նաև ՍԴ-ի նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը: Առաջարկում եմ այս միջնորդությունն այս պահին դնել քննարկման և քվեարկության: Ուզում եմ ընդգծել՝ գործն ունի հասարակական մեծ հնչողություն»,- հավելեց Պետրոսյանը:

ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանն էլ հայտնեց, որ միանում է միջնորդությանը և հավելեց, որ որքան էլ նշվի, թե սա սովորական գործ է, դրա շուրջ հասարակական, քաղաքական քննարկումները ՍԴ-ին պարտավորեցնում են մնալ իր բարձր դիրքում. «Որպեսզի որևէ կասկած չթողնի հանրության մոտ, որ ՍԴ-ն այս ամբողջ ընթացքում անաչառ էր, և իր համար զուտ իրավական փաստերն են: Հակառակ պարագայում կխորանա այն դիտարկումը, որ ՍԴ-ի շուրջ վերջին 2 տարում ընթացող պրոցեսները ունեցել են բացառապես քաղաքական նպատակներ՝ սկսած սահմանադրական փոփոխությունների, Սահմանադրական դատարանի դատավորների հետապնդումներից, Սահմանադրական կազմի փոփոխությունները կրել են բացառապես մեկ նպատակ՝ պայմանավորված այս գործով: Եվ ՍԴ-ը պարտավոր է ապացուցել, որ դա այդպես չէ, և հնարավոր է դա միայն բանավոր ընթացակարգով: Ոչ մեկի մոտ չպետք է հարց մնա, թե այս գործն ինչ է ներկայացնում»,- հայտարարեց Թովմասյանը:

ՍԴ նախագահ Արման Դիլանյանն էլ առաջարկեց ընդմիջում հայտարարել և միջնորդությունը քննարկել խորհրդակցության սենյակում: Սակայն Արևիկ Պետրոսյանը և Հրայր Թովմասյանը դեմ արտահայտվեցին. «Խորհրդակցական սենյակ գնալու անհրաժեշտություն չկա: Չգիտեմ՝ ընդմիջման պատճառը որն է, չենք կարող հենց այնպես ընդմիջել, մենք ընդամենը 10 րոպե ենք սկսել, ինչի ենք ընդմիջում, անհասկանալի է ինձ համար, այս որոշումը խորհրդակցական սենյակում չի որոշվում: Եթե գործընկերները միջնորդության վերաբերյալ ունեն դիրքորոշումներ, պետք է հրապարակային արտահայտվել ու քվեարկենք, ո՞ւմից ենք ինչ թաքցնում»,- ասաց Հրայր Թովմասյանը:

Արևիկ Պետրոսյանը հիշեցրեց ՍԴ աշխատակարգը՝ ընդգծելով, որ միջնորդության վերաբերյալ որոշում պետք է կայացվի քվեարկությամբ։

ՍԴ նախագահն էլ ընդգծեց, որ ընդմիջում գնալը հետապնդում էր մեկ նպատակ՝ ունենալ կարծիքների ամփոփման ավելի հարմար ու անկաշկանդ պայմաններ: ՍԴ դատավորների միջև տեղի ունեցավ փոքր բանավեճ՝ կապված Պետրոսյանի միջնորդությունը դռնփակ, թե նիստերի դահլիճում քննարկելու և քվեարկելու հարցում: 

Այնուամենայնիվ, քննարկումների արդյունքում ՍԴ դատավորները որոշեցին Արևիկ Պետրոսյանի միջնորդության քվեարկությունը անցկացնել նիստերի դահլիճում: Քվեարկության արդյունքներով 4 դեմ, 4 կողմ ձայներով Արևիկ Պետրոսյանի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանի դիմումը քննել բանավոր ընթացակարգով, մերժվեց: ՍԴ նախագահ Արման Դիլանյանը հայտարարեց, որ դատաքննությունն ավարտված է, և դատարանը գնում է խորհրդակցական սենյակ՝ գործով որոշում կայացնելու. «Նիստը համարում եմ փակված»,-  եզրափակեց Դիլանյանը:

Հիշեցնենք, որ 2019 թվականի մայիսին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, Քոչարյանին ազատ արձակելու որոշման հետ մեկտեղ որոշել էր նաեւ կասեցնել գործի վարույթը եւ դիմել ՍԴ՝ ստուգելու Քոչարյանին առաջադրված մեղադրանքի՝ 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը: Նման դիմում ՍԴ-ին ներկայացրել էին նաեւ Քոչարյանի փաստաբանները, որից, սակայն, նրանք ավելի ուշ հրաժարվեցին՝ պատճառաբանությամբ, որ չեն ուզում իրենց գործի պատճառով երկրում պառլամենտարիզմի կայացման խոչընդոտներ առաջանան։

Նշենք նաեւ, որ թեեւ Առաջին ատյանի դատարանի՝ գործի կասեցման եւ ՍԴ դիմելու որոշումը բեկանվել էր Վերաքննիչ դատարանի կողմից, սակայն դա չէր կասեցրել դիմումի քննությունը ՍԴ-ում: Վճռաբեկ դատարանն էլ օրեր առաջ նախադեպային որոշմամբ արձանագրեց, որ Վերաքննիչ դատարանը չէր կարող բեկանել Դավիթ Գրիգորյանի ՍԴ դիմումը, իսկ կասեցման մասով թողել էր անփոփոխ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2659 դիտում

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