Երևան
12 °C
Վերջին երեք տարվա ընթացքում Լիխտենշտեյնի հավաքականը երրորդ անգամ է որպես մրցակից բաժին հասնում Հայաստանի ընտրանուն՝ սկզբում Ազգերի լիգայում, հետո Եվրոպայի առաջնության ընտրական փուլում, հիմա էլ՝ աշխարհի առաջնության որակավորման փուլում: Ու եթե նախորդ երկու դեպքերում հավաքականը Երևանում հաղթում էր, երբեմն դժվարությամբ, երբեմն՝ առանց լուրջ խնդիրների, ապա Վադուցի «Ռեյնպարկ» ստադիոնը նախորդ երկու դեպքերում անառիկ ամրոցի պես էր; 2018թ.-ին գրանցվեց ոչ-ոքի՝ 2-2 հաշվով. Սկզբում առջևում Հայաստանի հավաքականն էր, հետո՝ հյուրերը, և Արմեն Գյուլբուդաղյանցի թիմը ստիպված էր փրկվել խաղի վերջում: 2019թ.-ին գրանցվեց 1-1 հաշիվը. դաշտի տերերը հավասարեցրին հաշիվը երկրորդ կեսում և զրկեցին Գյուլբուդաղյանցի թիմին Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճելու շանսերից:
Երրորդ փորձից Հայաստանի հավաքականը կարողացավ գրավել «Ռեյնպարկը»: Բայց հաջողությունը հեշտ չտրվեց, «օգնեցին» նաև «ներսից»: Խոակին Կապառոսի թիմը գրոհեց 90 րոպե, 26 հարված հասցրեց մրցակցի դարպասի ուղղությամբ, բայց հաղթեց մրցակցի ինքնագոլի շնորհիվ, որը խփվեց 83-րդ րոպեին:
Կապառոսը Հենրիխ Մխիթարյանի և Արշակ Կորյանի բացակայության պայմաններում այս խաղի համար ընտրել էր դասական՝ 4-4-2 մարտավարությունը՝ առանց ենթահարձակվողի: Պաշտպանությունում ամեն ինչ կանխատեսելի էր. դարպասում՝ Դավիթ Յուրչենկոն, եզրերում Կամո Հովհաննիսյանն ու Հովհաննես Համբարձումյանը, կենտրոնում՝ Վարազդատ Հարոյանն ու Անդրե Չալըշըրը: Վբեյմար Անգուլոյի բացակայությամբ հենակետային գոտում Արտակ Գրիգորյանի կողքը գործում էր Սոլոմոն Ուդոն: Հարձակման եզրերում խաղում էին Խորեն Բայրամյանն ու Տիգրան Բարսեղյանը, կենտրոնում՝ Սարգիս Ադամյանն ու Նորբերտո Բրիասկո Բալեկյանը: Մարզիչը պահեստայինների թվում էր թողել Ալեքսանդր Կարապետյանին՝ որոշելով շեշտը դնել ավելի արագ ու կոմբինացիոն խաղի վրա:
Չի կարելի ասել, որ մարզչի մտահղացումները չիրականացան: Հարձակման քառյակը՝ եզրերից ստանալով նաև Համբարձումյանի և Հովհաննիսյանի օգնությունը, բավականին լավ էր համագործակցում, և հայ ֆուտբոլիստները հաճախ էին հայտնվում հարվածային դիրքերում: Մյուս կողմից՝ չի կարելի ասել, որ հարյուր տոկոսանոց գոլային պահեր կային, բայց այդքան պահերից մեկը գոնե պետք է ավարտվեր արդյունավետ հարվածով:Դաշտի տերերը մեծ ուժեր էին կենտրոնացրել պաշտպանությունում, բայց Բայրամյանն ու Ադամյանը ոչ ստանդարտ և արագ գործողությունների շնորհիվ կարողանում էին այն ճեղքել, Բալեկյանն ու Բարսեղյանըդ դուրս չէին մնում կոմբինացիոն խաղից, բայց վերջին հարվածը կամ բարձր էր ընթանում, կամ շեղ, իսկ կտրող փոխանցումների ժամանակ հաշվենկատ էր գործում դարպասապահ Բենջամին Բյուխելը: Դրվագներից մեկում մրցավարը պարտավոր էր 11 մետրանոց նշանակել Բայրամյանի նկատմամբ կանոնները խախտելու համար, բայց
Բյուխելը, ընդհանրապես, առանձին պատմություն է. նախորդ երկու խաղերում այս դարպասապահը բազմիցս փրկել էր թիմին վտանգավոր դրություններում, և այն, որ նրան խոցելը հեշտ չի լինելու, պարզ էր: Երկրորդ կեսում Բյուխելն աչքի ընկավ նաև մի քանի տպավորիչ փրկություններով: Բայց այս խաղում ավելի շատ ոչ թե դարպասապահն էր փայլում, այլ հայ հարձակվողների դիպուկությունն էր ընկած:
Երկրորդ կեսում Կապառոսը դաշտ դուրս բերեց Կարապետյանին՝ հանելով հենակետային կիսապաշտպաններից մեկին՝ Գրիգորյանին: Ադամյանն ու Բայրամյանը սկսեցին ավելի խորքից գործել, Բալեկյանը տեղափոխվեց եզր: Եզրերից փոխանցումները հաճախ էին տուգանային հրապարակում հասնում Կարապետանին, բայց գլխով հարվածները շեղ էին: Միրանյանի դաշտ դուրս գալը նույնպես շատ բան չփոխեց. «Ուրարտուի» հարձակվողը աչքի ընկավ միայն մեկ դրվագում, երբ սուր փոխանցում կատարեց Կարապետյանի ուղղությամբ:
Հայ ֆուտբոլիստներն աստիճանաբար հոգնում էին, Բայրամյանին փոխարինեց Բաբայանը, Ադամյանի անցումները հազվադեպ էին դարձել, իսկ Կապառոսը չէր ցանկանում դաշտ դուրս բերել Վահան Բիչախչյանին, որը լավ հարվածների է տիրապետում տուգանային հրապարակի մատույցներից: Երբ 80-րդ րոպեին Բարսեղյանը լավ համագործակցեց Ադամյանի հետ, հարվածային դիրք դուրս եկավ, բայց փայլուն խաղաց Բյուխելը, թվաց, թե այս անգամ էլ «Ռեյնպարկը» չի ընկնելու: Բայց երեք րոպե անց Համբարձումյանի փայլուն անցումն ընդհատվեց կոպիտ խախտումով, իսկ տուգանայինի իրացումից հետո փոխարինման մտած Նոա Ֆրոմելտն առաջ անցավ Բյուխելից և գնդակն ուղարկեց սեփական դարպասը:
Հայաստանի հավաքականը իր պատմության մեջ երկրորդ անգամ մեկնարկեց հաղթանակով աշխարհի առաջնության ընտրական փուլերում, բայց խաղից հետո. Իհարկե, հարցեր մնացին: Ամենակարևորը՝ գոլային պահերի ցածր իրացումն էր: Յուրա Մովսիսյանի պես քիլլեր-հարձակվողի պակասը նկատելի է: Կարապետյանն իր խաղային ոճով և գոլային պահերի իրացումով, թերևս, ամենամոտն էր Մովսիսյանին, բայց վերջին մի քանի ամիսներին հարձակվողի արդյունավետությունն ընկել է, դա զգացվում է նաև Հայաստանի առաջնությունում: Հաջորդ երկու խաղերում գոլային հնարավորությունները այդքան շատ չեն լինելու, այնպես որ դրանց իրացումը շատ կարևոր է: Ուրախացրեցին պաշտպանների գործողությունները. նման խաղերում, երբ մրցակիցը ամբողջովին զիջում է նախաձեռնությունը, շատ կարևոր է մնալ ուշադիր և կենտրոնացած, քանի որ յուրաքանչյուր սխալ կարող է ճակատագրական լինել, ինչպես և լինում էր Լիխտենշտեյնի հետ նախորդ արտագնա խաղերում: Այս անգամ Հայաստանի հավաքականի պաշտպանական գծի խաղացողները մրցակցին ոչ մի շանս չտվեցին դարպասին մոտենալու. ոչ մի հարված Յուրչենկոյի դարպասի ուղղությամբ: Դժվար է հիշել, երբ է Հայաստանի հավաքականը նման ցուցանիշ գրանցել: Իհարկե, մրցակցի կարգը շատ ցածր էր, դաշտի տերերը առանձնապես չէին էլ մտածում գրոհելու մասին, բայց նույնիսկ խփած գոլից հետո Հայաստանի հավաքականը ոչ մի հնարավորություն չտվեց մրցակցին, հակառակը, շարունակեց ակտիվ գրոհել, երկրորդ շնչառությունը բացվեց Ադամյանի մոտ: Իհարկե, Իսլանդիայի և Ռումինիայի հավաքականի հետ խաղերում պաշտպանության վրա շատ ավելի մեծ ճնշում կլինի:
Այժմ առջևում երկու տնային հանդիպումներ են, որոնցում, մեծ հաշվով, պարզ է դառնալու՝ ինչի համար է պայքարելու Հայաստանի հավաքականը ընտրական փուլում: Մնում է հուսալ, որ կարևոր խաղերում հայ հարձակվողների դիպուկությունը կվերադառնա: Թեև հայ ֆուտբոլասերներից ոչ ոք դժգոհ չի լինի, եթե հավաքականը հաղթի մրցակցի ինքնագոլերի շնորհիվ:
Ռաֆայել Խալաթյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT