Երեքից՝ երեք․ Հայաստանի հավաքականը կամային հաղթանակ տարավ Ռումինիայի նկատմամբ

31/03/2021 schedule22:21

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը երրորդ հանդիպումն անցկացրեց 2022թ․-ի աշխարհի առաջնության ընտրական փուլում։ Խոակին Կապառոսի սաները Երևանի Հանրապետական մարզադաշտում ընդունեցին Ռումինիայի հավաքականին։

Նախորդ խաղի համեմատ Կապառոսը 4 փոփոխություն էր կատարել մեկնարկային կազմում։ Պաշտպանությունում Տարոն Ոսկանյանի փոխարեն դաշտ դուրս եկավ Անդրե Չալըշըրը։ Կիսապաշտանության կենտրոնում Սոլոմոն Ուդոյին փոխարինել էր Կարեն Մուրադյանը։ Խորեն Բայրամյանը խաղը սկսեց կիսապաշտպանության ձախ եզրում՝ Հակոբ Հակոբյանի փոխարեն, իսկ հարձակման սուր ծայրում Սարգիս Ադամյանի փոխարեն սկզբից խաղում էր Ալեքսանդր Կարապետյանը։

Խաղի առաջին կեսն անցավ հյուրերի տարածքային առավելությամբ։ Լավ պահեր ունեին Պուշկաշն ու Ստանչիուն, սակայն Դավիթ Յուրչենկոյին խոցել չստացվեց։

Ընդմիջմանը Կապառոսը երեք փոխարինում կատարեց․ Կարապետյանի փոխարեն դաշտ դուրս եկավ Ադամյանը, Նորբերտո Բրիասկոյին փոխարինեց Ժիրայր Շաղոյանը, իսկ Կարեն Մուրադյանի փոխարեն մտավ Էդուարդ Սպերցյանը, որն իր նորամուտը նշեց հավաքականի կազմում։ Եվ երկրորդ կեսում Հայաստանի հավաքականը կերպարանափոխվեց՝ միանգամից անցնելով գրոհների։ 56-րդ րոպեին հենց Սպերցյանը, կենտրոնից առաջ շարժվելով, հարվածեց, գնդակը անդադարձավ պաշտպանից, հետո, կպնելով դարպասապահ Նիցեի ձեռքին հայտնվեց դարպասում՝ 1-0։

Խփած գնդակից հետո Հայաստանի հավաքականը շարունակեց վտանգավոր գրոհել։ Դրվագներից մեկում տուգանային հարված նշանակվեց, և Տիգրան Բարսեղյանի փոխանցումից հետո Սագիս Ադամյանը գլխով փորձեց գրավել դարպասի հեռավոր անկյունը, բայց Նիցեն հիանալի ցատկով հետ մղեց գնդակը։ 62-րդ րոպեին հյուրերի հազվադեպ գրոհներից մեկն ավարտվեց դարպասի գրավմամբ։ Եզրից փոխանցումից հետո գնդակը դիպավ Վարազդատ Հարոյանին, այնուհետև հայտնվեց դարպասային հրապարակում, որտեղից Ալեքսանդրու Չիկալդաուն դարձավ գոլի հեղինակ՝ 1-1։

Հայաստանի հավաքականն ուշքի չէր եկել բաց թողած գոլից, երբ երկրորդը հայտնվեց Յուրչենկոյի դարպասում։ 72-րդ րոպեին նույն Չիկալդաուն օգտվեց պաշտպանների անուշադրությունից, երբ գնդակն անդրադարձավ Չալըշըրից, ու հաշիվը դարձրեց 2-1։

75-րդ րոպեից սկսած Հայաստանի հավաքականը կարողացավ խաղի թելն իր ձեռքը վերցնել ու վտանգավոր հարվածներ կատարել։ Շաղոյանի ուժեղ հարվածից հետո նորից գերազանց խաղաց Նիցեն։ 78-րդ րոպեին Կապառոսի թիմին օգնության ձեռք մեկնեց հյուրերի հարձակվող Պուշկաշը։ Նա չափազանց կոպիտ խաղաց Չալըշըրի հետ պայքարում, ու մրցավարն անմիջապես կարմիր քարտ ցույց տվեց ռումինացի ֆուտբոլիստին։

Դրանից հետո Հայաստանի հավաքականը գրոհները նոր թափ ստացան, սակայն Նիցեն որոշ ժամանակ դեռ կարողանում էր հետ մղել բոլոր հարվածները։ Վերջապես 87-րդ րոպեին Բարսեղյանի՝ աջ եզրից կատարած փոխանցումից հետո թիմի ավագ Վարազդատ Հարոյանը հսկողությունից դուրս մնաց տուգանային հրապարակում և ուժեղ հարվածով գրավեց Նիցեի դարպասը՝ 2-2։ Սակայն դրանով Խոակին Կապառոսի սաները չբավարարվեցին ու շարունակեցին գրոհել։ Երկու րոպե անց Սարգիս Ադամյանը մտավ տուգանային հրապարակ, գնդակն ուղարկեց հետ, որտեղ վրա հասած Սպերցյանն առաջ անցավ պաշտպանից, վերջինս անզգուշորեն հարվածեց հայ ֆուտբոլիստի ոտքին՝ 11 մետրանոց։ Գնդակին մոտեցավ Բարսեղյան և վստահ իրացրեց այն՝ խփելով հաղթական գնդակը։

Հայաստանի հավաքականը երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ ընտրական փուլի երեք խաղերում և վաստակեց 9 միավոր՝ գլխավորելով G խմբի մրցաշարային աղյուսակը։ Ընտրական փուլում հաջորդ հանդիպումները հավաքականը կանցկացնի սեպտեմբերին՝ հանդիպելով Գերմանիայի, Հյուսիսային Մակեդոնիայի և Լիխտենշտեյնի հավաքականներին

Հայաստան – Ռումինիա 3-2

Գոլերը՝ Սպերցյան 56, Հարոյան 87, Բարսեղյան 89 (11մ) – Կիկալդաու 62, 72

Հայաստան՝ Յուրչենկո, Կ․ Հովհաննիսյան, Չալըշըր, Հարոյան, Համբարձումյան – Մուրադյան (Սպերցյան, 46), Ա․ Գրիգորյան – Բայրամյան, Բարսեղյան (Ուդո, 90+2) - Բրիասկո (Շաղոյան, 46), Կարապետյան (Ադամյան, 46)

Ռումինիա՝ Նիցե – Բանկու, Տոշկա, Կիրիկեշ, Մոգոս – Մարին, Ստանչիու (Տանասե, 74) – Մաքսիմ (Կեշերու, 74), Կիկալդաու (Կրետու, 81), Ման (Միհեյլա, 81) – Պուշկաշ։

Զգուշացումներ՝ Բարսեղյան, Բայրամյան, Հարոյան – Մաքսիմ, Բանկու, Մոգոս

Հեռացում՝ Պուշկաշ (78)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2212 դիտում

Ուժեղ բուք է. Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել Շիրակի մարզից

Նիկոլ Փաշինյանի գաղափարը վատը չէ. Իոաննիսյանը՝ սոցհարցմամբ Գյումրու քաղաքապետի պաշտանակատարի նշանակման մասին

Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել է Հայաստանում հայտնի ՓԲԸ-ներից մեկի աշխատակիցը

Մեղրիի լեռնանցքում և Ապարանի տարածաշրջանում ձյուն է տեղում (տեսանյութ)

Գյումրիում կկայանան նախնական ընտրություններ. վարչապետն ասաց՝ երբ և ինչ կարգով. տեսանյութ

Հաղթողներն արժեքավոր նվերներ կստանան. «Իմ Քայլը» ամանորյա մեծ վիճակահանություն կկազմակերպի

Տարիներով եթերում կատարվողը պետք է բերեր այս այլանդակությանը. Բաբայանը՝ Գոռ Վարդանյանի ֆիլմի մասին. տեսանյութ

6 բալ ուժգնությամբ երկրաշարժ Իրանում. ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Խոյ խոշորացված համայնքի ղեկավարը կառաջադրվի Արմավիրի մարզպետի թեկնածու. տեղի է ունեցել ՔՊ վարչության նիստը

Եթե Լոնդոնը սրի իրավիճակը, Ռուսաստանն անհապաղ հայելային պատասխան կտա. Մեծ Բրիտանիայի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ

Ճապոնիայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

Զովացուցիչ ըմպելիքներ տեղափոխող բեռնատարը բախվել է հողաթմբին և կողաշրջվել

Ամերիկյան կողմի հետ համագործակցության ընդլայնման պատրաստակամություն կա. Արամ Հովհաննիսյանն ընդունել է Բարթերին

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Ստեփանծմինդա-Լարսը ևս շարունակում է փակ մնալ

Փորձագետ Կարեն Հովհաննիսյանը մանրամասնել է՝ որ դեպքում Ադրբեջանը վերջնականապես կգնա խաղաղության (տեսանյութ)

Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում

Հայաստան-Կոլումբիա երկկողմ հարաբերությունների զարգացմանը և ընդլայնմանն առնչվող հարցեր են քննարկվել

Ուժեղացված ծառայության ընթացքում պահպանվող հատուկ նոր տարածք է տեղափոխվել 125 մեքենա (տեսանյութ)

Պաշտոնական ճաշ և նախագահական բաժակաճառեր. ինչ են քննարկել Հայաստանի և Լեհաստանի նախագահները սեղանի շուրջ

Հայտնի է՝ ով է հրկիզել քաղաքապետարանի պաշտոնյայի «Լեքսուս»-ները. կասկածյալը «Սամիկոյի» որդին է

«Չլինեն՝ իրար վրա կքշեն». կո՞ղմ են արդյոք քաղաքացիները արագաչափերի առկայությանը, թե՞ ոչ. հարցում (տեսանյութ)

ՀԱՊԿ-ի դռները Հայաստանի համար միշտ բաց են, Ռուսաստանը հարգում է ՀՀ-ի որոշումը. Ուշակով

Ինչ իրավիճակ է Լարսում

COP17-ի կազմակերպման և անցկացման կոմիտե է ստեղծվել. վարչապետը հաստատել է կազմը

Երևանի բացօթյա վաճառակետերից մեկից 11.8 կիլոգրամ սիգ տեսակի ձուկ է առգրավվել

ԵԱՏՄ գագաթնաժողովը կկայանա Սանկտ Պետերբուրգում. այն կնախագահի Նիկոլ Փաշինյանը

ՔՊ Գյումրու գրասենյակում միջադեպ չի եղել. Կարեն Սարուխանյանը հերքել է շրջանառվող լուրերը

Հայ-լեհական համագործակցությունը սերտանալու է՝ Հայաստանն էլ ավելի մոտեցնելով ԵՄ-ին. Անջեյ Դուդան՝ Սիմոնյանին

Հետս գործուղման գալը կամ նկարվելը այի՞բ ա, լո՞ւրջ, ես ձեր տեսած եզակի լեգիտիմ ընտրված ԱԺ նախագահն եմ. Սիմոնյան

Լեհաստանը վստահելի գործընկեր է Հայաստանի համար. ՀՀ նախագահը՝ Անջեյ Դուդային (տեսանյութ)

ԳՐԵԿՈ-ն դրական է գնահատել կոռուպցիայի կանխարգելման ոլորտում Հայաստանի վերջին մեկ տարվա ձեռքբերումները

Տղամարդը՝ նռնակը ձեռքին, սպառնացել և հրաժարվել է ենթարկվել շտապօգնության անձնակազմին. մանրամասներ

Առատ ձյուն է տեղում. Գագիկ Սուրենյանը տեսանյութեր է հրապարակել Շիրակի մարզից

«էլիտայի» հարստության աճի համար գործել է 2+2+2=8 թվաբանությունը, երկրի տնտեսության համար՝ 2+2+2=4-ը. Սաֆարյան

Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի գլխավորած պատվիրակությանը (տեսանյութ)

Օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով. ամենուր ձյուն կտեղա

Հզոր ցիկլոն է ներթափանցել. ինչ է հորդորել ՆԳՆ-ն վարորդներին

Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող Իտալիայի դեսպանի աշխատանքը

ՍԱՏՄ ղեկավարը նոր տեղակալ ունի. վարչապետը որոշում է ստորագրել

Եթե ԲԴԽ-ի կամ ԱԺ պատգամավորների վրա ճնշում լիներ, տեքստային խնդրանքով նրանց դիմելու կարիք չէր լինի. Չախոյան