Ժամանակին էլ ասում էին՝ ֆեյքերն են միակ հենարանը. պատգամավորը՝ ոստիկանների՝ իշխանության միակ հենարանը լինելու մասին

«Իմ քայլ»-ի պատգամավոր Արտակ Մանուկյանը, այսօր ԱԺ-ում անդրադառնալով ոստիկանների աշխատավարձերի բարձրացմանը, նշեց, որ շատ ոլորտներում կա ցանկություն աշխատավարձերը բարձրացնելու, բայց պետք է հնարավորություն լինի:

Անդրադառնալով այն տեսակետին, որ ոստիկանությունը հիմա իշխանությունների միակ հենարանն է, այդ պատճառով են եղել աշխատավարձերի բարձրացումը՝ Մանուկյանը նշեց.

«Ժամանակին էլ ասում էին՝ ֆեյքերն են միակ հենարանը: Գնում ենք ընտրությունների, կտեսնենք, թե հենարանը որն է: Կտեսնենք՝ ժողովրդի վստահությունը վայելում է այս Կառավարությունը, թե ոչ: Մենք գտնում ենք, որ պետական ապարատում աշխատանքը պետք է լինի արդարացի վարձատրվող և բոլոր ջանքերը կգործադրենք, որ հնարավորությունների առկայության պայմաններում համահունչ վարձատրման  համակարգեր լինեն: Փրկարարների, բուժաշխատողների, պաշտպանության բնագավառի աշխատողների աշխատավարձերի բարձրացումներ լինում են: Այն մարդիկ, ովքեր ներգրավված են անվտանգային ոլորտներում հատկապես, պետք է ստանան արդարացի աշխատավարձ»:

Հարցին՝ առաջնահերթությունն ինչպե՞ս է որոշվել, և դիտարկմանը, որ կորոնավիրուսի դեմ պայքարող բուժաշխատողների աշխատավարձերը չեն բարձրացել նույն համամասնությամբ, պատգամավորն ասաց, որ առաջնահերթությունները որոշվում են Կառավարության հետ երկարատև քննարկումների և երկարաժամկետ ռազմավարական համատեքստում. «Այնպես չէ, որ պատահական մեկը քնից արթնանում է և որոշում՝ այդ առաջնահերթությունները լինեն»:

Հայկ Կոնջորյանն էլ ընդգծեց, որ տարանջատում պետք չէ մտցնել. «Տարանջատումները քաղաքական շահարկումների տիրույթում են: Դուք բոլորդ ականատես եք եղել, որ ոստիկանությունը, մանավանդ պատերազմին հաջորդող ամիսների ընթացքում գործել է օրենսդրության սահմաններում: Որևէ մեկի նկատմամբ բռնության դեպք տեղի չի ունեցել: Ոստիկաններն էլ են ծանր և պատասխանատու աշխատանք կատարում, գիտեք, որ ոստիկանները մասնակցել են պատերազմական գործողություններին: Բուժաշխատողները նույնպես գտնվում են մեր քաղաքական թիմի մշտական հոգածության ներքո: Համապատասխան օրենսդրությամբ սահմանված կարգով մենք բոլորի աշխատավարձերն էլ ցանկություն ունենք շեշտակի բարձրացնելու»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1542 դիտում

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ

Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ

ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ

Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից

Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ

Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով

Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը

Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները

Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն

1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում

Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել

Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է

Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին

Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ

COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի

Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը

Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ

ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ

Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն

Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել

2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում

Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ

էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ

ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին