Երևան
12 °C
Երեւանի պետական համալսարանում այսօր հրավիրված հոգաբարձուների խորհրդի նիստից հետո ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը անդրադարձավ վերջերս բազում քննարկումների առիթ դարձած ակադեմիական քաղաքի ստեղծման գաղափարին:
Ռեկտորի պաշտոնակատարը նշեց, որ ուսանողական քաղաքի գաղափարը նոր չէ, այն կարելի է տեսնել նաեւ Ալեքսանդր Թամանյանի նախագծած գլխավոր հատակագծում.
«Նման ակադեմիական ավաններ կամ ուսանողական կոմպուսներ կան բազմաթիվ երկրներում, բազմաթիվ քաղաքներում: Այդ «ակադեմգորոդոկ» տերմինը սովետական տերմին է, եւ առաջին անգամ կիրառվել է Նովոսիբիրսկում: Մեզանում նույնպես դա նորություն չէ: Եթե նայեք Թամանյանի գծած գլխավոր հատակագիծը, ապա այնտեղ նույնպես առկա է ուսանողական թաղամաս: Դա այժմյան Պոլիտեխնիկի տարածքն է, Հանրային գրադարանն է, հարակից այգին է, Ագրարային համալսարանի տարածքն է, ԵՊՀ-ի պատմական շենքն է, Բժշկական համալսարանի ամբողջ համալիրը՝ հիվանդանոցով ու անատոմիկով, մինչև Տնտեսագիտության համալսարանի շենքը: Հետագայում այդ ավանը ընդարձակվեց օղակաձեւ զբոսայգով դեպի մինչև Մանկավարժական համալսարանը, նաեւ Գեղարվեստի ակադեմիան: 80-ականներին խոսակցություն կար կառուցել ուսանողական թաղամաս Ավանում, որտեղ հիմա Ֆուտբոլի ակադեմիան է, մասնավոր տներ եւ համալսարանականների համար կառուցված շենքեր, իսկ այն ժամանակ ամայի տարածքներ էին»,- ասաց նա եւ շարունակեց.
«Գաղափարն ինքնին վատը չէ, բայց ուղղակի սխալ արտասանվեց. ոչ թե սկսում են վաճառելուց, այլ կառուցելուց: Մեր համալսարանը, որի համալիրը ես համարում եմ, որ լավագույններից մեկն է շատուշատ երկրների նմանատիպ համալիրներից, իհարկե, ծախելու բան չէ, բայց մենք ունենք խնդիրներ հենց այս տարածքում, օրինակ՝ ավտոկայանման խնդիր, որը ինչ-որ ձեւով պետք է լուծվի: Եվ նման խնդիրներ բոլորն ունեն»:
Գեղամ Գեւորգյանը նշեց նաև, որ ամբողջապես նոր ակադեմիական քաղաք կառուցելը անիրատեսական է, քանի որ մեծ ծախսերի հետ է կապված.
«Եթե պատկերացնենք, օրինակ, որ բոլոր բուհերը իրենց աշխատողներով, աշխատողների ընտանիքներով, ուսանողներով եւ այլն, տեղափոխվում են ինչ-որ մի վայր, դա 80-90 հազար մարդու մասին է խոսքը: Դրան սպասարկող ենթակառուցվածք է պետք՝ դպրոցներ, հիվանդանոցներ, սննդի օբյեկտներ, տրանսպորտ եւ այլն: Ստացվում է մոտավորապես 120-130 հազարանոց նոր քաղաք ենք կառուցում, որը իրատեսական չէ: Մյուս կողմից նաեւ ռացիոնալ էլ չէ, օրինակ, բժշկական համալսարանը կամ պոլիտեխնիկական համալսարանը տեղափոխել մի տեղ, որտեղ չկան հիվանդանոցներ կամ արդյունաբերություն:
Գաղափարը լավն է՝ ստեղծել ուսանողական թաղամասեր, ստեղծել նոր համալիրներ ուսանողների համար, եւ ինչու չէ բեռնաթափել մայրաքաղաքը: Գյումրին հայտնի է որպես արվեստների քաղաք եւ կարող է վատ չլիներ, եթե այնտեղ լիներ արվեստի որեւէ բուհ, օրինակ՝ Գեղարվեստի ակադեմիան: Կրկնում եմ՝ գաղափարը հին է, ինչպես համալսարանները, գաղափարը վատը չէ, բայց ամենակարեւորը իրականացնելու ցանկությունն է»,- ասաց նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ
Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև
Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել
ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT