Երևան
12 °C
Արդեն մի քանի օր է, փոքր խանութներից հնարավոր չէ ձու գնել, վաճառողները ասում են, որ չեն ստանում: Միեւնույն ժամանակ մեր այցի պահին պարզեցինք, որ խոշոր ցանցերում այդ խնդիրը չկա, սակայն ձուն վաճառվում է սահմանափակ քանակով՝ 1 անձին 15 կամ 30 հատ:
Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց՝ ձվի պակասություն կա, դրա համար էլ հիմնականում արտադրողները մեծ խանութներին են տալիս: Ըստ նրա՝ պատճառն այն է, որ սուպերմարկետներում վաճառքի գինն ավելի կայուն է ու վերահսկելի:
Նրա խոսքով՝ նախորդ տարի պետք է 2 անգամ թարմացվեր ածան հավերի գլխաքանակը, բայց մարտից մինչեւ նոյեմբեր հնարավորություն չի եղել՝ կորոնավիրուսի, հետո նաեւ պատերազմի պատճառով ամբողջությամբ փակ էր, թռիչքներ չկար. «Դա նշանակում է, որ գլխաքանակը պակաս է եղել: Նոյեմբերին հազիվ 3-րդ երկրներից չարտերային թռիչքով բերեցինք Վրաստան՝ այնտեղից էլ Հայաստան, սա է օբյեկտիվ պատճառը: Հիմա էլ գլխաքանակը նոր սկսում է ածի տակ մտնել»:
Հարցին՝ ապրիլի 4-ին՝ Զատիկի օրը ձվի դեֆիցիտ կարո՞ղ է առաջանալ, Ստեփանյանը պատասխանեց. «Այն, որ ձուն պակաս է՝ խոսք չկա, բայց մեր ունեցածով ձգտում ենք գոնե մինիմալ ապահովել: Դրա համար էլ խանութներում սահմանափակել են մեկ անձին վաճառվող ձվի քանակը: Մենք էլ, որպեսզի կոնկրետ հասցեատիրոջն ուղարկենք հնարավորության սահմաններում մեքենայով խոշոր ցանցերը մատակարարում են իրականացնում»:
Միության նախագահն ասաց, որ ՏՄՊՊՀ-ի հետ միասին մի քանի օր է՝ ըստ գրաֆիկի, հաշիվ ապրանքագրերի ստուգում են, որ արտադրողի մոտից դուրս եկած ձուն տեղ հասնի եւ 3-րդ անձ չմտնի դրա մեջ:
Նրա խոսքով՝ գնային խնդիր միշտ էլ կա, պարզապես նախորդ շաբաթվա համեմատ որոշակի նվազում է տեղի ունցել, որովհետեւ ուղիղ մատակարարում է եղել եւ 3-րդ անձինք դուրս են մնացել: Ստեփանյանն ըստ էության չհերքեց, որ Զատիկից հետո կրկին ձվի դեֆիցիտ կլինի: «Ազգաբնակչությունը որպես ամենաէժան սնունդ ձու է գնում եւ ամենաքիչ թանկացող ապրանքն էլ ձուն է հանդիսանում: Հաշվի առնելով, որ ձվի սննդային արժեքը բարձր է, սոցիալապես անապահով խավը ձգտում է շատ գնել: Այսինքն՝ խնդիրը պահպանվում է, բայց մենք ձգտում ենք ինչքան հնարավոր է մեղմացնենք, որ ո՛չ սպառողը, ո՛չ արտադրողը չտուժեն դրանից»,- հավելեց նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել
Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները
Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT