Երևան
12 °C
Կրակոցներ, պայթյուններ, պատանդներ, վիրավոր ոստիկան ու խոշոր հրդեհ: Այս ամենն այսօր տեղի է ունեցել մերձմոսկովյան Միտիշիի «Նովիյե վեշկի» գյուղի քոթեջային թաղամասերից մեկի երկհարկանի առանձնատներից մեկում:
Ինչպես հայտնել է ՆԳՆ Մոսկվայի շրջանի վարչությունը, 61-ամյա մի տղամարդ իր տան պատուհանից կրակ է բացել, երբ ոստիկանության ու ԱԱԾ-ի աշխատակիցները եկել են իր տուն՝`ստուգելու զենքի ապօրինի շրջանառության մեջ նրա ներգրավվածության մասին կասկածները:
ՆԳՆ խոսնակ Տատյանա Պետրովան պարզաբանել է, որ տղամարդը նախ կրակ է բացել ավտոմատներից և 2 նռնակ է նետել ուժայինների ուղղությամբ:
«Ինտերֆաքս» -ը և «ՌԻԱ Նովոստի» -ն ՝ վկայակոչելով իրենց աղբյուրները, սկզբում հայտնել են, որ տղամարդը բերման է ենթարկվել, սակայն Ռուսաստանի քննչական կոմիտեի Մոսկվայի շրջանի ներկայացուցիչ Օլգա Վրադին հայտնել է, որ դա այդպես չէ:
«Կենսաթոշակառուն արգելափակվել ու դիրքավորվել է տանը: Դեպքի վայրում աշխատում են ԱԱԾ-ի, ՆԳՆ-ի և Քննչական կոմիտեի աշխատակիցները: 61-ամյա տղամարդու ինքնությունը հայտնի է՝ Վլադիմիր Բարդանով», - ասել է նա:
Լրատվամիջոցները դեպքի վայրից հայտնել են, որ ժամեր շարունակ կրակոցներ ու պայթյուններ են լսվել տղամարդու տան մոտ: Իրավապահներն այդ ամբողջ ժամանակ փորձել են բանակցել հրաձիգի հետ:
Տեղեկությունների համաձայն, 3 մարդ պատանդառվել է կրակողի կողմից: Նրանք եղել են Բարդանովի ընտանիքի անդամները՝ դուստրը, փեսան ու թոռը: «Տղամարդը բաց է թողել թոռանը և դստերը: Այնուամենայնիվ, նրա մոտ պատանդառված է մնում մեկ տղամարդ: Ըստ նախնական տվյալների, նրա դստեր քաղաքացիական ամուսինն է», - հայտնել է «Ինտերֆաքս» գործակալության աղբյուրը: Ավելի ուշ նա ևս ազատ է թողնվել:
Վրադիի խոսքով ՝ տան ներսում ոչ ոք չի տուժել: Հարուցվել է քրեական գործ իրավապահ մարմինների աշխատակիցների կյանքի նկատմամբ ոտնձգության դեպքի առթիվ (ՌԴ Քրեական օրենսգրքի 317-րդ հոդված):
Նշվում է, որ իրավապահների աշխատանքին խանգարել է երկհարկանի տան բարդ կառուցվածքը և տիրոջ կողմից ցուցաբերված կատաղի դիմադրությունը: Վերջինս պարբերաբար նռնակներ է նետել և՛ ուժայինների ուղղությամբ, և՛ տան բակի: Հենց պայթյունների հետևանքով էլ հրդեհ է բռնկվել, որն արագորեն տարածվել է: Ինքը կրակահերթի հեղինակը մնացել է տանը, նրա ճակատագիրը մի քանի ժամ անհայտ էր, մինչև որ Տասս գործակալությունը՝ հղում անելով իրավապահ համակարգի ներկայացուցչին, գրել է, որ նախնական տվյալներով, վերջինս մահացել է վառվող տան մեջ : Հրդեհի բռնկվելուց հետո տղամարդը դադարեցրել է պատասխան կրակոցները, նրան առաջարկվել է հանձնվել, սակայն նա մերժել է առաջարկն ու մնացել տան թեժ այրվող հատվածում և չի ցույց տալիս կյանքի նշաններ: Այս տեղեկությունները, սակայն, հակասական են, քանի որ տղամարդու մահացած լինելու հանգամանքը վերջնականապես չի հաստատվել պաշտոնական մարմինների կողմից:
Նույն աղբյուրի փոխանցմամբ, հրդեհը բռնկվել է ոչ թե պարզապես նռնակի պայթյունից, այլ հենց թոշակառուն է այն նետել իր զինանոցի պահեստի վրա՝ զենքի ապօրինի պահեստի հետքերը վերացնելու նպատակով:
Աղբյուրի խոսքով ՝ հրշեջները սկսել են մարել բռնկված հրդեհը բավական ուշ, քանի որ ներսում կուտակված մեծաթիվ զնեք-զինամթերքի պատճառով հրշեջների կյանքի համար մտավախություն է եղել: Այն սկսել են մարել կրակի հանդարտվելուց հետո: «Հրդեհն ընդգրկել է մասնավոր տան գրեթե ամբողջ տարածքը», -նշվում է հրապարակումներում:
Լրատվամիջոցների հաղորդմամբ ՝ տղամարդու վնասազերծման գործողությունը տևել է ավելի քան ութ ժամ, դրան մասնակցել են Ռուսաստանի ազգային գվարդիայի «Ռիս», «Բուլաթ» և «Զուբր» հատուկ ջոկատների ուժայինները:
Հայտնի է իրավապահ մարմինների մեկ վիրավոր սպայի մասին: Անվտանգության ուժերից մեկի հատուկ ջոկատի զինծառայողը վիրավորում է ստացել ոտքի շրջանում:
Որոշ լրատվականների պնդմամամբ, իրավապահները նռնականետից են կրակել տան ուղղությամբ: Սակայն, ըստ Tacc-ի աղբյուրի, ուժայինները ոչ թե ականանետ են օգտագործել, այլ լուսաձայնային նռնակ:
Ամբողջ գործողությունը տևել է շուրջ ինը ժամ (1 ժամը՝ հրդեհաշիջումը):
Հրապարակումների համաձայն, նախկինում տղամարդը համագործակցել է անվտանգության մասնավոր 2 ընկերությունների հետ և տիրապետել է չգրանցված ապօրինի զենքի, այդ թվում ` տարատեսակ նռնակների մեծ զինանոցի:
ՏԱՍՍ գործակալությունը, վկայակոչելով ականատեսների, հայտնել է, որ կրակ բացած տղամարդը մեծ ունեցվածքի տեր է և իր ամառանոցի տարածքում անձնական կենդանաբանական այգի է պահել՝ վագրերով, արջերով և անգամ լուսանով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումПодмосковные Мытищи: момент штурма дома стрелка Барданова. Из окон дома видны вспышки от стрельбы, стрелок подорвал лестницу на второй этаж в своем доме. На стрелка не действуют никакие уговоры, и сдаваться он не намерен.
