Երևան
12 °C
«Հայկական ժամանակ»-ի խմբագրությունը ահազանգ է ստացել մի քաղաքացուց, որը պնդում էր՝ Երևանի Գլինկա 2 փողոցում գտնվող Թեթև արդյունաբերության պետական քոլեջի տնօրենը դիտմամբ վնասել է տալիս քոլեջի հարակից տարածքում գտնվող ծառերը։
«Քոլեջի հարակից տարածքի ծառերը վնասվում են տնօրենի պահանջով։ Ես հաստատ կարող եմ ասել, որ դա անում է քոլեջի տնօրինությունը, քանի որ ծառերի հատվածում պահակակետ կա, որտեղ պահակն է նստում, այդտեղ հաստատ այլ մարդ չէր գա, որովհետև ամբողջ տարածքը երևում է, պահակը կարող էր տեսնել՝ ով է արել, երևում է՝ ինչ է կատարվում, դրա համար ես ասում եմ, որ դա պահակն է անում քոլեջի տնօրենի հանձնարարությամբ։ Տաշում է, որ չորացնի ծառերը»,- պնդում էր քաղաքացին։
Թեթև արդյունաբերության քոլեջի տնօրենի տեղակալ Արայիկ Պողոսյանն էլ ծառերը տաշելու համար մեզ հետ զրույցում մեղադրեց քաղաքացուն՝ պարզաբանելով՝ «Այդ անձը, ով ահազանգել է, արդեն կասկածներ ունեմ, որ ինքն է դա կազմակերպել, իր շանը բերում է, շունն էլ վնասում է ծառերը, որովհետև քոլեջի դիմացի տարածքում ընդհանուր օգտագործման ճանապարհ կա, որն իրենց ավտոմեքենաներով զբաղեցրել են շենքի բնակիչները, քոլեջի աշխատողների համար տարիներ շարունակ անհնար է մեքենան այդտեղ կայանել։ Սա ներքին լարված իրավիճակ է. մենք պատերազմ ենք անում, իրենց մեքենան հանել ենք տալիս, իրենք, միևնույն է, գալիս են, շենքի դիմացը փակում, և, դրանից դրդված, ըստ երևույթին, իրենց զայրույթը արտահայտում են ծառերը վնասելու և մեզ վրա բարդելու միջոցով։ Ոչ մի անգամ շենքի բնակիչները այդ ծառերը չեն ջրել, ոչ էլ էտել են, ընդհակառակը, իրենց աղբն են բերում, լցնում քոլեջի դիմաց»։
Փոխտնօրենը մեր զրույցի ընթացքում մտաբերում է, որ վերջերս տարածքում շինարարական աշխատանքներ են կատարվել ու նշում՝ ծառերը գուցե դրանից հետո են վնասվել. «Ես չեմ կարող ճշգրիտ ասել՝ ինչի են վնասվել ծառերը, բայց մենք ասֆալտապատեցինք քոլեջի տարածքը, դրանից հետո շինարարական աղբը լցվել էր ծառերի արանքներում, մտածում ենք՝ գուցե էդ սարքից է եղել, որ ծառերի արանքները մաքրելիս վնասել է, բայց նայում եմ ծառերին՝ ոնց որ դանակով կամ այլ գործիքով կեղևը մաքրած լինեն, ցողունին վնաս չեն տվել»։
Վնասված ծառերի հատվածում կան նաև տեսախցիկներ, սակայն ո՛չ պահակները, ո՛չ տեսախցիկները չեն արձանագրել՝ ով է, ի վերջո, վնասել ծառերը։ Քաղաքացին դիմել է ոստիկանություն, ասում է՝ եկել, արձանագրել են վնասված 4 ծառ, նրանց այցից հետո վնասված ծառերը դարձել են 7-ը։ Դիմել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ, ահազանգել է նաև ԿԳՄՍ նախարարության թեժ գիծ։
«Ոստիկանությանը ասել եմ այն, ինչ ներկայացրի, ասացին՝ պարզ է ու գնացին, թաղապետարանի կանաչապատման բաժնից էլ եկան, նորից նայեցին ու գնացին»,-հավելեց քոլեջի փոխտնօրենը։
ԿԳՄՍ նախարարության նախնական եւ միջին մասնագիտական կրթության վարչության պետին էլ, ինչպես մեզ փոխանցեց քաղաքացին, տնօրենը իր դիմումում պարզաբանել է՝ ծառերը վնասվել են բարձիչ տեխնիկայով ծառերի արանքից աղբը տեղափոխելու ընթացքում, վնասվել են շուրջ 4 ծառերի ցողուններ։
Մերի Խաչատրյան
Նոր նշանակումներ՝ ՀՀ ՊՆ-ում
Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա Հռոմում
Արմավիրի մարզում «Հյունդայի Սոլարիս»-ը գազալցակայանից դուրս գալուց պшյթել է. կա 3 վիրшվnր
Հայաստանը պատկանում է Եվրոպային․ Անիտա Դիմիտրիու
Գասպարյանը պաշտոնապես հրաժարականի դիմում է ներկայացրել․ յոթ օրվա ընթացքում նրա լիազորությունները կդադարեցվեն
Դեսպան Լիլիթ Մակունցը սենատոր Սթիվ Դեյնսի հետ քննարկել է խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ հարցերը
Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության իրական վտանգը պահպանվում է. Ռուբիո
Երևանի մայրամուտը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կգտնվի կարճատև արձակուրդում․ հայտնի է՝ ով կփոխարինի նրան
Հայ լուսանկարիչ Արա Գյուլերի կյանքի մասին հայ-թուրքական ֆիլմ կնկարահանվի
Ինչու Սերգեյ Լավրովը եկավ Հայաստան. ինչ են հասկացել ՌԴ-ում. տեսանյութ
Էստոնիա կատարած պաշտոնական այցի շրջանակում Ժաննա Անդրեասյանը այցելել է մի շարք կրթական հաստատություններ
Իրանում զինված անձինք հոգևորականի են պատանդ վերցրել․ տեսանյութ
Վարչապետն ընդունել է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում հավատարմագրված ԵՄ դեսպաններին
2-ամյա երեխայի որոնողափրկարարական աշխատանքները կշարունակվեն այնքան, մինչև նորություն լինի. ՆԳ նախարար
Սուպեր Սաքոյին Հայաստանի ԲԿ-ներից մեկում սրտի ստենտավորում են արել․ նրան այցելել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը
Ինչ է Քոչարյանը հասկացնում Սերժ Սարգսյանին. նա գավառական միամտությամբ խորամանկում է
Երբեք չեմ ասել. Սերժ Սարգսյանը հերքում է Ռոբերտ Քոչարյանի պնդումները
Ինչ-որ անհասկացվածության դեպքում, պետք է անկեղծ խոսակցություն լինի․ ՀՀ նախագահը ընդունել է Սերգեյ Լավրովին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Երևանում համաշխարհային առևտրի կենտրոնի կառուցման ծրագրի ընթացքը
ՀՀ վարչապետն ընդունել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին
Բա որ ՌԴ քաղաքացի ես, ինչ ես եկել այստեղ ոտնատակ ընկնում․ Հակոբյան
Սերժ Սարգսյանը Քոչարյանին մեղադրել է 2008թ.-ից իրեն թիրախավորելու համար
ՊՆ պաշտոնատար անձինք խոշոր չափերով կաշառք են ստացել ՍՊԸ տնօրեններից և չարաշահել պաշտոնեական լիազորությունները
Զանգ եղել է, դրանից առաջ էլ է զանգ եղել․ Սարգսյանը հաստատել է 2018-ին Քոչարյանի կողմից զանգ ստանալու լուրը
Միջերկրական ծովում յախտա պետք է ունենայիր․ Մկրտչյանի արձագանքը՝ Սիփան Փաշինյանի ունեցվածքի մասին լուրերին
Մասրիկ գետի հատվածում հայտնաբերվել են ձկնորսական իրեր․ գետից դուրս է բերվել երկու քաղաքացու դի
Վարչապետը շեշտել է երկու երկրների իշխանությունների քաղաքական կամքը․ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նասիրզադեին
Հարությունյանն ու Դելա Կասային քննարկել են հեծանվային սպորտի զարգացմանն ուղղված քայլերը
IDBank-ը Կապանում է․ նոր մասնաճյուղի բացումը
Գրանցվեք, կխոսենք․ վարչապետը ցանկ է հրապարակել՝ ինչպես միանալ «Կրթվելը նորաձև է» շարժմանը
Սկսվել է Սերժ Սարգսյանի նոր մեղադրանքով գործի քննությունը․ մանրամասներ
ԱՄՆ-ում հանցախմբի 13 հայ անդամ է ձերբակալվել․ նրանց մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի և այլնի համար
Վերականգնվել է Ավշար բնակավայրում հողամասի և պահեստների նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը. վարչապետ
35-ամյա կինը ոչ սթափ վիճակում 27 համարի ավտոբուսում սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել ուղևորների հասցեին
Երբ երկիրդ պատերազմի մեջ է, իսկ դու՝ դասալիք, արդեն վատ է, միևնույն է ինտելեկտուալ ղզիկ ես․ Հակոբյան
Տարածում է ստացել համակարգային հափշտակության նոր դրսևորում. դատախազությունը զգուշացնում է
Հանցավոր կազմակերպությունը ՀՀ-ի բանկերից հափշտակել է 119 մլն դրամ, տվել կեղծ անձնագրեր, վարորդական վկայականներ
Իրանի և Հայաստանի երկկողմ հարաբերությունները զարգանալու միտում ունեն. Նասիրզադեն՝ Գրիգորյանին
Պապիկյանն ու Սինվեյին քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Չինաստան համագործակցության մասին հարցեր
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT