ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը քվորում չլինելու պատճառով չի կայացել. բոյկո՞տ, թե՞ հարգելի բացակայություն

01/04/2021 schedule15:20

Կառավարության եւ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության ներկայացուցիչները չեն մասնակցել Երեւանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի այսօր հրավիրված նիստին: Քվորում չլինելու պատճառով նիստը չի կայացել։

Նշենք, որ այսօր՝ ժամը 11։00-ին, ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում նախատեսված էր Հոգաբարձուների խորհրդի նիստը՝ օրակարգային 7 հարցով, որոնցից մեկը վերաբերում էր ռեկտորի ընտրությանը:

Մեզ հետ զրույցում ԵՊՀ մամուլի խոսնակ Գեւորգ Էմին-Տերյանը մանրամասնեց, որ Հոգաբարձուների խորհրդի 32 անդամից միայն 14-ն է ներկայացել նիստին։ Բացակայողներից երկուսը ԵՊՀ դասախոսներ են, իսկ մնացածը՝ Կառավարության և ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները:

Հարցին, թե վերջիններս ժամանակի՞ն են տեղեկացվել նիստի մասին, ԵՊՀ մամուլի խոսնակը պատասխանեց, որ Կառավարության և ԿԳՄՍ նախարարության աշխատակիցներին, ըստ ընթացակարգի, 7 օր առաջ ուղարկվել է համապատասխան տեղեկությունը, ուստի հնարավոր չէ, որ նրանք տեղյակ չլինեին նիստից:

Հարցին, թե նիստի հրատապությունը պայմանավորվա՞ծ էր այն հանգամանքով, որ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» նոր օրենքի ընդունումից հետո նոր հոգաբարձուների խորհուրդ պիտի ձեւավորվի, իսկ գործող հոգաբարձուների խորհուրդը կողմ չէ նոր պայմաններում ընտրության անցկացմանը, ԵՊՀ մամուլի խոսնակը պատասխանեց.  

«Պաշտոնապես ես հրաժարվում եմ պատասխանելուց, որովհետեւ իրավունք չունեմ մեկնաբանելու հոգաբարձուների խորհրդի անունից: Ուղղակի այսպիսի բան չի լինում, որ Կառավարությունն ու նախարարությունը սաբոտաժ անեն ու չգան նիստին: Սա պարզապես բոյկոտ է նրանց կողմից»:

Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ավելի վաղ անդրադառնալով Մայր բուհի ռեկտորի ընտրությանը, նշել էր, որ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կլինի մրցույթը, եւ ըստ այդմ կընտրվի ռեկտոր:

Իսկապես բոյկո՞տ է նիստին չներկայանալը, փորձեցինք տեղեկանալ Կառավարությունից ու ԿԳՄՍ նախարարությունից:

ԿԳՄՍ մամուլի խոսնակ Գեղամ Մելիքբեկյանը մեզ հետ զրույցում նշեց հետեւյալը.

«ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմում ԿԳՄՍ նախարարության կողմից առաջադրված անդամները իրենք են որոշում իրենց մասնակցությունը խորհրդի աշխատանքներին: Այսքանը»:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմում ներկայացված է Կառավարության կողմից, մեզ հետ զրույցում նշեց, որ բոյկոտ չկա:

«Նման բան չկա, ես իմ մասով կարող եմ ասել, որ մենք այսօր պատվիրակություն ենք ընդունում, դրա համար չեմ կարողացել մասնակցել: Մնացած բոլոր նիստերին ես մասնակցել եմ: Իսկ այս անգամ նախազգուշացրել եմ, որ չեմ կարող մասնակցել հարգելի պատճառներով»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ԵՊՀ-ն տեւական ժամանակ է, ինչ ռեկտոր չունի: Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն է Գեղամ Գեւորգյանը: 

Հոգաբարձուների խորհրդի այսօրվա նիստը հրավիրել էր խորհրդի քարտուղար Միքայել Մալխասյանը: Նա մեզ փոխանցեց, որ զբաղվածության պատճառով հարցերին չի կարող պատասխանել՝ առաջարկելով դիմել ԵՊՀ մամուլի խոսնակին: 

Մարիամ Գևորգյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1395 դիտում

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է

Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ

Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի

«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է

Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում

Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը

Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև

Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը

Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել

ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը

Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար

ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան

Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու

Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին