Կառավարության կողմից ներկայացված խորհրդի անդամների նիստին չներկայանալը կազմակերպված է մեկ կենտրոնից. ԵՊՀ Արհմիություն

Երեւանի պետական համալսարանի Արհմիությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով դատապարտում է կառավարության կողմից ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդում ներկայացված անդամների արարքը:

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ.

«ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունը՝ որպես ԵՊՀ աշխատողների շահերն արտահայտող կառույց, խստորեն դատապարտում է կառավարության կողմից ԵՊՀ հոգաբարձուների խորհրդում ներկայացված անդամների արարքը, որի պատճառով 2021 թ. ապրիլի 1-ին նշանակված ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը չկայացավ, և այս առնչությամբ հարկ է համարում արձանագրել հետևյալ իրողություններն ու խնդիրները.

1. ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը ԵՊՀ կանոնադրությամբ օժտված է Մայր բուհի զարգացումն ապահովող առանցքային դերակատարությամբ: Մեկ տարի առաջ լրացավ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի լիազորությունների ժամկետը, և նոր խորհրդի կազմը հաստատվեց միայն 2020 թ. օգոստոսի 7-ին: Կառավարության կողմից ներկայացված խորհրդի անդամները առաջին իսկ նիստում դրսևորեցին ապակառուցողական դիրքորոշում, իսկ կարճ ժամանակ անց նրանց կազմից ընտրված խորհրդի նախագահն առանց որևէ բացատրության և անակնկալ ձևով վայր դրեց խորհրդի անդամի ու նախագահի լիազորությունները:

2. ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստերը մշտապես աչքի են ընկնում կառավարության կողմից ներկայացված խորհրդի անդամների՝ համալսարանական խնդիրների հանդեպ անտարբերությամբ, ինչի վառ ապացույցն այն փաստն է, որ նրանցից շատերը, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի վերջին նիստին օրակարգային հարցերը չսպառված, լքում էին նիստերի դահլիճը:

3. Ներկա պահին խորհուրդը չի իրականացրել իր գրեթե բոլոր առանցքային կանոնադրական լիազորությունները. խորհուրդը չունի նախագահ, շուրջ երկու տարի համալսարանը չունի ընտրված ռեկտոր, զարգացման նոր ռազմավարական ծրագիր, չեն հաստատվել նախորդ տարվա ֆինանսական ու գործունեության հաշվետվությունները:

4. Համալսարանում առկա է կառավարման խորը ճգնաժամ, և այս իրողությունների համատեքստում 2021 թ. ապրիլի 1-ին հրավիրված խորհրդի նիստին կառավարության կողմից ներկայացված խորհրդի բոլոր 16 անդամների նիստին չներկայանալը ակնհայտ կազմակերպված է մեկ կենտրոնից՝ նպատակ հետապնդելով խորացնել ԵՊՀ-ում առկա կառավարման ճգնաժամը, ինչպես նաև սաբոտաժի ենթարկել մեր պետության զարգացման համար կարևորագույն հաստատություններից մեկի՝ Երևանի պետական համալսարանի գործունեությունը:

5. Համալսարանական կառավարման բարձրագույն մարմնի անդամների այսօրինակ վարքագիծը աննախադեպ է և խստորեն դատապարտելի: Ցավոք, այն համալսարանական միջավայրի համար անթույլատրելի և անընդունելի նախադեպ կարող է լինել: Ըստ էության, պետական բարձր պաշտոն զբաղեցնող անձինք, որոնցից շատերը հենց Մայր բուհի շրջանավարտներն են, չպատկերացնելով իրենց վրա դրված պատասխանատվության չափը, չեն կատարում իրենց պարտականությունները և կազմակերպված ձևով չներկայանալով նիստին՝ անհարգալից վերաբերմունք են դրսևորում խորհրդի մյուս անդամների՝ ԵՊՀ պրոֆեսորադասախոսական ու ուսանողական անձնակազմի ներկայացուցիչների հանդեպ»:

Հիշեցնենք, որ երեկ հրավիրված նիստը քվորման բացակայության պատճառով չկայացավ, քանի որ Հոգաբարձուների խորհրդի 32 անդամից միայն 14-ն էր ներկայացել նիստին։ Բացակայողներից երկուսը ԵՊՀ դասախոսներ էին, իսկ մնացածը՝ Կառավարության եւ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները: Նիստի օրակարգում 7 հարց էր, որից մեկը վերաբերում էր ռեկտորի ընտրությանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1324 դիտում

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է

Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ

Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի

«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է

Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում

Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը

Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև

Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը

Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել

ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը

Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար

ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան

Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու

Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին