ՄԻՊ-ը տեսանյութ է հրապարակել Մատաղիսի Սուրբ Եղիշե հայկական եկեղեցու վանդալիզմից

27/03/2021 schedule17:25

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են ադրբեջանական զինվորականները (համազգեստի վրա բացահայտ է նաև թուրքական դրոշի առկայությունը) ցինիզմով անարգանքի, վանդալիզմի են ենթարկում Մատաղիսի Սուրբ Եղիշե հայկական եկեղեցին է՝ բացահայտ ցուցադրելով եկեղեցին դիտավորյալ անարգելը ու ակնհայտ իմանալով, որ եկեղեցին հայկական է:

«Սա Արցախի Մատաղիսի Սուրբ Եղիշե հայկական եկեղեցին է (19-րդ դար):

Ադրբեջանական զինվորականներն (համազգեստի վրա բացահայտ է նաև թուրքական դրոշի առկայությունը) այս տեսանյութում ցինիզմով անարգանքի, վանդալիզմի են ենթարկում հայկական եկեղեցին` բացահայտ ցուցադրելով եկեղեցին դիտավորյալ անարգելը ու ակնհայտ իմանալով, որ եկեղեցին հայկական է: Տեսանյութում նրանք ասում են հետևյալը.

Մինչև եկեղեցի մուտք գործելը. «Եկեք, հիմա մտնենք սրանց (նկատի ունի՝ հայերի) եկեղեցի, որտեղ ես արդեն նամազ եմ արել»։

Եկեղեցի մուտք գործելուց հետո. «Սա հայերինն է, այստեղ ամեն ինչ հայերինն է, պոկել ենք»։

Ակնհայտ է, որ սա թե´ էթնիկ, թե´ կրոնական հիմքով բացահայտ ատելությամբ կատարված արարք է: Ընդ որում, խոսքը ոչ թե առանձին ինչ-որ դեպքի, այլ Արդբեջանում տարիների ատելության ու թշնամանքի համակարգված քաղաքականության արդյունքն է, որ շարունակվում է նաև ներկայում:

Սույն դեպքը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը կներկայացնի միջազգային մարմիններին` նշելով, որ այն հերթական ապացույցն է, որ Արցախում հայերի նկատմամբ 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին տեղի է ունեցել էթնիկ զտումների ու ցեղասպանության քաղաքականություն:

Հ.Գ. Շնորհակալություն Տեր Վահրամին (Վահրամ ավագ քահանա Մելիքյան / Fr. Vahram Melikyan) եկեղեցին նույնացնելու հարցում աջակցելու համար, ինչպես նաև ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դասախոս Մարիամ Մելքոնյանին (Mariam Melkonyan)` ճշգրիտ թարգմանության հարցում աջակցելու համար»,-ասված է ՄԻՊ գրառման մեջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2261 դիտում

Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄԷ-ում Դոնալդ Թրամփին հատուկ արարողակարգով են դիմավորել. տեսանյութ

Նախարարությունը շրջաբերականներ է ուղարկել դպրոցներ, հորդորել դրամահավաքներից զերծ մնալ

Էրդողանն Անկարայում ընդունել է Զելենսկուն. նրանք փակ հանդիպում են ունեցել

Դիլիջանի թունելի հիմնանորոգման փոխարեն նոր թունելի կառուցման նախագիծ կմշակվի

«Հորիզոններ» ծրագրի մասնակիցները ուսումնասիրում են ջերմատնային և ինտենսիվ այգեգործություն. «Իմ քայլը»

Թագուհի Ստեփանյանն ազատվել է «Թիվ 4 պոլիկլինիկա» ՓԲԸ տնօրենի պաշտոնից

Դպրոցներում թմրանյութերի շրջանառության հարցը մտահոգիչ է, նախատեսվում է անցակետեր տեղադրել․ փոխնախարար

Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինեն

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 15-ին

Կայծակի հուժկու հարվածը Գեղարքունիքի Գագարին գյուղում. տեսանյութ

Զելենսկիի ինքնաթիռը վայրէջք է կատարել Անկարայի օդանավակայանում. տեսանյութ

Լավրովի այցը Հայաստան նախապատրաստման փուլում է. ՌԴ ԱԳՆ

ՀՀ վարչապետի հետ Ալբանիա է մեկնել նաև Արարատ Միրզոյանը

Զախարովան մեկնաբանել է Ալիևի՝ մայիսի 9-ին Մոսկվա չմեկնելու որոշումը

Մերձավանի միջնակարգ դպրոցի ուսուցչուհու նկատմամբ վերաբերմունքը խիստ դատապարտելի է և ամոթալի. Բաքոյան

Կոնվերս Բանկը և ՎԶԵԲ-ը ստորագրել են 2 վարկային համաձայնագիր՝ 8 մլն դոլարի չափով

Սիմոնյանը Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումների մասին հարցեր

Հայկական կոնյակի արտահանման խնդիրն անհասկանալի է․ նախարարը կայցելի Վրաստան

«Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ

Լևոն Քոչարյանը չի կարող հանդիսանալ պառլամենտարիզմի օրինակ․ Վահագն Ալեքսանյան

Վարժական հավաքներից խուսափելը կպատժվի տուգանքով

ՀՀ-ում 10 տարի իշխանության են եղել, ծակ կոշիկներից բացի՝ ոչինչ չեն ունեցել, դարձել են միլիարդատեր․ Պապոյան

Հորդառատ անձրևներ, ամպրոպ, կարկուտ, քամի. ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ուժեղ անձրևի հոսքից հակակարկտային կայաններից մեկի հետ խնդիր է եղել, կողքի 63 համակարգերն աշխատել են. նախարար

Ձերբակալված աշխատակիցը դեռևս ապրիլին ազատվել է աշխատանքից. քաղաքապետարան

Կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսությանը, վնասները գույքագրվում են. նախարար

Մարմարիկում անհետ կորած 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները շարունակվում են

Ամո՛թ ձեզ, ո՞վ ես դու, որ որդուն կորցրած մարդուն նման բան ասես, ա՛յ անսուրբ. Ռուբինյանը՝ Ղազարյանին

Փոքրիկ Տիգրանին գտնելու համար տիեզերքի լուսանկարներն ենք ուսումնասիրում․ ԲՏԱ նախարար

Իտալիայի խորհրդարանում ընդդիմադիր պատգամավորը հայտնվել է ուրվականի տեսքով, որպեսզի «վախեցնի» վարչապետ Մելոնիին

Որևէ մեկն իրավունք չունի ուսուցչի հետ նման կերպ վարվել. փոխնախարարը՝ Մերձավանի դպրոցի դեպքի մասին

Թալանվածը վերադարձվելու է, թալանողները պատժվելու են. այլընտրանք չի կարող լինել. Հովհաննիսյան

Վաղն էլ կանգնելու են ասեն՝ Քոչարյանը չի սպանել 30-40 մարդու, այլ՝ 20․ Ալեքսանյան

Քաղաքական վենդետա լինելու է ցանկացածի հանդեպ, որ իրեն քաղաքականության մեջ կպահի լածիրակի պես. Թորոսյան

Վարորդական վկայականները կթվայնացվեն. ՆԳ նախարարը մանրամասնել է

Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը սարսափած են ԱԺ ամբիոնի մոտ կանգնելուց․ Ալեքսանյան

Արմավիրի մարզպետն այցելել է Մերձավանի միջնակարգ դպրոց՝ տեղում ծանոթանալու տիրող իրավիճակին

Ինչքան հերն էր հերոս, էդքան էլ՝ տղեն. փոքրիկ Քոչարյանին պատգամավոր շինելու արդյունքը. Չախոյան

Կուսակցականներին կարգելվի ընդգրկվել բուհերի կառավարման մարմիններում․ Ժաննա Անդրեասյան