— Sibmoreman (@sibmoreman) March 30, 2021
Устроил "битву за Сталинград". pic.twitter.com/UGoQJVZ08u
Դատարանն անվավեր է ճանաչել «կարմիր գծերի» վճարի որոշման մի շարք դրույթներ. Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի
Ինչպես է հայտնաբերվել 2-ամյա Տիգրանի դին. ՆԳ նախարարն այցելել է փոքրիկի տուն
Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությունը ներկայացրել է իր ընթացիկ ծրագրերը Հայաստանում
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. անձրևներ կտեղան
14 բալիստիկ հրթիռ, 250 հարվածային ԱԹՍ. ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Ուկրաինային
Աշխատանքային այցով Հայաստան կժամանի Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետը
2-ամյա Տիգրանի մարմինը գետից դուրս հանելուց հետո բազմաթիվ իրավապահներ են աշխատում դեպքի վայրում. տեսանյութ
Երեխայի դին հայտնաբերվել է 10։40-ին, դուրս բերվել՝ 11։11-ին. քանի փրկարար և ոստիկան է ներգրավվել որոնմանը
Զանգերի սպասարկման և աջակցման բաժնի 105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարան
Ծաղկաձորում կվադրոցիկլը կողաշրջվել է. զոհեր և վիրավորներ կան
Արայիկ Հարությունյանը մասնակցում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսին
Ախուրիկի մանկապարտեզի բացմանը չմասնակցելով վերահաստատում եմ՝ պետական միջոցը չպետք է անտեղի ծախսվի. Առուշանյան
2-ամյա Տիգրանի մարմնի վրա արտաքին զննությամբ բռնության հետքեր չկան. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
ԱՄՆ-ն սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների վերացման գործընթացը
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 24-ին
Հայաստան կժամանի Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն
Քննիչները ժամանել են այն վայր, որտեղ հայտնաբերվել է 2-ամյա Տիգրանի դին
ՔԿ շենքից գողացված 590 հազար դոլարի մեծ մասը հայտնաբերվել է. մանրամասներ
Հայտնաբերվել է մայիսի 4-ից որոնվող 2-ամյա Տիգրանի դին
Ֆիլիպինների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել
Արմեն Գրիգորյանը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանը
Նապոլին՝ Իտալիայի քառակի չեմպիոն
Զանգակատուն գյուղում մեքենաներ են բախվել. «ՎԱԶ 2106»-ի վարորդը հիվանդանոցում մահացել է
Տավուշի սահմանազատված ոչ մի հատվածում սահմանային միջադեպեր չեն գրանցվել. մարզպետն ընդունել է Կանադայի դեսպանին
Տերյան-Պուշկին խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել. մեկը շրջվել է, կա տուժած
Թուրքիայում ԱՄՆ դեսպանը ստանձնել է Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցչի պաշտոնը
Փրկարար ծառայության արդիականացման հայեցակարգը պատրաստ է, կան կայացված որոշումներ․ ՆԳ նախարար
Սյունիքի Վերիշեն բնակավայրի ավագ դպրոցի վերջին զանգը՝ ժամանակավոր մասնաշենքում. գյուղում նորն է կառուցվում
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում հայտնաբերվել է «Բիդեք» ՍՊԸ-ի աշխատակցի դին
«Լռության լուսե թռիչք». վերջին զանգը՝ Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում
«Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում ուժեղացված ծառայության արդյունքները ժամը 21:00-ի դրությամբ
Հասնեք ձեր երազանքներին, կայանաք և կարևորը` մնաք ձեր հայրենիքում, շնորհավոր Վերջին զանգ. Շիրակի մարզպետ
Երևանում մեքենաներ են բախվել. ընտանիքի անդամները, այդ թվում՝ 2 երեխա, տեղափոխվել են հիվանդանոցներ
Ուրանի հարստացման գործընթացը շարունակելու Իրանի իրավունքը քննարկման ենթակա չէ. բանակցությունների 5-րդ փուլ
Անչափահասի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարած օտարերկրացի հետախուզվողը ձերբակալվել է
Հայաստանը «միջանցքի» հարցում առաջարկել է լուծում. որն է այն. մանրամասնում է պատգամավորը. տեսանյութ
Վարդան Ղուկասյանը որոշել է Ճերմակ հիվանդանոցի նախկին շենքը չվաճառել. ինչ է առաջարկում Հարությունյանը նրան
Երևանն ու Բաքուն սահմանազատման շուրջ կարծիքներ ու առաջարկներ են փոխանակում. ԱԳՆ. «Ազատություն»
Անհետ կորած 17-ամյա աղջիկը հայտնաբերվել է
Եղնիկն ընկել է Այգեշատ գյուղի ջրանցքը
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT